Շնորհավոր սահմանին կանգնած բոլոր հայրիկների և ապագա հայրիկների լուսավոր տարեդարձը. դուք վեհ առաքելությամբ եք լույս աշխարհ եկել

Ես չգիտեմ` արդեն որերորդ տարեդարձդ ես տոնում դիրքերում, բայց մի բան հստակ գիտեմ` Դու քո գործի նվիրյալն ես: 

Բարև հայրիկ: 

«Թույլ կտա՞ք դիմել, պարոն մայոր»: Վստահ եմ` պիտի ասես այո :)

Ուրեմն, բոլոր հայ դուստրերի անունից թույլ տուր ողջունել ու շնորհավորել քեզ ու կողքիդ կանգնած բոլոր հայրիկներին, ովքեր այսօր տարեդարձ են տոնում սահմանին: Դե, տոնելը այս պարագայում բավականին ճոխ է ասված…

Թերևս, ամեն զավակի համար ծնված օրվանից ի վեր այս կյանքի անվախ հերոսը իր հայրիկն է, և մենք կրողն ենք ձեր տեսակի: Այսօր դուք` հերոս-հայրիկներդ, մեզ համար դարձել եք գերհերոսներ, և շռայլորեն մեզ էլ եք վերապահել մեզ հերոս զգալու իրավունքը: 

Զավակի համար չկա առավել երանելի բան, քան ծնողով հպարտանալը, զավակ-ծնող հոգևոր ամուր կապից հեռվից հեռու գոտեպնդվելը, բայց այդ խիզախությունն էլ մեր հայրենիքի պես չափ ու սահման ունի և երբեմն այնքան փխրուն է թվում, որքան փխրուն մենք էինք ձեր բազուկների մեջ անհոգ թոթովելիս…

Խնդրում եմ հիշել` մեզ համար կյանքի չափ անհրաժեշտություն է ձեր առոք-փառոք վերադարձը: 

Ես գիտեմ` հաղթելու ենք, ավելին` հաղթում ենք, որովհետև սահմանին կանգնած են ամենախիզախ, ամենանվիրյալ, ամենահայրենասեր հայրիկներն ու ապագա զինվոր-հայրիկները: 

Այսօր ԵԿՄ Սյունիքի փոխնախագահ, մայոր Կարո Ավանեսյանի ծննդյան տարեդարձն է: Այս ճակատագրական օրով մաղթում եմ, որ շուտով ու խաղաղ երկնքով բոլոր հայրիկները տուն դառնան, որ հետո միասին բազում տարեդարձներ տոնենք և ծանրագույն օրերը հետևում թողած` կրկին վայելենք ընտանիքի քաղցր ներկայությունը: 

Սիրում եմ քեզ, հայրիկ, Դու իմ անփոխարինելի և միակ ՀԱՅՐՈՒԹՅՈՒՆՆ ես:

ՆԱՆԵ ԱՎԱՆԵՍՅԱՆ
 



Աղբյուրը՝ http://goristoday.am/
Կատեգորիա: Աշխարհ | Ավելացրեց: Goris_Today (01.10.2020)
Դիտումներ: 139 | Վարկանիշ: 0.0/0
Կորոնավիրուսը տարածվում է անհավատալի արագությամբ. ...
Կորոնավիրուսը տարածվում է անհավատալի արագությամբ. ...

Լուսանկարում երեկ զոհված սպան է՝ Հայկ Ասրյանը, ով ...
Լուսանկարում երեկ զոհված սպան է՝ Հայկ Ասրյանը, ով ...

Արցախում 232 դպրոցից 93-ի դասապրոցեսն ու բոլոր նախ...
Արցախում 232 դպրոցից 93-ի դասապրոցեսն ու բոլոր նախ...

Անտառային հողում ապօրինի շինություններ են կառուցել...
Անտառային հողում ապօրինի շինություններ են կառուցել...

Հայաստանը ունեցել է կապեր Եվրոպայի հետ, իսկ Ադրբեջ...
Հայաստանը ունեցել է կապեր Եվրոպայի հետ, իսկ Ադրբեջ...

Տեառնընդառաջի տոնի առթիվ Սիսիանի համայնքապետարանի ...
Տեառնընդառաջի տոնի առթիվ Սիսիանի համայնքապետարանի ...

Ֆրանսիայում ապաքինվել են կորոնավիրուսով վարակված բ...
Ֆրանսիայում ապաքինվել են կորոնավիրուսով վարակված բ...

ՃՈ պետը վստահեցնում է՝ ձեռնարկած միջոցառումները լի...
ՃՈ պետը վստահեցնում է՝ ձեռնարկած միջոցառումները լի...

Սլովակիայի դեսպանության բացումը կխթանի երկկողմ կապ...
Սլովակիայի դեսպանության բացումը կխթանի երկկողմ կապ...

Նոր գովազդային նյութեր առկա չեն
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
ԿԱՅՔԻ ՑԱՆԿԸ
ԿՈՆՏԱԿՏՆԵՐ
Էլ․ հասցե՝ syuniknews@mail.ru
ՀՀ ՍՅՈւՆԻՔԻ ՄԱՐԶ
քաղաք Գորիս
Գալստյան 62