Վրաստանի տարածքով Ադրբեջան զինյալներ տեղափոխելու լուրը կեղծ է. Վրաստանում ՀՀ դեսպանություն

Վրաստանում ՀՀ դեսպանությունը հանդես է եկել հայտարարությամբ և տեղեկացրել, որ Վրաստանի տարածքով Ադրբեջան զինյալներ տեղափոխելու լուրը կեղծ է:

«Հարգելի հայրենակիցներ,

Համացանցում կրկին շատ ակտիվ կերպով ապատեղեկատվություն է տարածվում, որ ավտոբուսներով Վրաստանի տարածքով պատրաստվում են զինյալներ տեղափոխել Ադրբեջան և ջավախահայերին կոչ է արվում փակել վրաց-թուրքական բոլոր անցակետերը։

Հայտնում ենք, որ վերոնշյալ տեղեկատվությունն ամբողջովին կեղծ է և միտում ունի լարվածություն ստեղծել ջավախահայության շրջանում և հայ-վրացական հարաբերություններում։

Վրաստանում ՀՀ դեսպանությունը կրկին հորդորում է զերծ մնալ նմանօրինակ կեղծ լուրեր տարածելուց, որոնք հատկապես այս ժամանակահատվածում խիստ վտանգավոր հետևանքներ կարող են ունենալ»,-ասված է հայտարարության մեջ։



Աղբյուրը՝ https://armtimes.com/
Կատեգորիա: Աշխարհ | Ավելացրեց: Goris_Today (02.10.2020)
Դիտումներ: 184 | Վարկանիշ: 0.0/0
Շիրակի մարզում բուք է
Շիրակի մարզում բուք է

Բրազիլիայում հայտնաբերվել Է կորոնավիրուսի առաջին դ...
Բրազիլիայում հայտնաբերվել Է կորոնավիրուսի առաջին դ...

Տաթևի համայնքպետարանը հորդորում է անվտանգության նկ...
Տաթևի համայնքպետարանը հորդորում է անվտանգության նկ...

Հրազդան ԲԿ-ի տնօրենին աշխատանքից ազատելը պայմանավո...
Հրազդան ԲԿ-ի տնօրենին աշխատանքից ազատելը պայմանավո...

Թուրքիայի զորախմբերի հարձակումներն Իդլիբում սկսվել...
Թուրքիայի զորախմբերի հարձակումներն Իդլիբում սկսվել...

Armenia Airways-ի չվերթներն Իրան այս շաբաթ կիրական...
Armenia Airways-ի չվերթներն Իրան այս շաբաթ կիրական...

ՏՄՊՊՀ-ն հորդորում է զերծ մնալ բժշկական դիմակների գ...
ՏՄՊՊՀ-ն հորդորում է զերծ մնալ բժշկական դիմակների գ...

«Ջայ Ջագաթ 2020» քայլարշավի մասնակիցները հանդիպեցի...
«Ջայ Ջագաթ 2020» քայլարշավի մասնակիցները հանդիպեցի...

ԱԻՆ ՓԾ Կապանի հրշեջ-փրկարարական ջոկատի ծառայողներն...
ԱԻՆ ՓԾ Կապանի հրշեջ-փրկարարական ջոկատի ծառայողներն...

Նոր գովազդային նյութեր առկա չեն
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
ԿԱՅՔԻ ՑԱՆԿԸ
ԿՈՆՏԱԿՏՆԵՐ
Էլ․ հասցե՝ syuniknews@mail.ru
ՀՀ ՍՅՈւՆԻՔԻ ՄԱՐԶ
քաղաք Գորիս
Գալստյան 62