ՏԵՍԱՆՅՈՒԹ. Զոհված հայ զինծառայողների որոշ մարմիններ ադրբեջանական ԶՈՒ-երի հսկողության տակ են․ Արցախի ՄԻՊ

«Բաց և փակ աղբյուրներից մենք տեղեկություն ունենք, որ զոհված հայ զինծառայողների մարմիններ կան, որ գտնվում են ադրբեջանական Զինված ուժերի վերահսկողության ներքո։ Հաշվի առնելով 2016թ․-ի ապրիլյան պատերազմի ժամանակ արձանագրված վայրագությունները՝ կենդանի և մահացած զինծառայողների հանդեպ, ներառյալ՝ գլխատումները, խոշտանգումները, դիակապտությունները, այդ բոլոր դեպքերն արձանագրել ենք նաև մենք՝ ՄԻՊ-ի զեկույցում։ Բոլոր դեպքերից  90%-ում արձանագրվել են նմանատիպ խախտումներ։

Շատ կարևոր է արձանագրել, որ դրանից հետո ադրբեջանական իշխանությունները հրապարակավ պարգևատրել և խրախուսել են այդ տիպի հանցագործություններ կատարած անձանց։ Այդ համատեքստում, կարծում եմ, որ այժմ մեր զինծառայողների մարմինները շատ լուրջ վտանգի տակ են և հավանականությունը բարձր է, որ  նրանց մարմինները կարող են լրացուցիչ իրավախախտումների և վայրագությունների ենթարկվել։ Այս տեսանկյունից ևս միջազգային իրավապաշտպան համայնքը մեծ անելիք ունի կանխարգելելու նմանատիպ խախտումները»,- ասաց Արտակ Բեգլարյանը:



Աղբյուրը՝ http://news.am
Կատեգորիա: Աշխարհ | Ավելացրեց: Goris_Today (01.10.2020)
Դիտումներ: 367 | Վարկանիշ: 0.0/0
Զուտ մրցակցությունը հանգեցրել է վարկերի տոկոսադրու...
Զուտ մրցակցությունը հանգեցրել է վարկերի տոկոսադրու...

Մեղրի-Երևան ավտոճանապարհին տեղի է ունեցել Քարաթափո...
Մեղրի-Երևան ավտոճանապարհին տեղի է ունեցել Քարաթափո...

Վահագն Վերմիշյանին պաշտոնից ազատելու հարցը կառավար...
Վահագն Վերմիշյանին պաշտոնից ազատելու հարցը կառավար...

Կներես Հայկ ջան, որ չկարողացանք․ Տիգրան Կարապետյան
Կներես Հայկ ջան, որ չկարողացանք․ Տիգրան Կարապետյան

Ալեն Սիմոնյանը ներկա կգտնվի Ուրուգվայի նորընտիր նա...
Ալեն Սիմոնյանը ներկա կգտնվի Ուրուգվայի նորընտիր նա...

Չինաստանում կորոնավիրուսից մահացածների թիվը հասել ...
Չինաստանում կորոնավիրուսից մահացածների թիվը հասել ...

ՃՈ պետը վստահեցնում է՝ ձեռնարկած միջոցառումները լի...
ՃՈ պետը վստահեցնում է՝ ձեռնարկած միջոցառումները լի...

Լուսանկարում երեկ զոհված սպան է՝ Հայկ Ասրյանը, ով ...
Լուսանկարում երեկ զոհված սպան է՝ Հայկ Ասրյանը, ով ...

Բուհ ընդունվողների համար «Հայոց լեզու» առարկայի մի...
Բուհ ընդունվողների համար «Հայոց լեզու» առարկայի մի...

Նոր գովազդային նյութեր առկա չեն
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
ԿԱՅՔԻ ՑԱՆԿԸ
ԿՈՆՏԱԿՏՆԵՐ
Էլ․ հասցե՝ syuniknews@mail.ru
ՀՀ ՍՅՈւՆԻՔԻ ՄԱՐԶ
քաղաք Գորիս
Գալստյան 62