ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հակառակորդի հեռահար նպատակն է եղել 2-3 օրվա ընթացքում մխրճվել շուրջ 10-15 կմ Արցախի ՊԲ խորություն. Սեյրան Օհանյան

Սադրիչ կողմը Ադրբեջանի Հանարապետության զինված ուժերն են, բայց այս անգամ Թուրքիայի անմիջական մասնակցությամբ, նրա սպառազինության, նրա կողմից փորձառու հրահանգիչների, տարբեր երկրների վարձկանների անմիջական մասնակցությամբ: Այս մասին Արցախի տեղեկատվական շտաբի կազմակերպած ասուլիսին ասաց ՀՀ նախկին պաշտպանության նախարար, Արցախի հերոս Սեյրան Օհանյանը:

 Նա ընդգծեց՝ այսօր Արցախում է ողջ հայությունը և յուրաքանչյուր գիտակից անձ արցախցու, Արցախի ՊԲ զինծառայողների, ՀՀ զինված ուժերի փոխգործակցության շրջանակներում աջակցող ստորաբաժանումների կողքին են:

«Այսօր Արցախում են ԱՀ բոլոր նախագահները. ինձ համար մեծ պատիվ է ԱՀ նախագահ Արայիկ Հաարությունյանի կոչով և նաև մեր պարտքով այստեղ գտնվելը, Արցախի Հանրապետության նախկինում բոլոր պաաշտպանության նախարարների և նաև հիմնադիր և ճանապարհ անցած փորձառու հրամանաատարների հետ մեկտեղ Արցախում լինելը: Ուզում եմ տեղեկացնել, որ հանդիպել ենք Արցախի նախագահի հետ, պաշտպանության նախարարներով այցելել ենք այսօրվա ՊԲ-ի ղեկավարման կետ՝ մեր աջակցությունն ենք հայտնել այսօրվա ՊԲ ղեկավարին,  տիրապետում ենք իրավիճակին, ծանոթացել ենք այն աշխատանքներին, որ այսօր իրականացնում է ՊԲ ղեկավարությունը»,- ասաց Սեյրան Օհանյանը:

Նա շեշտեց՝ ՊԲ-ի այսօրվա նախարար գեներալ-մայոր Հարությունյանը իր շտաբով, իր ողջ անձնակազմով, միավորների և զորամասերի ստորաբաժանումների ղեկավարության հետ մեկտեղ հմուտ գործողություններ են իրականացնում՝ կանխարգելելու Ադրբեջանի և Թուրքիայի համապատասխան գործողությունները: «Ծանոթանալով նրա կողմից կատարվող աշխատանքներին՝ եկել ենք այն եզրակցության, որ Արցախի ՊԲ-ն և նրա հրամանատարական կազմը, շտաբը իրենց շարունակական զարգացումը, կատարելագործումը ապահովել են, և այսօրվա հրամանատարը հմուտ կերպով ղեկավարում է մարտական գործողությունները: Մենք համոզվեցինք, որ մենք նրա ղեկավարման կետում ոչինչ չունենք անելու և աջակցության մնացած գործողություններն իրականանցնում ենք Արցախի ժողովրդի և մնացած բոլոր միջացոռումներին մեր հնարավորության շրջանակներում»,- նշեց Օհանյանը:

Նա հավելեց, որ հակառակորդը չի կարողացել հասնել իր նպատակին և այդ ամենը ՊԲ հրամանատարական կազմի և զինծառայողների հմուտ, քաջարի գործողությունների շնորհիվ է:

Հարցին՝ որքան կարող են կողմերը դիմանալ այս պատերազմին, Սեյրան Օհանյանն արձագանքեց. «Հակառակորդը իր առջև խնդիր էր դրել կարճ ժամանակում մխրճվելու 10-15 մարտական խորություն, նա չի կարողացել իրականանցել իր առջև դրած այդ խնդիրը, դրա համար էլ այս գործողությունները երկարաձգվել են: Այսօր ՊԲ-ն պատրաստ է ցանկացած կանխարգելիչ գործողություններ իրականացնել: Մենք ամեն օր մեր առջև դրված խնդիրները լուծում ենք, սակայն յուրաքանչյուր դիվանագիտություն ավելի լավ է, քան մարտական գործողությունները»:

Նա ընդգծեց, որ այսօրվա մեր ՀՀ-ի և ԱՀ-ի քաղաքական և ռազմաքաղաքական իշխանություններն ամեն ինչ պետք է անեն, որ ռազմական գործողությունները երկար չտևեն, որովհետև վատ բանակցային գործընթացն ավելի լավ է, քան լավ մարտական գործողությունները, որովհետև մարտական գործողություների ժամանակ ունենում ենք զոհեր, տարբեր տեսակի կորուստներ, բայց որքան էլ երկար տևի, մենք պետք է գոտեպնդվենք մեր հայրենիքի համար:



Աղբյուրը՝ https://www.tert.am/
Կատեգորիա: Աշխարհ | Ավելացրեց: Goris_Today (01.10.2020)
Դիտումներ: 194 | Վարկանիշ: 0.0/0
Կորոնավիրուսի ներթափանցումը կանխելու համար պետք է ...
Կորոնավիրուսի ներթափանցումը կանխելու համար պետք է ...

Հովհաննես Շահինյանի տունը խուզարկվել է կաշառք տալ-...
Հովհաննես Շահինյանի տունը խուզարկվել է կաշառք տալ-...

Բուլղարիայի կառավարությունը Wizz Air-ն ընտրել է որ...
Բուլղարիայի կառավարությունը Wizz Air-ն ընտրել է որ...

Աշխատանքային խումբ է գործուղվել Մեղրիի բժշկասանիտա...
Աշխատանքային խումբ է գործուղվել Մեղրիի բժշկասանիտա...

Ադրբեջանի դրոշը Թուրքիայում օգտագործվել է որպես աղ...
Ադրբեջանի դրոշը Թուրքիայում օգտագործվել է որպես աղ...

ժամանակավորապես խզել Երևան-Թեհրան օդային կապը, փակ...
ժամանակավորապես խզել Երևան-Թեհրան օդային կապը, փակ...

Կորոնավիրուսի տարածման պայմաններում անհրաժեշտ է ժա...
Կորոնավիրուսի տարածման պայմաններում անհրաժեշտ է ժա...

Ryanair-ն ուսումնասիրում է Միլան-Երևան չվերթի ուղև...
Ryanair-ն ուսումնասիրում է Միլան-Երևան չվերթի ուղև...

Եռացատկորդ Լևոն Աղասյանը արծաթե մեդալ է նվաճել Ստա...
Եռացատկորդ Լևոն Աղասյանը արծաթե մեդալ է նվաճել Ստա...

Նոր գովազդային նյութեր առկա չեն
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
ԿԱՅՔԻ ՑԱՆԿԸ
ԿՈՆՏԱԿՏՆԵՐ
Էլ․ հասցե՝ syuniknews@mail.ru
ՀՀ ՍՅՈւՆԻՔԻ ՄԱՐԶ
քաղաք Գորիս
Գալստյան 62