Վիրավոր զինվորները Գորիսի բժշկական կենտրոնում արժանանում են լիակատար սիրո եւ հոգատարության

Մարզի բնակիչներին հուզում եւ հետաքրքրում է մարտի դաշտից «Գորիսի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերություն  տեղափոխված՝ պատերազմող Հայոց բանակի վիրավորների առողջական վիճակը եւ այն, թե ինչպե՞ս  ու  ինչպիսի՞օգնություն կարող են ցուցաբերել նրանց՝ այդպիսով արտահայտելով վիրավոր զինվորների ու կամավորականների հանդեպ  իրենց մեծ սերն ու երախտիքը:

Հայտնենք, որ ռազմական դրության սահմանափակումներով պայմանավորված՝  մանրամասն տեղեկություն չենք կարող հաղորդել:

Թերեւս, միայն՝ ի պատիվ Գորիսի բուժանձնակազմի, կարող ենք ուրախությամբ տեղեկացնել, որ պատերազմի առաջին օրից մինչ այս պահը, քաղաքի բժշկական կենտրոնում ոչ մի վիրավոր զինվորի մահ չի գրանցվել:

Նրանք գտնվում են  բժշկական հմուտ կադրերով, արդիական սարքավորումներով ու բավարար դեղորայքով հագեցած, ռազմական կարգապահությամբ գործող  հիվանդանոցում՝ բուժանձնակազմի շուրջօրյա ուշադրության ներքո, շրջապատված բժիշկ-բուժքույրերի լիակատար սիրով ու հոգատարությամբ:

Վստահենք մեր բուժանձնակազմին, նրանցից յուրաքանչյուրն անօրինակ ջանքեր է գործադրում՝ ոչ միայն փրկելու մեր զինվորների կյանքը, նաեւ՝ լիարժեք առողջություն պարգեւելու, որպեսզի առաջին իսկ հնարավորության դեպքում՝ նորից մարտադաշտ մեկնեն:

Իսկ մեր վիրավորները բոլորն են շտապում առողջանալ եւ վերադառնալ մարտադաշտ՝  պատերազմը հասցնել հաղթական ավարտին:

Առողջություն նրանց: 

Սուսաննա Բաբաջանյան



Աղբյուրը՝ https://syuniacyerkir.am/
Կատեգորիա: Աշխարհ | Ավելացրեց: Goris_Today (01.10.2020)
Դիտումներ: 1612 | Վարկանիշ: 0.0/0
Իրանում կորոնավիրուսից մահացել է 14 մարդ
Իրանում կորոնավիրուսից մահացել է 14 մարդ

Կապանի պաշտոնական հիմնը (աուդիո)
Կապանի պաշտոնական հիմնը (աուդիո)

Սուրեն Պապիկյանը հանդիպել է «Այո»-ի նկարի հեղինակն...
Սուրեն Պապիկյանը հանդիպել է «Այո»-ի նկարի հեղինակն...

Խոզի կերի նմուշներում հայտնաբերվել են աղիքային խմբ...
Խոզի կերի նմուշներում հայտնաբերվել են աղիքային խմբ...

Հակոբ Արշակյանը Աբու Դաբիում ներկայացրել է տարածաշ...
Հակոբ Արշակյանը Աբու Դաբիում ներկայացրել է տարածաշ...

Գորիսի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում մատուցված...
Գորիսի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում մատուցված...

Արսեն Թորոսյանը հայտարարություն է տարածել
Արսեն Թորոսյանը հայտարարություն է տարածել

Ապրիլի 5-ից հետո դուք կտեսնեք, թե սյունեցիներն ինչ...
Ապրիլի 5-ից հետո դուք կտեսնեք, թե սյունեցիներն ինչ...

Դեպի Եվրատեսիլ՝ դեպի հաղթանակ
Դեպի Եվրատեսիլ՝ դեպի հաղթանակ

Նոր գովազդային նյութեր առկա չեն
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
ԿԱՅՔԻ ՑԱՆԿԸ
ԿՈՆՏԱԿՏՆԵՐ
Էլ․ հասցե՝ syuniknews@mail.ru
ՀՀ ՍՅՈւՆԻՔԻ ՄԱՐԶ
քաղաք Գորիս
Գալստյան 62