ԵՄ-ն 500 հազար եվրոյի չափով օգնություն կտրամադրի ԼՂ հակամարտությունում տուժած խաղաղ բնակչությանը

Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ռազմական գործողությունների սկսվելուց հետո ԵՄ-ն հայտարարում է արտակարգ մարդասիրական օգնություն հատկացնելու մասին` շփման գծի երկու կողմերում հակամարտության հետեւանքով տուժած ողջ քաղաքացիական բնակչությանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին «Թվիթերի» իր էջում գրել է ԵՄ ճգնաժամային կառավարման հանձնակատար Յանեզ Լենարչիչը՝ հավելելով, որ այդ միջոցներով բնակչությանը ցուցաբերվելու է բժշկական օգնություն, տրամադրվելու բժշկական սարքավորումներ, սնունդ և այլ անհետաձգելի պարագաներ:

Լենարչիչը հրապարակել է նաև մարդասիրական օգնություն ցուցաբերելու համար անհրաժեշտ տվյալները և իր հայտարարությունը՝ կապված ԼՂ-ում իրավիճակի հետ:

Յանեզ Լենարչիչն ասել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ռազմական գործողություններն արդեն խլել են խաղաղ բնակիչների կյանքեր։

«Անհրաժեշտ է պահպանել միջազգային մարդասիրական իրավունքը և ապահովել քաղաքացիական բնակչության և ենթակառուցվածքների կյանքի պաշտպանությունը։ ԵՄ-ն համերաշխ է բռնությունից տուժած բոլոր մարդկանց հետ եւ պատրաստ է հետագա մարդասիրական աջակցություն ցուցաբերել, եթե մարդկային տառապանքները շարունակվեն: Մենք կոչ ենք անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները։ "Նախնական ֆինանսավորումը 500 000 եվրոյի չափով կօգնի մեր հումանիտար գործընկերներին, ինչպիսին է Կարմիր խաչի միջազգային կոմիտեն, մարտական գործողություններից տուժածներին անհապաղ օգնություն ցուցաբերելու հարցում։ ԵՄ-ի ամբողջ մարդասիրական ֆինանսավորումն իրականացվում է մարդասիրության, չեզոքության, անկողմնակալության եւ անկախության մարդասիրական սկզբունքներին համապատասխան եւ ուղարկվում է միջազգային կազմակերպությունների, ՄԱԿ-ի եւ ՀԿ-ների միջոցով»,- իր հայտարարության մեջ նշել է Լենարչիչը:



Աղբյուրը՝ https://armenpress.am/
Կատեգորիա: Աշխարհ | Ավելացրեց: Goris_Today (02.10.2020)
Դիտումներ: 182 | Վարկանիշ: 0.0/0
Անոթային վիրաբույժի կողմից «Գորիս» ԲԿ-ում կիրականա...
Անոթային վիրաբույժի կողմից «Գորիս» ԲԿ-ում կիրականա...

Մեղրիի անցակետում հայտնաբերվել է ջերմող մեկ քաղաքա...
Մեղրիի անցակետում հայտնաբերվել է ջերմող մեկ քաղաքա...

Հրանտ Թոխատյանը քաղցկեղ ունեցող երեխաների համար Թո...
Հրանտ Թոխատյանը քաղցկեղ ունեցող երեխաների համար Թո...

Գագիկ Ծառուկյանի տան դիմաց գտնվող «Մուլտի» բենզալց...
Գագիկ Ծառուկյանի տան դիմաց գտնվող «Մուլտի» բենզալց...

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հարցում. «Oրը կես լիտր թթի օղի խմենք, ը...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հարցում. «Oրը կես լիտր թթի օղի խմենք, ը...

Աշխատանքային խորհրդակցություն Սյունիքի մարզպետարան...
Աշխատանքային խորհրդակցություն Սյունիքի մարզպետարան...

Մեկնարկեց Սերժ Սարգսյանի և մյուսների գործով առաջին...
Մեկնարկեց Սերժ Սարգսյանի և մյուսների գործով առաջին...

Մահացել է Արցախյան պատերազմի բուժքույր-ազատամարտիկ...
Մահացել է Արցախյան պատերազմի բուժքույր-ազատամարտիկ...

Կազմակերպված հասարակություն ունենալու համար անհրաժ...
Կազմակերպված հասարակություն ունենալու համար անհրաժ...

Նոր գովազդային նյութեր առկա չեն
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
ԿԱՅՔԻ ՑԱՆԿԸ
ԿՈՆՏԱԿՏՆԵՐ
Էլ․ հասցե՝ syuniknews@mail.ru
ՀՀ ՍՅՈւՆԻՔԻ ՄԱՐԶ
քաղաք Գորիս
Գալստյան 62