ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արցախի նախագահը տեսակցել է Մարտունի քաղաքում վիրավորված «Le Monde»-ի թղթակիցներին

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն այցելել է բուժհաստատություն տեսակցելու Ադրբեջանի զինուժի հրետակոծությունից Մարտունի քաղաքում վիրավորված «Le Monde»-ի թղթակիցներին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ,  այս մասին Արայիկ Հարությունյանը տեղեկացրել է «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում՝ հրապարակելով տեսանյութ:

«Երեկ՝ ուշ երեկոյան, արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանի ուղեկցությամբ այցելել եմ Ադրբեջանի զինուժի հրետակոծությունից Մարտունի քաղաքում վիրավորված «Le Monde»-ի թղթակիցներին` Յաղոբզադեն Ռաֆայել Շառլզին և Ալան Կավալին: Մեր բժիշկների արագ և արհեստավարժ աշխատանքի շնորհիվ նրանց կյանքին այևս վտանգ չի սպառնում»,- նշել է նա:

Արցախի Մարտունի քաղաքի քաղաքապետարանի շենքում ադրբեջանական Զինուժի կողմից թիրախավորվել է լրագրողների խումբը: Հրետակոծության հետևանքով վիրավորում են ստացել ֆրանսիական Le Monde պարբերականի երկու լրագրողները` Ֆրանսիայի քաղաքացի: Նրանց ուղեկցող խաղաղ բնակիչը զոհվել է: Հրետակոծության հետևանքով զոհվել են ևս երեք քաղաքացիական անձինք, իսկ Հայաստանի «Արմենիա» հեռուստաընկերության օպերատորը Արամ Գրիգորյանը և 24news-ի լրագրող Սևակ Վարդումյանը, ռուսական «Дождь» հեռուստաընկերության գլխավոր խմբագրի տեղակալ Դմիտրի Ելովսկին վիրավորվել են, թիրախավորվել էր նաև Agence France-Presse գործակալության լրագրողների մեքենան:



Աղբյուրը՝ https://armenpress.am/
Կատեգորիա: Աշխարհ | Ավելացրեց: Goris_Today (02.10.2020)
Դիտումներ: 54 | Վարկանիշ: 0.0/0
ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆ ՀՐԴԵՀԻՑ ՏՈՒԺԱԾ ԸՆՏԱՆԻՔԻՆ
ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆ ՀՐԴԵՀԻՑ ՏՈՒԺԱԾ ԸՆՏԱՆԻՔԻՆ

«Ջայ Ջագաթ 2020» քայլարշավի մասնակիցները Հարժիսում...
«Ջայ Ջագաթ 2020» քայլարշավի մասնակիցները Հարժիսում...

Armenia Airways-ի չվերթներն Իրան այս շաբաթ կիրական...
Armenia Airways-ի չվերթներն Իրան այս շաբաթ կիրական...

ՊԵԿ-ը կանխել է թմրամիջոցների ներկրման հերթական փոր...
ՊԵԿ-ը կանխել է թմրամիջոցների ներկրման հերթական փոր...

Գորիսում 2020 թվականի բյուջեով նախատեսվում է իրակա...
Գորիսում 2020 թվականի բյուջեով նախատեսվում է իրակա...

ԵԽԽՎ համազեկուցողներն անհանգստություն են հայտնել Ա...
ԵԽԽՎ համազեկուցողներն անհանգստություն են հայտնել Ա...

«Քաղաքական շահարկում է». ի՞նչ կապ ունի Սերժ Սարգսյ...
«Քաղաքական շահարկում է». ի՞նչ կապ ունի Սերժ Սարգսյ...

«Ոչ»-ի շտաբի կողմից կաշառք առաջարկելու մասին հրապա...
«Ոչ»-ի շտաբի կողմից կաշառք առաջարկելու մասին հրապա...

«Մինչեւ հանրքավեի անցկացումը պահանջում ենք ճանաչել...
«Մինչեւ հանրքավեի անցկացումը պահանջում ենք ճանաչել...

Նոր գովազդային նյութեր առկա չեն
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
ԿԱՅՔԻ ՑԱՆԿԸ
ԿՈՆՏԱԿՏՆԵՐ
Էլ․ հասցե՝ syuniknews@mail.ru
ՀՀ ՍՅՈւՆԻՔԻ ՄԱՐԶ
քաղաք Գորիս
Գալստյան 62