«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպություն կոչ է արել հետաքննել Արցախում լրագրողների վիրավորման դեպքը

«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը (RSF) կոչ է արել Ադրբեջանի իշխանություններին լույս սփռել նախօրեին Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած գնդակոծության վրա, որի հետևանքով վիրավորվել էին մարտական գործողությունները լուսաբանող չորս լրագրող:

«Այս ռմբակոծությունը հիմնավորում չունի, քանի որ քաղաքացիական անձինք և հատկապես լրագրողները ռազմական թիրախներ չեն»,- ասել է RSF-ի Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի բաժնի ղեկավար Ժաննա Կավելյեն։

«Մենք կոչ ենք անում Ադրբեջանի իշխանություններին հետաքննություն անցկացնել՝ գնդակոծության պատճառները պարզելու նպատակով և անել անհրաժեշտ ամեն ինչ, որպեսզի վիրավոր լրագրողները տարհանվեն լիարժեք անվտանգության պայմաններում»,- հավելել է նա։

Նախօրեին Մարտունի քաղաքում ադրբեջանական զինված ուժերը թիրախավորել էին քաղաքացիական բնակչությանը, որի հետևանքով տուժել էին ֆրանսիական «Լա Մոնդ» թերթի լրագրողներ Յաղոբզադեն Ռաֆայել Շառլզը և Ալան Կավալը:

Մարտունիում ֆրանսիացի լրագրողներից բացի, վիրավորում է ստացել նաև տեղական «Արմենիա» հեռուստաընկերության օպերատոր Արամ Գրիգորյանը, ինչպես նաև 24news.am կայքի լրագրող Սևակ Վարդումյանը:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։

Արցախի զինուժը խոցել է հակառակորդի 14 ուղղաթիռ, 11 ինքնաթիռ (4-ը Սու–25), 103 անօդաչու թռչող սարք, 184 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, 82 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, մեկ «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, 2 «Սմերչ» և 1 «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ:

Հակառակորդն ունի ավելի քան 1280 զոհ, որից 180–ը Քարվաճառի ուղղությամբ, ավելի քան 2700 վիրավոր։ Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 158 զոհ և 200-ից ավելի վիրավոր։

Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում սպանվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում՝ 11 մարդ։

Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։

Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։



Աղբյուրը՝ https://www.tert.am/
Կատեգորիա: Աշխարհ | Ավելացրեց: Goris_Today (02.10.2020)
Դիտումներ: 74 | Վարկանիշ: 0.0/0
Իրանում ՀՀ դեսպանատունը ժամանակավորապես դադարեցնու...
Իրանում ՀՀ դեսպանատունը ժամանակավորապես դադարեցնու...

Իրանում կորոնավիրուսից մահացել է 14 մարդ
Իրանում կորոնավիրուսից մահացել է 14 մարդ

Գյուղաջակցության ծրագրերի իրազեկման արշավը հասավ Ս...
Գյուղաջակցության ծրագրերի իրազեկման արշավը հասավ Ս...

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհն...
ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհն...

Զուտ մրցակցությունը հանգեցրել է վարկերի տոկոսադրու...
Զուտ մրցակցությունը հանգեցրել է վարկերի տոկոսադրու...

Փաշինյանը կարևորել է պաշտպանության ոլորտում Վրաստա...
Փաշինյանը կարևորել է պաշտպանության ոլորտում Վրաստա...

Հայաստանում մեկնարկում է սահմանադրական փոփոխությու...
Հայաստանում մեկնարկում է սահմանադրական փոփոխությու...

Պոլիտեխնիկական և Գորիսի պետական համալսարանների միջ...
Պոլիտեխնիկական և Գորիսի պետական համալսարանների միջ...

Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ մասնակցել է Երվանդ Մանա...
Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ մասնակցել է Երվանդ Մանա...

Նոր գովազդային նյութեր առկա չեն
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
ԿԱՅՔԻ ՑԱՆԿԸ
ԿՈՆՏԱԿՏՆԵՐ
Էլ․ հասցե՝ syuniknews@mail.ru
ՀՀ ՍՅՈւՆԻՔԻ ՄԱՐԶ
քաղաք Գորիս
Գալստյան 62