ՀՀ-ում և Արցախում ռազմական դրության պայմաններում հոկտեմբերի 2-ից կգործեն մի շարք սահմանափակումներ

ՀՀ կառավարությունը տեղեկացնում է, որ ի հավելումն Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայության՝ հսկիչ անցակետերի վերաբերյալ հայտարարության` տեղեկացնում ենք, որ Հայաստանի Հանրապետությունում և Արցախում ռազմական դրության պայմաններում անվտանգության նկատառումներից ելնելով՝ հոկտեմբերի 2-ից, ժամը 14:00-ից գործելու են մի շարք սահմանափակումներ և կարգավորումներ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

«1․ Հայաստան-Արցախ անխափան հաղորդակցությունն ապահովելու և ճանապարհները բեռնաթափելու նպատակով սահմանափակվում է անձանց և փոխադրամիջոցների ելքը Հայաստանի Հանրապետությունից դեպի Արցախ՝ բացառությամբ Պաշտպանության բանակի և Արցախի կառավարության կարիքների համար իրականացվող փոխադրումների, ինչպես նաև բացառիկ անհրաժեշտության դեպքում ՀՀ կառավարության կողմից տրված թույլատվության հիման վրա առանձին դեպքերի։ ՀՀ-ից ելքից գործելու այդ թույլտվությունները ստանալու համար անհրաժեշտ է դիմել՝

ա․ Ֆիզիկական անձանց դեպքում՝ info@gov.am էլ փոստի հասցեով` հիմնավորելով այցի նպատակը՝ կցելով Արցախ մեկնողների անձը հաստատող փաստաթղթի լուսապատճենները:

բ. Իրավաբանական անձանց դեպքում՝ info@gov.am էլ փոստի հասցեով` հիմնավորելով այցի նպատակը՝ նշելով կազմակերպության ՀՎՀՀ-ն: Հիշեցնում ենք, որ քաղաքացիներին Հայաստանից ելքի թույլտվություն տրվելու է բացառիկ անհրաժեշտության դեպքում:

գ․ Տեղական լրատվամիջոցների դեպքում՝ press@gov.am էլ փոստի հասցեով

դ․ ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսական հիմնարկների, դրանց հավասարեցված միջազգային կազմակերպություններ դեպքում՝ protocol@mfa.am էլ․ փոստի հասցեով

ե․ Միջազգային լրատվամիջոցների դեպքում՝ media@mfa.am էլ․ փոստի հասցեով

2․ Հորդորում ենք նաև զերծ մնալ անհատական նախաձեռնությունների միջոցով Արցախին աջակցության նպատակով ապրանքների հավաքագրումից և դրանք Արցախ փոխադրումից: Պետք է հաշվի առնել, որ ցանկացած պարենային և ոչ պարենային ապրանք և դեղորայք ունեն տեսակավորման, պիտանելիության, անվտանգության ու պահպանման կանոններ, որոնք կարող ենք ապահովվել միայն համապատասխան մասնագետների կողմից: Հետևաբար, ցանկացած աջակցություն պետք է փոխանցվի մարզպետարանների, համայնքապետարանների ու թաղապետարանների միջոցով, ովքեր կներկայացնեն նաև անհրաժեշտ պարագաների ցանկը:

3. Արցախին սոցիալական և նյութական աջակցության տրամադրման գործընթացը համակարգելու նպատակով Վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանի գլխավորությամբ ստեղծվել է միասնական շտաբ։ Հոկտեմբերի 2-ից՝ ժամը 10։00-ից շտաբի ներքո 117 հեռախոսահամարով գործելու է Ռազմական դրության տեղեկատվական թեժ գիծը, որին կարող եք զանգահարել ռազմական դրության հետ կապված բոլոր հարցերով՝ բացառությամբ Պաշտպանության նախարարությանն առնչվող հարցերի։

Արտերկրից կարող եք միանալ (+374)10527000 հեռախոսահամարով»,-ասված է հաղորդագրության մեջ: 



Աղբյուրը՝ https://armenpress.am/
Կատեգորիա: Աշխարհ | Ավելացրեց: Goris_Today (02.10.2020)
Դիտումներ: 299 | Վարկանիշ: 0.0/0
Գյումրու սոցիալապես անապահով ընտանիքներին տրամադրվ...
Գյումրու սոցիալապես անապահով ընտանիքներին տրամադրվ...

Գորիս համայնքի ավագանու երեք անդամ մեկ տարի չեն մա...
Գորիս համայնքի ավագանու երեք անդամ մեկ տարի չեն մա...

Ադրբեջանական կողմի կրակոցից հայ զինծառայող է վիրավ...
Ադրբեջանական կողմի կրակոցից հայ զինծառայող է վիրավ...

Մակրոնի հրահանգով կարգելվի թուրք իմամների մուտքը Ֆ...
Մակրոնի հրահանգով կարգելվի թուրք իմամների մուտքը Ֆ...

Դատարանը վարույթ է ընդունել ԱԱԾ նախկին տնօրեն Արթո...
Դատարանը վարույթ է ընդունել ԱԱԾ նախկին տնօրեն Արթո...

Էլ մոր աչքերը չեն ժպտալու․․․
Էլ մոր աչքերը չեն ժպտալու․․․

Կարո Փայլանը շնորհավորել է Մայրենի լեզվի միջազգայի...
Կարո Փայլանը շնորհավորել է Մայրենի լեզվի միջազգայի...

«ՀՀ հարգելի կառավարություն, «Կորոնա» վիրուսը մեր հ...
«ՀՀ հարգելի կառավարություն, «Կորոնա» վիրուսը մեր հ...

ՊԲ-ն հրապարակել է ևս 25 զոհված զինծառայողի անուն, ...
ՊԲ-ն հրապարակել է ևս 25 զոհված զինծառայողի անուն, ...

Նոր գովազդային նյութեր առկա չեն
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
ԿԱՅՔԻ ՑԱՆԿԸ
ԿՈՆՏԱԿՏՆԵՐ
Էլ․ հասցե՝ syuniknews@mail.ru
ՀՀ ՍՅՈւՆԻՔԻ ՄԱՐԶ
քաղաք Գորիս
Գալստյան 62