Ես Ալիևին ուղիղ ասել եմ Լեռնային Ղարաբաղին Ադրբեջանի հարվածները որևէ արդարացում չունեն. Մակրոն

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղին Ադրբեջանի հարվածները որևէ արդարացում չունեն: Այս մասին Մակրոնը խոսել է Բրյուսելում ԵՄ առաջնորդների հանդիպումից առաջ լրագրողների հետ ճեպազրույցում: «Ես Ալիևին ուղիղ ասել եմ՝ հարվածը, որն Ադրբեջանը կիրակի հասցրել է Լեռնային Ղարաբաղին, չունի ոչ մի արդարացում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշել է Մակրոնը:

Նա հաստատել է նաև ջիհադիստների ներկայությունն Արցախի դեմ Ադրբեջանի ռազմական գործողություններում: «Ունենք փաստեր Սիրիայից վարձկանների ներգրավման մասին»,-ասել է նա:

Մակրոնն իրավիճակը ԼՂ հակամարտության գոտում համարել է իսկապես վտանգավոր և հիշեցրել, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ համատեղ հայտարարություն են տարածել, որով կոչ են անում կողմերին անհապաղ հրադադար հաստատել` առանց նախապայմանների: «Որպես Մինսկի խմբի համանախագահներ՝ անելու ենք ամեն ինչ՝ վերահաստատելու հրադադարը, որպեսզի կողմերը վերադառնան բանակցային սեղանի շուրջ»,-ասել է Ֆրանսիայի նախագահը:



Աղբյուրը՝ https://armenpress.am/
Կատեգորիա: Աշխարհ | Ավելացրեց: Goris_Today (01.10.2020)
Դիտումներ: 401 | Վարկանիշ: 0.0/0
Հաստատվել է Իրանի մայրաքաղաքի 13-րդ վարչական շրջան...
Հաստատվել է Իրանի մայրաքաղաքի 13-րդ վարչական շրջան...

Նիկոլ Փաշինյանն ու Բակո Սահակյանն Արցախում անցկացր...
Նիկոլ Փաշինյանն ու Բակո Սահակյանն Արցախում անցկացր...

Սի Ծինփինը երախտագիտություն է հայտնել կորոնավիրուս...
Սի Ծինփինը երախտագիտություն է հայտնել կորոնավիրուս...

«Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգ...
«Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգ...

Հայաստանում Իսրայելի դեսպանը ողջունել է Թել Ավիվու...
Հայաստանում Իսրայելի դեսպանը ողջունել է Թել Ավիվու...

Դեպի Եվրատեսիլ՝ դեպի հաղթանակ
Դեպի Եվրատեսիլ՝ դեպի հաղթանակ

Լիբանանում գրանցվել Է կորոնավիրուսով վարակման առաջ...
Լիբանանում գրանցվել Է կորոնավիրուսով վարակման առաջ...

Թեհրան-Ստամբուլ չվերթն շտապ վայրէջք է կատարել Անկա...
Թեհրան-Ստամբուլ չվերթն շտապ վայրէջք է կատարել Անկա...

Գլոբալ զեկույցների ցուցիչների 90 տոկոսում լուրջ դր...
Գլոբալ զեկույցների ցուցիչների 90 տոկոսում լուրջ դր...

Նոր գովազդային նյութեր առկա չեն
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
ԿԱՅՔԻ ՑԱՆԿԸ
ԿՈՆՏԱԿՏՆԵՐ
Էլ․ հասցե՝ syuniknews@mail.ru
ՀՀ ՍՅՈւՆԻՔԻ ՄԱՐԶ
քաղաք Գորիս
Գալստյան 62