ՏԵՍԱՆՅՈՒԹ. Այսօր հակառակորդն ունեցել է 540 սպանված, ավելի քան 700 վիրավոր, 45 միավոր զրահատեխնիկայի, 6 ինքնաթիռի, 3 ուղղաթիռի և 6 ԱԹՍ-ի կորուստ

Մարտերը շարունակվում են, ծանրության կետերը մնում են նույն ուղղությունները, հակառակորդը որոշ մարտավարություններ փոփոխելով՝ փորձում է հարձակողական գործողություններ իրականացնել, սակայն մեր զինված ուժերը հետ են մղում բոլոր գրոհները, փոքր, թե մեծ՝ հակառակորդին պատճառելով ծանր կորուստներ: Այս մասին այսօր Հայկական տեղեկատվական կենտրոնի ասուլիսում ասաց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը՝ ներկայացնելով ներկա պահին սահմանում տիրող իրավիճակը:

Արծրուն Հովհաննիսյանի ներկայացմամբ՝ այս պահի դրությամբ հակառակորդի կորսուստներն են․ 540 սպանված, ավելի քանի 700 վիրավոր, բոլոր տեսակնեը միասին մոտ 45 միավոր զրահատեխնիկա, 6 ինքնաթիռ, 3 ուղղաթիռ, 6 ԱԹՍ։

«Ցավոք, հակառակորդն արդեն 2-3 օր ընտրել է խաղաղ բնակչությանը թիրախավորելու մարտավարությունը և թիրախավորում է խոշոր տրամաչափով զենքերից, որի արդյունքում երեկ լրագրողներ են տուժել: Այսօր երկու անգամ հեռահար հրթիռային միջոցներով հրետանակոծել են Հադրութ քաղաքը, երկու անգամ՝ Ստեփանակերտ քաղաքը, որից տուժել են մեծ թվով խաղաղ բնակիչներ, շինություններ»,- ասաց նա և հավելեց, որ թիրախավորվում են ենթակառուցվածքները և այս պահին իրավիճակը շարունակում է լարված մնալ:

Նա նշեց, որ մարտերի բուն կենտրոնները կրկին հյուսիսն ու հարավն են և մեր ԶՈՒ-ն հիմնականում պաշտպանողական, բայց որոշ տեղերում նաև այլ բնույթի մարտական գործողություններ են իրականացնում: Այն հարցին, թե հակառակորդի կիրառած ուժին մեր կողմից համարժեք պատասխան է լինո՞ւմ, վերջինս պատասխանեց, որ դա որոշում են զինվորականները, որովհետև նրանք են պահը ճիշտ գնահատում և նրանց պրոֆեսիոնալիզմին կասկածել պետք չէ:

Հովհաննիսյանը ներկայացրեց, որ հայ-ադրբեջանական սահմանը համեմատած ավելի հանգիստ է՝ չհաշված երեկվա և այսօր առավոտվա առանձին դեպքերը, որովհետև դրանցից հետո այլ միջադեպեր, մարտական գործողություններ չեն եղել:

ԱԻՆ-ի ներկայացուցիչ Էդան Սնգրյանն ասուլիսի ժամանակ ներկայացրեց քաղպաշտպանության ազդանշանները և դրանցով պայմանավորված վարվելակերպի կանոնները մարտական դրության ընթացքում․ «Եթե գտնվում եք տանը, անհրաժեշտ է հնարավորինս կարճ ժամանակահատվածում վերցնել առաջին անհրաժեշտության իրեր, սնունդ, ջուր, փաստաթղթեր։ Օգնե՛ք ձեր զավակներին, ծերերին և ուղղվե՛ք մերձակա պաշտպանական կառույցներ։

Եթե դրսում եք, գնահատե՛ք իրավիճակը, առանց խուճապի մատնվելու գտե՛ք և ուղղվե՛ք մերձակա պաշտպանական կառույցներ»։



Աղբյուրը՝ https://www.tert.am/
Կատեգորիա: Աշխարհ | Ավելացրեց: Goris_Today (02.10.2020)
Դիտումներ: 130 | Վարկանիշ: 0.0/0
Սյունյաց աշխարհի գրչության կենտրոն Խոզնավարի սրբավ...
Սյունյաց աշխարհի գրչության կենտրոն Խոզնավարի սրբավ...

Կորոնավիրուսի մահաբեր ուրվականը․ փակե՞լ, թե՞ ոչ հա...
Կորոնավիրուսի մահաբեր ուրվականը․ փակե՞լ, թե՞ ոչ հա...

Զինված ուժերում մահվան դեպքերի հետ կապված վարչապետ...
Զինված ուժերում մահվան դեպքերի հետ կապված վարչապետ...

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հարցում. «Oրը կես լիտր թթի օղի խմենք, ը...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հարցում. «Oրը կես լիտր թթի օղի խմենք, ը...

Կորոնավիրուս. ինչպես պաշտպանվել
Կորոնավիրուս. ինչպես պաշտպանվել

«Քաղաքական շահարկում է». ի՞նչ կապ ունի Սերժ Սարգսյ...
«Քաղաքական շահարկում է». ի՞նչ կապ ունի Սերժ Սարգսյ...

Եվրոպայից դեպի Հայաստան 12 նոր չվերթ կբացվի
Եվրոպայից դեպի Հայաստան 12 նոր չվերթ կբացվի

Ադրբեջանի իշխանություններին պետք է հիշեցնել իրենց ...
Ադրբեջանի իշխանություններին պետք է հիշեցնել իրենց ...

Էդմոն Մարուքյանին սպառնալու փաստով քրեական գործ է ...
Էդմոն Մարուքյանին սպառնալու փաստով քրեական գործ է ...

Նոր գովազդային նյութեր առկա չեն
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
ԿԱՅՔԻ ՑԱՆԿԸ
ԿՈՆՏԱԿՏՆԵՐ
Էլ․ հասցե՝ syuniknews@mail.ru
ՀՀ ՍՅՈւՆԻՔԻ ՄԱՐԶ
քաղաք Գորիս
Գալստյան 62