Իսրայելը զենքով բեռնված նոր ինքնաթիռներ է ուղարկում Ադրբեջան. պաշտոնական Բաքուն չի հերքում

Իսրայելն այս օրերին ինքնաթիռներով զենք է ուղարկում Ադրբեջան՝ վերջին տարիներին ղարաբաղյան հակամարտության գոտում ամենաթեժ մարտերի ֆոնին, այս մասին են փաստում պաշտոնյաներն ու հետախուզական աղբյուրները: Այս մասին ասվում է «Al-Arabia» հեռուստաալիքի կայքում հրապարակված հոդվածում:

«Լեռնային Ղարաբաղի շուրջ հայկական ու ադրբեջանական ուժերի միջեւ ծանր մարտերը շարունակվում են արդեն հինգ օր շարունակ, երկու կողմերի հայտարարություններով էլ նշվում է, որ հակամարտության բռնկումը դեռ ավարտված չէ: Կան մեղադրանքներ օտարերկրյա կործանիչներ, ուժեր օգտագործելու մասին: Հաղորդվում է, որ Թուրքիան, որը հրապարակավ բարձրաձայնել է Ադրբեջանին սատարելու մասին եւ Հայաստանը տարածաշրջանում անվանել է «խաղաղության ամենամեծ սպառնալիք», Սիրիայից  զինյալներ է ուղարկել Բաքու»,-նշվում է Al-Arabia-ի հոդվածում:

Քանի որ մարտերը օրեցօր մոլեգնում են, ավելի ու ավելի շատ երկրներ ինչ-որ կերպ ներգրավվում  են Հարավային Կովկասի զինված հակամարտության մեջ: Իսրայելը տարիներ շարունակ Ադրբեջանին զենքի հիմնական մատակարար երկրներից մեկն էր, ամենից շատ հենց Իսրայելից են ձեռք բերվում ադրբեջանական զինատեսակները՝  չնայած այն հանգամանքին, որ վերջերս Հայաստանը պաշտոնապես դեսպանություն բացեց Թել Ավիվում: Իսրայելի եւ Ադրբեջանի միջեւ նավթի եւ զենքի մեծածավալ առեւտուր կա:

Ավելի վաղ ամերիկյան հետախուզության աղբյուրը Al-Arabia-ին հայտնել է, որ Իսրայելը զենքով լի նոր ինքնաթիռներ է այժմ ուղարկում Ադրբեջան: «Իսրայելը զենք է մատակարարում Ադրբեջանին այս օրերին էլ: Իսրայելից երկու բեռնաթռիչք արդեն վայրէջք է կատարել Բաքվում », -հայտնել է աղբյուրը:

Մինչդեռ, Ադրբեջանի նախագահի արտաքին քաղաքականության հարցերով խորհրդական Հիքմեթ Հաջիեւը ամերիկյան Axios պորտալին ասել է, որ Պաշտպանության ոլորտում Բաքվի եւ Իսրայելի համագործակցությունը գաղտնիք չէ, նշանակում է՝ լիովին հնարավոր է նման բան: Հաջիեւը նաեւ ասել է, որ Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների ընթացքում այս անգամ էլ օգտագործել է իսրայելական կամիկաձե անօդաչու թռչող սարքեր եւ դա գաղտնի չի պահվում:

Խոսելով Արցախի տարածքում թուրքական ԱԹՍ-ների կիրառման մասին, Հաջիեւն ասել է, որ եթե հայկական կողմը վախենում է Անօդաչուներից, ապա պետք է դադարեցնի ռազմական գործողությունները:

Նշենք, որ ղարաբաղյան սահմանի ողջ երկայնքով վերջին 5 օրերին ծավալվող ռազմական գործողությունների ընթացքում Ադրբեջանն արդեն միլիոնավոր դոլարների զինտեխնիկա ու զինմեքենաներ  է կորցրել եւ հնարավոր է՝ նոր խմբաքանակների ձեռք բերումը կապված է հենց զինատեսակների զգալի կորուստի հետ:

Ըստ Flightradar24-ի, վերջին օրերին Silk Way  ավիաընկերության բեռնատար ինքնաթիռները թռիչքներ են իրականացրել դեպի Իսրայել եւ Ուկրաինա: Այսպիսով, սեպտեմբերի 24-ին, 29-ին և 30-ին երկու «Իլ-76» ինքնաթիռներ (գրանցման համարներ 4K-AZ101 և 4K-AZ40) թռիչքներ են իրականացրել դեպի իսրայելական Էյլաթ: Այս տիպի ինքնաթիռները  մեկ թռիչքով կարող են տեղափոխել 250 տոննա բեռ: Silk Way –ի բեռնափոխադրող ինքնաթիռները հայտնի են Մերձովոր Արեւելք կատարվող ակտիվ փոխադրումներով:

