«Ղարաբաղ Տելեկոմ»-ի կառավարումը դառնում է պետական. կապի ոլորտի ծառայությունները գործելու են անվճար

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը որոշել է ռազմական դրության ողջ ընթացքում Արցախում «Ղարաբաղ Տելեկոմ» -ի կառավարման լիազորությունները սահմանափակել՝ դրանք վերապահելով Արցախի Հանրապետության էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարությանը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Արցախի նախագահը, հաշվի առնելով 2020  թվականի սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված լայնածավալ զինված հարձակմանը դիմակայելու նպատակով ԱՀ զինված ուժերի և տնտեսության զորահավաքային ծավալման համար առավելագույն բարենպաստ պայմաններ ստեղծելու անհրաժեշտությունը, կարևորելով ԱՀ-ի դեմ իրականացվող զինված հարձակման պայմաններում անխափան և հակառակորդի թշնամական միջամտությունից զերծ կապ ապահովելու անհրաժեշտությունը, այդ թվում Զինված ուժերի և մյուս ծառայությունների միջև, նպատակ ունենալով ապահովել պետական և տեղական ինքնակառավարման մարմինների բնականոն գործունեությունը մարդկանց կյանքի և անվտանգության պաշտպանությունը, ղեկավարելով «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» օրենքի 8-րդ և 10-րդ հոդվածներով՝ որոշում է կայացրել  «Ղարաբաղ Տելեկոմ» փակ բաժնետիրական ընկերության կառավարման լիազորությունները սահմանափակել՝ դրանք վերապահելով Արցախի Հանրապետության էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարությանը:

Հարությունյանը միևնույն ժամանակ շնորհակալություն է հայտնել ներդրողներին, սեփականատերերին, որոնք այս տարիներին ապահովել են բնականոն գործունեությունը Արցախում:

«Սա, իհարկե, չի նշանակում, որ մենք խախտում ենք սեփականության իրավունքը, բայց հաշվի առնելով առկա պատերազմական իրավիճակում օպերատորի աշխատանքում արձանագրված խնդիրները և կապի ոլորտի ռազմավարական նշանակությունը պատերազմում գտնվող երկրի ու ժողովրդի համար՝ կառավարումը դարձնում ենք պետական»,-ասել է Հարությունյանը:

Նա վստահություն է հայտել, որ ռազմական դրության պայմաններում Արցախի կառավարությանը կհաջողվի ապահովել անխափան կապն Արցախի Հանրապետության տարածքում՝ պահպանելով օրենսդրությամբ սահմանված բոլոր պահանջները:

«Մինչև հունվարի 1-ը կապի ոլորտի բոլոր ծառայությունները գործելու են անվճար, իսկ այն խոստումները, որոնք տրվել են մեր հանրությանը՝ սակագների էական նվազեցման, կապի որակի բարձրացման և զարգացման առումով, բոլորն հընթացս իրականացվելու են»,-նշել է Հարությունյանը:



Աղբյուրը՝ https://armenpress.am/
Կատեգորիա: Աշխարհ | Ավելացրեց: Goris_Today (02.10.2020)
Դիտումներ: 82 | Վարկանիշ: 0.0/0
Կներես Հայկ ջան, որ չկարողացանք․ Տիգրան Կարապետյան
Կներես Հայկ ջան, որ չկարողացանք․ Տիգրան Կարապետյան

Ռազմական ոստիկանության ներկա պետը ասել է՝ Սերժը որ...
Ռազմական ոստիկանության ներկա պետը ասել է՝ Սերժը որ...

Կապանի պղնձի հանքավայրի Կենտրոնական տեղամասի ռեկու...
Կապանի պղնձի հանքավայրի Կենտրոնական տեղամասի ռեկու...

Ուկրաինայի խորհրդարանում գրանցվել է Հայոց ցեղասպան...
Ուկրաինայի խորհրդարանում գրանցվել է Հայոց ցեղասպան...

Դեպի Եվրատեսիլ՝ դեպի հաղթանակ
Դեպի Եվրատեսիլ՝ դեպի հաղթանակ

Իրանում կորոնավիրուսը կարող է տարածված լինել բոլոր...
Իրանում կորոնավիրուսը կարող է տարածված լինել բոլոր...

Շվեյցարիայում արձանագրվել է կորոնավիրուսով վարակմա...
Շվեյցարիայում արձանագրվել է կորոնավիրուսով վարակմա...

Նվերներ համայնքապետարանի կողմից Սիսիանի հրշեջ-փրկա...
Նվերներ համայնքապետարանի կողմից Սիսիանի հրշեջ-փրկա...

ԱԳՆ-ն պատրաստ է Իրանի հետ համագործակցությամբ ձեռնա...
ԱԳՆ-ն պատրաստ է Իրանի հետ համագործակցությամբ ձեռնա...

Նոր գովազդային նյութեր առկա չեն
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
ԿԱՅՔԻ ՑԱՆԿԸ
ԿՈՆՏԱԿՏՆԵՐ
Էլ․ հասցե՝ syuniknews@mail.ru
ՀՀ ՍՅՈւՆԻՔԻ ՄԱՐԶ
քաղաք Գորիս
Գալստյան 62