Ֆրանսիան կարևորում է ռազմական գործողությունների շուտափույթ դադարեցումը. Փաշինյանն եւ Մակրոնը հեռախոսազրույց են ունեցել

ՀՀ վարչապետի լրատվական ծառայությունը տեղեկացրել է, որ Նիկոլ Փաշինյանը հերթական հեռախոսազրույցն է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ:

Զրուցակիցները քննարկել են Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը և ռազմական գործողություններում տեղի ունեցող զարգացումները:

Վարչապետը շնորհակալություն է հայտնել պատերազմը սանձազերծելու անթույլատրելիության վերաբերյալ Ֆրանսիայի սկզբունքային և կառուցողական դիրքորոշման համար: Կողմերն անթույլատրելի են համարել օտարերկրյա ահաբեկիչ զինյալների ներգրավումը ռազմական գործողություններին:

Ֆրանսիայի նախագահը կարևորել է ռազմական գործողությունների շուտափույթ դադարեցումը և խաղաղ գործընթացի վերականգնումը՝ համաձայն Մինսկի խմբի համանախագահ երկրների նախագահների ս.թ. հոկտեմբերի 1-ի հայտարարության:

Վարչապետ Փաշինյանն անընդունելի է համարել Թուրքիայի և նրա կողմից հովանավորվող ահաբեկիչների ներթափանցումը տարածաշրջան՝ ընդգծելով, որ առանց այդ ապակայունացնող ուժերի դուրսմղման՝ հնարավոր չէ վերականգնել տարածաշրջանային անվտանգությունը: Խաղաղության հաստատման համատեքստում Նիկոլ Փաշինյանը կարևորել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և նրանց երկրների սերտ համագործակցությունը:



Աղբյուրը՝ https://armtimes.com/
Կատեգորիա: Աշխարհ | Ավելացրեց: Goris_Today (02.10.2020)
Դիտումներ: 165 | Վարկանիշ: 0.0/0
Սյունյաց աշխարհի գրչության կենտրոն Խոզնավարի սրբավ...
Սյունյաց աշխարհի գրչության կենտրոն Խոզնավարի սրբավ...

Հայաստանում իրականացվել է նոր կորոնավիրուսի ախտորո...
Հայաստանում իրականացվել է նոր կորոնավիրուսի ախտորո...

ՀՀ ազգային հերոս, կապիտան Ռուբեն Սանամյանը ողջ և ա...
ՀՀ ազգային հերոս, կապիտան Ռուբեն Սանամյանը ողջ և ա...

Հաշվեքննիչ պալատի բացահայտումը. Երևանում շտապ օգնո...
Հաշվեքննիչ պալատի բացահայտումը. Երևանում շտապ օգնո...

ՊԲ զինծառայող Հայկ Ասրյանի մահվան դեպքի առթիվ հարո...
ՊԲ զինծառայող Հայկ Ասրյանի մահվան դեպքի առթիվ հարո...

ՀՀ հպարտ քաղաքացու անձնագիր. Նիկոլ Փաշինյանը հրապա...
ՀՀ հպարտ քաղաքացու անձնագիր. Նիկոլ Փաշինյանը հրապա...

Հովհաննես Շահինյանի տունը խուզարկվել է կաշառք տալ-...
Հովհաննես Շահինյանի տունը խուզարկվել է կաշառք տալ-...

Սումգայիթյան եղեռնագործությունը ձևավորեց ղարաբաղյա...
Սումգայիթյան եղեռնագործությունը ձևավորեց ղարաբաղյա...

Ադրբեջանական կողմի կրակոցից հայ զինծառայող է վիրավ...
Ադրբեջանական կողմի կրակոցից հայ զինծառայող է վիրավ...

Նոր գովազդային նյութեր առկա չեն
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
ԿԱՅՔԻ ՑԱՆԿԸ
ԿՈՆՏԱԿՏՆԵՐ
Էլ․ հասցե՝ syuniknews@mail.ru
ՀՀ ՍՅՈւՆԻՔԻ ՄԱՐԶ
քաղաք Գորիս
Գալստյան 62