Շվեյցարիա-Հայաստան բարեկամության խումբը մտահոգված է ՀՀ-ի և ԼՂ-ի դեմ ռազմական նոր էսկալացիայով

Շվեյցարիա-Հայաստան խորհրդարանական բարեկամության խմբի համանախագահությունը խորապես մտահոգված է Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի դեմ Թուրքիայի և Ադրբեջանի կոալիցիայի կողմից սանձազերծված ռազմական նոր էսկալացիայով։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին ասված է Հայաստան-Շվեյցարիա խորհրդարանական բարեկամության խմբի համանախագահության՝ Հայաստանի դեմ Ադրբեջանի և Թուրքիայի ռազմական ագրեսիայի վերաբերյալ հաղորդագրությունում: Հայտարարությունը ստորագրվել է Շվեյցարիայի պառլամենտի ստորին պալատի նախագահ Իզաբել Մորեի կողմից։

«Խմբի համանախագահները խստորեն դատապարտում են 2020թ. սեպտեմբերի 27-ին` կիրակի առավոտյան, ադրբեջանական զինված ուժերի կողմից Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի միջև զինադադարի գծի ողջ երկայնքով իրականացված պլանավորված լայնածավալ հարձակումը՝ ցամաքային, օդային և հրթիռային միջոցների կիրառմամբ։ Դիմելով Դաշնային խորհրդին՝ խնդրում են անմիջապես միջամտել անհապաղ կանգնեցնելու համար այս հարձակումը Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի տարածքների և հատկապես քաղաքացիական բնակչության դեմ, որոնց շրջանում արդեն իսկ կան զոհեր։ Այս հարձակումները մեզ վերադարձնում են պատերազմի ամենադաժան շրջանը, երբ 1991-1992 թվականներին ադրբեջանական ուժերը ռմբակոծում էին Ստեփանակերտը։

 Ադրբեջանը հարձակվեց նաև Հայաստանի Հանրապետության Վարդենիսի շրջանի ուղղությամբ՝ թիրախավորելով քաղաքացիական ենթակառուցվածքները և պատճառելով զոհեր քաղաքացիական բնակչության շրջանում։ Կեսօրից հետո, ռազմական հարձակում գրանցվեց անմիջականորեն Թուրքիայի կողմից, որը, խախտելով Հայաստանի օդային տարածքը, խոցեց հայկական բանակի ինքնաթիռ հենց Հայաստանի տարածքում, ինչը հավասարազոր է պատերազմ հայտարարելուն։ Մեր Խմբի համանախագահությունը խստորեն դատապարտում է այս գործողությունը, որը հանդիսանում է միջազգային իրավունքի կոպտագույն խախտում։

Խմբի Համանախագահությունը սատարում է ԵԱՀԿ-ի ջանքերին, որի անդամ է հանդիսանում նաև Շվեյցարիան, մասնավորապես Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո ընթացող բանակցությունների միջոցով ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին՝ Մադրիդյան սկզբունքների հիման վրա, որոնք ներառում են ինքնորոշման իրավունքը, սահմանների անձեռնմխելիությունը և հակամարտության բացառապես խաղաղ ճանապարհով լուծումը։ Ուժի կիրառումը, հատկապես քաղաքացիական անձանց նկատմամբ, անընդունելի է և պետք է խստորեն դատապարտվի։

Համանախագահությունը մեծապես մտահոգված է նաև այս հակամարտությանը Թուրքիայի աճող դերակատարմամբ, ինչը ոչ միայն ավելին է քան պարզ եղբայրական փոխհարաբերությունների դրսևորում Ադրբեջանի հետ, այլև հանգեցնում է միջազգաային իրավունքի կոպիտ խախտմանն ու ողջ տարածաշրջանի ապակայունացմանը»,-ասված է հաղորդագրությունում:



Աղբյուրը՝ https://armenpress.am/
Կատեգորիա: Աշխարհ | Ավելացրեց: Goris_Today (02.10.2020)
Դիտումներ: 153 | Վարկանիշ: 0.0/0
Սինգապուրում Թուրքիայից ժամանած ուղևորի մոտ կորոնա...
Սինգապուրում Թուրքիայից ժամանած ուղևորի մոտ կորոնա...

#ՄնաՏանը | Ուկրաինայի Ռադայի պատգամավոր․ Հայո...
#ՄնաՏանը | Ուկրաինայի Ռադայի պատգամավոր․ Հայո...

ժամանակավորապես խզել Երևան-Թեհրան օդային կապը, փակ...
ժամանակավորապես խզել Երևան-Թեհրան օդային կապը, փակ...

Ինդոնեզիայում կորոնավիրուսով վարակվածներին կուղարկ...
Ինդոնեզիայում կորոնավիրուսով վարակվածներին կուղարկ...

#ՄնաՏանը | Անպատժելիությունը ծնում է նոր հանց...
#ՄնաՏանը | Անպատժելիությունը ծնում է նոր հանց...

Չինաստանում նշել են, թե որքան է տևում նոր կորոնավի...
Չինաստանում նշել են, թե որքան է տևում նոր կորոնավի...

Կորոնավիրուսը տարածվում է անհավատալի արագությամբ. ...
Կորոնավիրուսը տարածվում է անհավատալի արագությամբ. ...

Ղազախստանում կորոնավիրուսի պատճառով արտակարգ դրութ...
Ղազախստանում կորոնավիրուսի պատճառով արտակարգ դրութ...

Բորելը Փաշինյանի հետ հանդիպմանը ողջունել է ՀՀ դատա...
Բորելը Փաշինյանի հետ հանդիպմանը ողջունել է ՀՀ դատա...

Նոր գովազդային նյութեր առկա չեն
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
ԿԱՅՔԻ ՑԱՆԿԸ
ԿՈՆՏԱԿՏՆԵՐ
Էլ․ հասցե՝ syuniknews@mail.ru
ՀՀ ՍՅՈւՆԻՔԻ ՄԱՐԶ
քաղաք Գորիս
Գալստյան 62