Կոնգրեսականները կոչ են արել դադարեցնել օգնությունն Ադրբեջանին ու պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի դեմ

Ամերիկայի Միացյալ Նահանգների Կոնգրեսի և Ներկայացուցիչների պալատի անդամները նամակ են հղել Պետքարտուղար Պոմպեոյին՝ կոչ անելով դատապարտել Արցախի և Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի և Թուրքիայի ոտնձգությունները, դադարեցնել Ադրբեջանին ռազմական օգնությունն ու պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի դեմ: «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին Ամերիկայի Հայ դատի հանձնախմբից:

«Ամերիկահայերն ու Կոնգրեսում մեր դաշնակիցները պահանջում են պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի նկատմամբ և անհապաղ դադարեցնել ԱՄՆ-ի ռազմական օգնությունն Ադրբեջանին: Էրդողանն ու Ալիևը՝ երկու բռնապետներ, որոնք պայմանավորվել են ավարտել 1915թ. գործը, պետք է պատասխանատվության ենթարկվեն արդեն հիմա»,- ասել է Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը:

Սենատի և Ներկայացուցիչների պալատի ավելի քան 35 անդամներ արդեն դատապարտել են Թուրքիայի և Ադրբեջանի հակահայկական հարձակումները։



Աղբյուրը՝ https://armtimes.com/
Կատեգորիա: Աշխարհ | Ավելացրեց: Goris_Today (02.10.2020)
Դիտումներ: 182 | Վարկանիշ: 0.0/0
ՀՀ-ն պատրաստ է դիմագրավելու կորոնավիրուսին. առկա է...
ՀՀ-ն պատրաստ է դիմագրավելու կորոնավիրուսին. առկա է...

Հայաստանում 83 անձի հետազոտության արդյունքում կորո...
Հայաստանում 83 անձի հետազոտության արդյունքում կորո...

Առաջին լուսանկարներն Արփինե Հովհաննիսյանի հարսանիք...
Առաջին լուսանկարներն Արփինե Հովհաննիսյանի հարսանիք...

ԱԺ պատգամավորները հանրաքվեի «ՈՉ» քարոզչության կողմ...
ԱԺ պատգամավորները հանրաքվեի «ՈՉ» քարոզչության կողմ...

Շվեյցարիայում արձանագրվել է կորոնավիրուսով վարակմա...
Շվեյցարիայում արձանագրվել է կորոնավիրուսով վարակմա...

Փրկարարները Սյունիքի մարզի Ագարակ-Կարճևան, Գորիս-Շ...
Փրկարարները Սյունիքի մարզի Ագարակ-Կարճևան, Գորիս-Շ...

Վաղ առավոտից տեղացող ձյան մաքրման աշխատանքներ են ի...
Վաղ առավոտից տեղացող ձյան մաքրման աշխատանքներ են ի...

Կորոնավիրուսի մահաբեր ուրվականը․ փակե՞լ, թե՞ ոչ հա...
Կորոնավիրուսի մահաբեր ուրվականը․ փակե՞լ, թե՞ ոչ հա...

Կառավարության որոշմամբ 2 շաբաթով դադարեցվեց Իրանի ...
Կառավարության որոշմամբ 2 շաբաթով դադարեցվեց Իրանի ...

Նոր գովազդային նյութեր առկա չեն
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
ԿԱՅՔԻ ՑԱՆԿԸ
ԿՈՆՏԱԿՏՆԵՐ
Էլ․ հասցե՝ syuniknews@mail.ru
ՀՀ ՍՅՈւՆԻՔԻ ՄԱՐԶ
քաղաք Գորիս
Գալստյան 62