Ռուս երգչուհի Յուլյա Չիչերինան Արցախում է. նա կապի դուրս չի գալիս

Ռուս սիրված ռոք երգչուհի, հեղինակ-կատարող Յուլյա Չիչերինան, որը Հայաստանում մեծ ճանաչում ձեռք բերեց Мой рок-н-ролл, Жара հիթերով, մեկնել  է Արցախ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Telegram-ի իր ալիքում գրել է WarGonzo-ի հեղինակ Սեմյոն Պեգովը։ Նա տեղեկացրել է, որ Չիչերինան մեկնում է ղարաբաղյան առաջնագիծ: «Սպասում ենք»,-շեշտել է Պեգովը:

Րոպեներ առաջ Պեգովը հայտնել է, որ չի կարողանում կապ հաստատել երգչուհու հետ` նշելով, որ Չիչերինան հայտնվել է ադրբեջանական ԱԹՍ-ների կրակի տակ: «Մեր զրույցի ժամանակ նա ապահով վայրում էր` բլինդաժում: Մի քանի րոպե առաջ օնլայն էր, բայց հիմա զանգերին չի պատասխանում»,-ընդգծել է Սեմյոն Պեգովը:

«ՌԻԱ Նովոստի»-ի հետ զրույցում էլ երգչուհու ներկայացուցիչը հաստատել է Չիչերինայի` Արցախում գտնվելու լուրը` նշելով, որ երգչուհին կապի դուրս չի գալիս: «Այո’, նա իսկապես այնտեղ է, բայց ես ավելին ասել չեմ կարող»,-հայտնել է երգչուհու ներկայացուցիչը:

Ավելի վաղ Յուլյա Չիչերինան Telegram-ում լուսանկար է հրապարակել Հանրապետության հրապարակից հետևյալ գրառմամբ. «Բարի գիշեր, Երևան»:

«Արմենպրես»-ը փորձում է տեղեկություններ ճշտել երգչուհու վիճակից:



Աղբյուրը՝ https://armenpress.am/
Կատեգորիա: Աշխարհ | Ավելացրեց: Goris_Today (02.10.2020)
Դիտումներ: 120 | Վարկանիշ: 0.0/0
Իրանում նոր կորոնավիրուսի վարակակիրների քանակը հաս...
Իրանում նոր կորոնավիրուսի վարակակիրների քանակը հաս...

«Սրիկաների վերջին հանգրվանը Արցախն է». Լիզա Ճաղարյ...
«Սրիկաների վերջին հանգրվանը Արցախն է». Լիզա Ճաղարյ...

«Աստղիկ» ԲԿ-ում երկկողմանի թոքաբորբով մահացած տղամ...
«Աստղիկ» ԲԿ-ում երկկողմանի թոքաբորբով մահացած տղամ...

Արցախի ՊՆ–ն հրապարակել է ևս 16 զոհի անուն․ հայկակա...
Արցախի ՊՆ–ն հրապարակել է ևս 16 զոհի անուն․ հայկակա...

Եվրոպայից դեպի Հայաստան 12 նոր չվերթ կբացվի
Եվրոպայից դեպի Հայաստան 12 նոր չվերթ կբացվի

Սլովակիայի դեսպանության բացումը կխթանի երկկողմ կապ...
Սլովակիայի դեսպանության բացումը կխթանի երկկողմ կապ...

Փրկարարները Կապանի գազալցակայաններից մեկում դադարե...
Փրկարարները Կապանի գազալցակայաններից մեկում դադարե...

Դարբաս բնակավայրում տոնվեց Բուն Բարեկենդանը
Դարբաս բնակավայրում տոնվեց Բուն Բարեկենդանը

Հովհաննես Շահինյանի տունը խուզարկվել է կաշառք տալ-...
Հովհաննես Շահինյանի տունը խուզարկվել է կաշառք տալ-...

Նոր գովազդային նյութեր առկա չեն
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
ԿԱՅՔԻ ՑԱՆԿԸ
ԿՈՆՏԱԿՏՆԵՐ
Էլ․ հասցե՝ syuniknews@mail.ru
ՀՀ ՍՅՈւՆԻՔԻ ՄԱՐԶ
քաղաք Գորիս
Գալստյան 62