ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները անթույլատրելի են համարել քաղաքացիական անձանց վրա հարձակումները

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ եւ անթույլատրելի համարել քաղաքացիական անձանց վրա հարձակումները եւ կոչ են անում Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում պահպանել քաղաքացիական բնակչության պաշտպանության միջազգային պարտավորությունները:

«Համանախագահները խստորեն դատապարտում են շարունակվող բռնությունները Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի տարածքում շփման գծից հեռու գտնվող օբյեկտների դեմ, և իրենց անհանգստությունն են հայտնում քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի թվի ավելացման վերաբերյալ հաղորդումների կապակցությամբ»,- ասված է հայտարարության մեջ:

Համանախագահները նշում են, որ քաղաքացիական անձանց վրա հարձակումները կամ սպառնալիքներն անթույլատրելի են որևէ պարագայում:

«Համանախագահները կոչ են անում լիովին պահպանել քաղաքացիական բնակչության պաշտպանության իրենց միջազգային պարտավորությունները։ Համանախագահները նաև ընդգծում են, որ բռնության էսկալացիային արտաքին կողմերի մասնակցությունը խարխլում է տարածաշրջանում կայուն խաղաղության հասնելու ջանքերը»,- ասված է հայտարարության մեջ:

Վկայակոչելով երեք համանախագահ երկրների նախագահների հոկտեմբերի 1-ի հայտարարությունը՝ համանախագահները կրկին կոչ են անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները և վերսկսել առարկայական բանակցություններն առանց նախապայմանների:

Համանախագահները նաև կոչ են անում անհապաղ հումանիտար հրադադարի հասնել, որպեսզի ապահովվի զոհված զինծառայողների աճյունների վերադարձը ԵԱՀԿ և ԿԽՄԿ հետ համատեղ:



Աղբյուրը՝ https://armtimes.com/
Կատեգորիա: Աշխարհ | Ավելացրեց: Goris_Today (02.10.2020)
Դիտումներ: 144 | Վարկանիշ: 0.0/0
Սիսիան համայնքում 2019 թվականին գյուղատնտեսության ...
Սիսիան համայնքում 2019 թվականին գյուղատնտեսության ...

Պոլիտեխնիկական և Գորիսի պետական համալսարանների միջ...
Պոլիտեխնիկական և Գորիսի պետական համալսարանների միջ...

Խոջալու. Ադրբեջանի զեղծարարությունները ադրբեջանցին...
Խոջալու. Ադրբեջանի զեղծարարությունները ադրբեջանցին...

Խոջալուի մասին Մութալիբովի հարցազրույցն իրական է, ...
Խոջալուի մասին Մութալիբովի հարցազրույցն իրական է, ...

Խնդրում եմ դադարեք հայ-իրանական սահմանը փակելու մա...
Խնդրում եմ դադարեք հայ-իրանական սահմանը փակելու մա...

Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ մասնակցել է Երվանդ Մանա...
Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ մասնակցել է Երվանդ Մանա...

Հրանտ Թոխատյանը քաղցկեղ ունեցող երեխաների համար Թո...
Հրանտ Թոխատյանը քաղցկեղ ունեցող երեխաների համար Թո...

Սիսիանում իրականցվում են փողոցների բարեկարգաման ըն...
Սիսիանում իրականցվում են փողոցների բարեկարգաման ըն...

Գյումրիում շունը գզել է երիտասարդ կնոջը․ նրան տեղա...
Գյումրիում շունը գզել է երիտասարդ կնոջը․ նրան տեղա...

Նոր գովազդային նյութեր առկա չեն
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
ԿԱՅՔԻ ՑԱՆԿԸ
ԿՈՆՏԱԿՏՆԵՐ
Էլ․ հասցե՝ syuniknews@mail.ru
ՀՀ ՍՅՈւՆԻՔԻ ՄԱՐԶ
քաղաք Գորիս
Գալստյան 62