Միջազգային հանրության խաղաղության կոչերին Ադրբեջանն արձագանքում է իրավիճակի սրացմամբ. ՀՀ ԱԳՆ

ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել Ադրբեջանի կողմից ՀՀ տարածքի խաղաղ բնակավայրերը թիրախավորելու առնչությամբ:

«Հոկտեմբերի 1-ին Ադրբեջանի ԶՈՒ հրետանի է կիրառել Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Շատվան գյուղի ուղղությամբ, ինչպես նաև հարվածային ԱԹՍ-ից հրթիռ է արձակել Մեծ Մասրիկ բնակավայրի վրա, որի հետևանքով զոհվել է 1967 թ․ ծնված Գևորգ Վարդանյանը, երկու քաղաքացիական անձ ստացել է տարբեր աստիճանի վիրավորվում։  Ավելի ուշ ՀՀ օդային տարածք են ներխուժել հակառակորդի ԱԹՍ-ները և հետախուզական թռիչքներ իրականացրել ՀՀ մայրաքաղաք Երևանի մոտակայքում: Բոլոր ԱԹՍ-ները ՀՕՊ կողմից ոչնչացվել են: Հատկանշական է, որ Ադրբեջանը գնում է հետագա սրացման մարտական գործողություններն անհապաղ դադարեցման վերաբերյալ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների առաջնորդների հայտարարությունից ժամեր անց:

Հայաստանի Հանրապետությունը խստորեն դատապարտում է  Ադրբեջանի այս  գործողությունները և գնահատում դրանք՝ որպես հակամարտության հետագա սրացման քայլ։ Թուրքիայի հրահրմամբ և ուղղակի աջակցությամբ տարածաշրջանային անվտանգությունը խաթարելու այս փորձը դիտարկում ենք՝ որպես պատասխան միջազգային հանրության, մասնավորապես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության խաղաղություն հաստատելու կոչերին և ջանքերին: Հակամարտության հետագա սրացման ողջ պատասխանատվությունը կրում է Ադրբեջանի և Թուրքիայի ռազմաքաղաքական ղեկավարությունը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ասված է հաղորդագրությունում:



Աղբյուրը՝ https://armenpress.am/
Կատեգորիա: Աշխարհ | Ավելացրեց: Goris_Today (02.10.2020)
Դիտումներ: 253 | Վարկանիշ: 0.0/0
Իսպանիան կորոնավիրուսի պատճառով երկրում արտակարգ դ...
Իսպանիան կորոնավիրուսի պատճառով երկրում արտակարգ դ...

#ՄնաՏանը | ՀՀ-ի համար ընդունելի չեն ղարաբաղյա...
#ՄնաՏանը | ՀՀ-ի համար ընդունելի չեն ղարաբաղյա...

#ՄնաՏանը. Մոսկվայից դեպի Երևան պլանավորված թռիչքնե...
#ՄնաՏանը. Մոսկվայից դեպի Երևան պլանավորված թռիչքնե...

#ՄնաՏանը. ԱՄՆ-ում կորոնավիրուսով վարակված անձանց թ...
#ՄնաՏանը. ԱՄՆ-ում կորոնավիրուսով վարակված անձանց թ...

#ՄնաՏանը.  Ադրբեջանից մեկնող օդանավը՝ ՀՀ օդային տա...
#ՄնաՏանը. Ադրբեջանից մեկնող օդանավը՝ ՀՀ օդային տա...

Ալեն Սիմոնյանը ներկա կգտնվի Ուրուգվայի նորընտիր նա...
Ալեն Սիմոնյանը ներկա կգտնվի Ուրուգվայի նորընտիր նա...

Մեքսիկայում հայտնաբերվել Է կորոնավիրուսով վարակման...
Մեքսիկայում հայտնաբերվել Է կորոնավիրուսով վարակման...

«Wildberries»-ի հիմնադիրը դարձել է Ռուսաստանի ամեն...
«Wildberries»-ի հիմնադիրը դարձել է Ռուսաստանի ամեն...

Իրանի հետ հաղորդակցությունը 2 շաբաթով դադարեցվում ...
Իրանի հետ հաղորդակցությունը 2 շաբաթով դադարեցվում ...

Նոր գովազդային նյութեր առկա չեն
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
ԿԱՅՔԻ ՑԱՆԿԸ
ԿՈՆՏԱԿՏՆԵՐ
Էլ․ հասցե՝ syuniknews@mail.ru
ՀՀ ՍՅՈւՆԻՔԻ ՄԱՐԶ
քաղաք Գորիս
Գալստյան 62