ՀԱՊԿ-ն ստացել է Հայաստանի դիմումը Աֆղանստանին դիտորդի կարգավիճակից զրկելու մասին

Հավաքական անվտանգության պայմանագիր-կամզակերպության Խորհրդարանական վեհաժողովն ստացել է Հայաստանի Ազգային ժողովի դիմումը Աֆղանստանի՝ ՀԱՊԿ-ում դիտորդի կարգավիճակի չեղարկման մասին: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով ՀԱՊԿ ԽՎ քարտուղարությանը:

«Հաստատում ենք, որ էլեկտրոնային փոստով ստացել ենք Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ղեկավարության նամակը, որում խնդրում են գործարկել Աֆղանստանի Ազգային վեհաժողովի ստորին պալատի դիտորդի կարգավիճակի չեղարկման մեխանիզմը՝ ՀԱՊԿ ԽՎ-ում դիտորդի կարգավիճակի մասին դրույթի համաձայն»,- հայտնել են ՀԱՊԿ ԽՎ քարտուղարկությունից:

Դիմումն ուղղվել է ի պատասխան ԼՂ հակամարտության սրման պայմաններում Ադրբեջանի գործողություններին աջակցություն հայտնելու մասին Աֆղանստանի հայտարարության:

Հիշեցնենք, որ ի պատասխան Աֆղանստանի կողմից թուրք-ադրբեջանական ագրեսիային աջակցող հայտարարությունների` ՀՀ Ազգային ժողովը պաշտոնապես դիմել է ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի քարտուղարությանը՝ Աֆղանստանին այդ կազմակերպության դիտորդի կարգավիճակից զրկելու գործընթաց սկսելու կապակցությամբ։



Աղբյուրը՝ https://www.tert.am/
Կատեգորիա: Աշխարհ | Ավելացրեց: Goris_Today (01.10.2020)
Դիտումներ: 246 | Վարկանիշ: 0.0/0
Վրաստանում խուճապ է․ քաղաքացիները դատարկում են սու...
Վրաստանում խուճապ է․ քաղաքացիները դատարկում են սու...

ՀՀ-ի և Վրաստանի պաշտպանության նախարարները ստորագրե...
ՀՀ-ի և Վրաստանի պաշտպանության նախարարները ստորագրե...

Իտալական քաղաքը փակվել է կորոնավիրուսի 6 հաստատված...
Իտալական քաղաքը փակվել է կորոնավիրուսի 6 հաստատված...

Անոթային վիրաբույժի կողմից «Գորիս» ԲԿ-ում կիրականա...
Անոթային վիրաբույժի կողմից «Գորիս» ԲԿ-ում կիրականա...

Իրանում կորոնավիրուսից առաջին զոհերն են գրանցվել
Իրանում կորոնավիրուսից առաջին զոհերն են գրանցվել

Մի քանի օր Խնձորեսկի սրբավայրերում
Մի քանի օր Խնձորեսկի սրբավայրերում

Կապան քաղաքում տեղի ունեցած ՃՏՊ-ի հետևանքով ուղևոր...
Կապան քաղաքում տեղի ունեցած ՃՏՊ-ի հետևանքով ուղևոր...

2020 թ-ի հուլիսի 1-ից Արցախի հետ բջջային կապի ռոու...
2020 թ-ի հուլիսի 1-ից Արցախի հետ բջջային կապի ռոու...

Հայաստանում Իսրայելի դեսպանը ողջունել է Թել Ավիվու...
Հայաստանում Իսրայելի դեսպանը ողջունել է Թել Ավիվու...

Նոր գովազդային նյութեր առկա չեն
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
ԿԱՅՔԻ ՑԱՆԿԸ
ԿՈՆՏԱԿՏՆԵՐ
Էլ․ հասցե՝ syuniknews@mail.ru
ՀՀ ՍՅՈւՆԻՔԻ ՄԱՐԶ
քաղաք Գորիս
Գալստյան 62