Արցախի Հանրապետություն մեկնող բոլոր անձանց ու ավտոմեքենաների տեղաշարժն ապահովվելու է բացառապես համապատասխան փաստաթղթերի առկայությամբ․ ԱԱԾ

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացնում է, որ ս/թ հոկտեմբերի 1-ից գործում են հսկիչ անցակետեր՝ ուստի Արցախի Հանրապետություն մեկնող բոլոր անձանց ու ավտոմեքենաների տեղաշարժն ապահովվելու է բացառապես համապատասխան փաստաթղթերի առկայությամբ:

Նշված անցակետերով Արցախի Հանրապետություն մուտքի հնարավորություն կունենան բոլոր այն անձինք, ովքեր պաշտպանական համակարգի մոբիլիզացիայի շրջանակներում ունեն համապատասխան կցագրումներ և նրանց մեկնումն իրականացվում է տարածքային զինվորական կոմիսարիատների նախաձեռնությամբ:

Միաժամանակ տեղեկացվում է, որ բոլոր այն կամավորները, ովքեր տարբեր օրինական հիմքերով կցագրված չեն, սակայն այնուամենայնիվ ցանկություն ունեն մեկնելու և մասնակցելու մարտական գործողություններին, պետք է ունենան ՀՀ պաշտպանության նախարարության գրավոր թույլտվությունը:

Բոլոր քաղաքացիներին կոչ ենք անում ապահովել այս կարևորագույն պահանջի անվերապահ կատարումը:

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

Կատեգորիա: Աշխարհ | Ավելացրեց: Goris_Today (01.10.2020)
Դիտումներ: 696 | Վարկանիշ: 0.0/0
#ՄնաՏանը | Անպատժելիությունը ծնում է նոր հանց...
#ՄնաՏանը | Անպատժելիությունը ծնում է նոր հանց...

#ՄնաՏանը. Հայ-ադրբեջանական սահմանին պայմանագրային ...
#ՄնաՏանը. Հայ-ադրբեջանական սահմանին պայմանագրային ...

Կոչ է արվում խստագույնս ձեռնպահ մնալ Իտալիա մեկնել...
Կոչ է արվում խստագույնս ձեռնպահ մնալ Իտալիա մեկնել...

Իրանի փոխնախագահի մոտ կորոնավիրուս է ախտորոշվել
Իրանի փոխնախագահի մոտ կորոնավիրուս է ախտորոշվել

Իրանում կորոնավիրուսով վարակված 39 մարդ ապաքինվել ...
Իրանում կորոնավիրուսով վարակված 39 մարդ ապաքինվել ...

Իսպանիայի վարչապետի կինը վարակվել է կորոնավիրուսով
Իսպանիայի վարչապետի կինը վարակվել է կորոնավիրուսով

Իրանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել Է 2...
Իրանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել Է 2...

Իրանում Հայաստանի դեսպանության հայտարարությունը
Իրանում Հայաստանի դեսպանության հայտարարությունը

Դոնալդ Թրամփը պաշտոնապես արտակարգ դրություն հայտար...
Դոնալդ Թրամփը պաշտոնապես արտակարգ դրություն հայտար...

Նոր գովազդային նյութեր առկա չեն
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
ԿԱՅՔԻ ՑԱՆԿԸ
ԿՈՆՏԱԿՏՆԵՐ
Էլ․ հասցե՝ syuniknews@mail.ru
ՀՀ ՍՅՈւՆԻՔԻ ՄԱՐԶ
քաղաք Գորիս
Գալստյան 62