Ինձ փրկեց կատուն. Յուլիա Չիչերինան կապի է դուրս եկել Сохранить

Արցախում գտնվող ռուս երգչուհի Յուլիա Չիչերինան, որին ընկերները չէին կարողանում զանգահարել, վերջապես կապի է դուրս եկել:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ YouTube-ում հրապարակված տեսանյութում երգչուհին պատմում է, որ գտնվել է Արցախի գյուղերից մեկում, որտեղ անօդաչու թռչող սարքերը կրակ են բացել բնակիչների վրա:

«Ես ինձ շատ լավ եմ զգում, վիրավոր չեմ: Չգիտեմ, թե ինչպես է կոչվում այն վայրը, որտեղ դեպքը տեղի ունեցավ: Դա մի փոքր գյուղ էր. իմ կարծիքով մենք արդեն անցել էինք սահմանը և Ղարաբաղում էինք: Կրակում էին անօդաչու թռչող սարքերից,  կրակում էին կամրջին, կրակում էին անգամ ծերունիների վրա: Օդային տագնապ էր: Մեքենաները կանգ առան, թաքնվելու տեղ չկար, և մենք ինչ-որ փակ տեղում պատսպարվեցինք: Ես տեսա, թե ինչպես են թաքնվում ծերունիները, երեխաները: Ինձ կատուն փրկեց. ես տեսա, թե ինչ հանգիստ է նա նստած, մոտեցա կատվին, նստեցի նրա մոտ»,- խոստովանում է երգչուհին ու հավելում, որ Արցախ է մեկնել երգելու համար:

Ժամեր առաջ Telegram-ի իր ալիքում WarGonzo-ի հեղինակ Սեմյոն Պեգովը գրել էր, թե չի կարողանում կապ հաստատել երգչուհու հետ` նշելով, որ Չիչերինան հայտնվել է ադրբեջանական ԱԹՍ-ների կրակի տակ: «Մեր զրույցի ժամանակ նա ապահով վայրում էր` բլինդաժում: Մի քանի րոպե առաջ առցանց էր, բայց հիմա զանգերին չի պատասխանում»,-ընդգծել էր Սեմյոն Պեգովը:



Աղբյուրը՝ https://armenpress.am/
Կատեգորիա: Աշխարհ | Ավելացրեց: Goris_Today (02.10.2020)
Դիտումներ: 248 | Վարկանիշ: 0.0/0
Իտալիայում կորոնավիրուսից մահացածների թիվը հասել է...
Իտալիայում կորոնավիրուսից մահացածների թիվը հասել է...

Անվտանգության օր զորամասում
Անվտանգության օր զորամասում

Հրայր Թովմասյանը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին
Հրայր Թովմասյանը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին

Էստոնիայում և Դանիայում գրանցվել է կորոնավիրուսի ա...
Էստոնիայում և Դանիայում գրանցվել է կորոնավիրուսի ա...

«Մեղրի» մաքսակետի արդիականացման աշխատանքները կմեկն...
«Մեղրի» մաքսակետի արդիականացման աշխատանքները կմեկն...

Կապան, Քաջարան և Մեղրի համայնքներում «Այո»-ի շտաբը...
Կապան, Քաջարան և Մեղրի համայնքներում «Այո»-ի շտաբը...

ՌԴ-ում Հայաստանի դեսպանը դատախազություն է դիմել՝ «...
ՌԴ-ում Հայաստանի դեսպանը դատախազություն է դիմել՝ «...

Երբ Տիգրան Մեծը բանակցում էր Պոմպեոսի հետ, Ադրբեջա...
Երբ Տիգրան Մեծը բանակցում էր Պոմպեոսի հետ, Ադրբեջա...

Կապանի ոստիկանները բնակարանային գողության փորձ են ...
Կապանի ոստիկանները բնակարանային գողության փորձ են ...

Նոր գովազդային նյութեր առկա չեն
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
ԿԱՅՔԻ ՑԱՆԿԸ
ԿՈՆՏԱԿՏՆԵՐ
Էլ․ հասցե՝ syuniknews@mail.ru
ՀՀ ՍՅՈւՆԻՔԻ ՄԱՐԶ
քաղաք Գորիս
Գալստյան 62