Իսրայելն ոչ միայն անօդաչու թռչող սարքեր, այլ նաեւ հրթիռներ է մատակարարում Ադրբեջանին: Հուլիսին հայկական հեռուստատեսությունը խորտակված ադրբեջանական անօդաչու թռչող սարքերի վերաբերյալ ռեպորտաժում ցույց տվեց իսրայելական Spike Non-Line-of-Sight (NLOS) ղեկավարվող հրթիռի բեկորները: «Военный обозреватель» Telegram-ալիքը գրել է, որ, ըստ պաշտոնական տվյալների, Իսրայելը Ադրբեջանին է մատակարարել 2.700 Spike NLOS հրթիռներ եւ դրանց համար նախատեսված 100 գործարկիչ: Այնուհետեւ Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտնեց, որ հայ զինվորականները խոցել են իսրայելական Hermes 900 անօդաչու թռչող սարքը, եւ SkyStriker- ը կարողացել է այն անխախտ գրավել:

Հիշեցնենք,  Ադրբեջանի սպառազինության մեջ իսրայելական անօդաչու թռչող սարքերը, դրոններն ու այլ զինտեխնիկան լայն կիրառում ունեն: Միայն այս տարի Ադրբեջանի կողմից կիրառված իսրայելական արտադրության Thunderbolt, Orbiter 3 եւ SkyStriker անօդաչուների մի շարք  խոցվել է  հայկական Զինված ուժերի կողմից:

Վերջերս Jerusalem Post-ի հրապարակումներից մեկում նշվում էր, որ անօդաչու սարքերի տվյալների բազայի (Drone Databook) ամենավերջին  հրատարակության մեջ, որը կազմել է Բարդ քոլեջի (Bard College) անօդաչու սարքերի ուսումնասիրության կենտրոնը, ասվում է, որ Ադրբեջանն ունի մեծ խմբաքանակներով 8 տարբեր տեսակների ԱԹՍ-ներ, որոնք բոլորը ձեռք են բերվել Իսրայելից: Դրանք ներառում են Aerostar-ը, Orbiter 1K-ն եւ Orbiter 3-ը՝ Aeronautics ընկերությունից։ Դրանցից երկրորդը կամիկաձե դրոն է, որը ոչ միայն գտնում է թիրախը, այլեւ գտնելուց հետո վերածվելով հրթիռի, խոցում է այն: Նույն հրապարակման մեջ նշվում է, որ դեռ 2011-ին է Ադրբեջանն Իսրայելից գնել անօդաչուներ, այնուհետ թարմացրել դրանք 2012-ին, 2014-ին, 2016-ին ու 2019-ին:

Վերջում հավելենք, որ այս օրերի մարտերի ընթացքում հայկական զինված ուժերը խոցել են Ադրբեջանին պատկանող թուրքական ու իսրայելական մոտ 100 ԱԹՍ: Նշենք նաեւ, որ տեղյալ լինելով այս մատակարարումների մասին հրապարակումներին եւ ելնելով ստեղծված իրավիճակից՝ ԱԳՆ-ն որոշում է կայացրել խորհրդակցությունների նպատակով ետ կանչել Իսրայելում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպանին:



Աղբյուրը՝ https://armtimes.com/
Կատեգորիա: Աշխարհ | Ավելացրեց: Goris_Today (01.10.2020)
Դիտումներ: 848 | Վարկանիշ: 0.0/0
Կորոնավիրուս. ինչպես պաշտպանվել
Կորոնավիրուս. ինչպես պաշտպանվել

Քիչ առաջ խոսեցի Վրաստանի առողջապահության նախարարի ...
Քիչ առաջ խոսեցի Վրաստանի առողջապահության նախարարի ...

«Ոչ»-ի շտաբի կողմից կաշառք առաջարկելու մասին հրապա...
«Ոչ»-ի շտաբի կողմից կաշառք առաջարկելու մասին հրապա...

Ադրբեջանի իշխանություններին պետք է հիշեցնել իրենց ...
Ադրբեջանի իշխանություններին պետք է հիշեցնել իրենց ...

ԵԽԽՎ համազեկուցողներն անհանգստություն են հայտնել Ա...
ԵԽԽՎ համազեկուցողներն անհանգստություն են հայտնել Ա...

Խոջալուի մասին Մութալիբովի հարցազրույցն իրական է, ...
Խոջալուի մասին Մութալիբովի հարցազրույցն իրական է, ...

Գորիսում 2020 թվականի բյուջեով նախատեսվում է իրակա...
Գորիսում 2020 թվականի բյուջեով նախատեսվում է իրակա...

ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆ ՀՐԴԵՀԻՑ ՏՈՒԺԱԾ ԸՆՏԱՆԻՔԻՆ
ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆ ՀՐԴԵՀԻՑ ՏՈՒԺԱԾ ԸՆՏԱՆԻՔԻՆ

«Քաղաքական շահարկում է». ի՞նչ կապ ունի Սերժ Սարգսյ...
«Քաղաքական շահարկում է». ի՞նչ կապ ունի Սերժ Սարգսյ...

Նոր գովազդային նյութեր առկա չեն
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
ԿԱՅՔԻ ՑԱՆԿԸ
ԿՈՆՏԱԿՏՆԵՐ
Էլ․ հասցե՝ syuniknews@mail.ru
ՀՀ ՍՅՈւՆԻՔԻ ՄԱՐԶ
քաղաք Գորիս
Գալստյան 62