Վրաստանի Մառնեուլի շրջանում երկու անգամ փորձել են խափանել Հայաստան մտնող ինտերնետ կապի մալուխները

Վրաստանի ՆԳՆ Քվեմո Քարթլիի ոստիկանության վարչությունը հետաքննություն է սկսել Դմանիսիի և Մառնեուլիի շրջաններում միջազգային նշանակության օպտիկամանրաթելային մալուխների վնասման փաստի վերաբերյալ: Երկու դեպքում էլ համապատասխան ծառայություններն արագ  են արձագանքել: Այս պահին խնդիրը լուծված է, և ինտերնետ կապը աշխատում է: Այս տեղեկատվությունը տարածել է «Գրուզիա օնլայն» կայքը:

Հետաքննության արդյունքում պարզվել է, որ 2020 թ. սեպտեմբերի 29-ի գիշերը, Դմանիսիի Օրոզմանի գյուղի տարածքում գտնվող մալուխային աջակցության տարածքում, անհայտ անձինք կտրել և գողացել են Եվրոպա և Ասիա կապող Փոթի-Թբիլիսի-Բոլնիսի-Դմանիսի-Հայաստան ուղու երկայնքով «Օպիտակամալուխային հեռահաղորդակցության ցանցեր» ՍՊԸ-ին պատկանող օպտիկամանրաթելային մալուխները: Ընկերության ներկայացուցիչն այս մասին ոստիկանությանը հայտնել է 2020 թվականի սեպտեմբերի 30-ին՝ վնասումից մոտ 3 ժամ անց:

Դմանիսիի շրջանային վարչությունը փաստը հետաքննում է Վրաստանի քրեական օրենսգրքի 187-րդ հոդվածի առաջին մասով: Մառնեուլի շրջանի ոստիկանության բաժնի կողմից հետաքննվող քրեական գործի նյութերը, 2020 թվականի սեպտեմբերի 28-ին «Silknet» ընկերությունը հաղորդագրություն է ստացել Սադախլո գյուղում «Silknet» օպտիկամանրաթելային մալուխի վնասման մասին: Դեպքի վայր հասնելուն պես, ընկերության ներկայացուցիչները տեսել են, որ ջրատարով անցնող օպտիկամանրաթելային մալուխը կտրված է: Մալուխը տեղական բնակչության համար ապահովում է ինտերնետ հասանելիություն և միացված է նաև Հայաստանի Հանրապետությանը: Փաստի առթիվ Վրաստանի քրեական օրենսգրքի 187-րդ հոդվածի 1-ին մասը հարուցվել է քրեական գործ:

ՆԳՆ Քվեմո Քարթլիի ոստիկանության բաժանմունքն ակտիվորեն ուսումնասիրում է Դմանիսիի և Մառնեուլիի շրջաններում միջազգային նշանակության օպտիկամանրաթելային մալուխների վնասելու դեպքերը: Նաև՝ ինտենսիվորեն իրականացվում են օպերատիվ-որոնողական աշխատանքներ՝ հանցագործության մեջ ներգրավված անձանց հայտնաբերելու և ձերբակալելու ուղղությամբ:



Աղբյուրը՝ https://www.panorama.am/
Կատեգորիա: Աշխարհ | Ավելացրեց: Goris_Today (03.10.2020)
Դիտումներ: 482 | Վարկանիշ: 0.0/0
Չինաստանում նշել են, թե որքան է տևում նոր կորոնավի...
Չինաստանում նշել են, թե որքան է տևում նոր կորոնավի...

Ոստիկանությունը իդեալականին մոտ ցուցակներ է խոստան...
Ոստիկանությունը իդեալականին մոտ ցուցակներ է խոստան...

Տեղում Տեառնընդառաջ էր
Տեղում Տեառնընդառաջ էր

Նախկին վարչապետն ու մարզպետը ուզում են օրինականացն...
Նախկին վարչապետն ու մարզպետը ուզում են օրինականացն...

Համապետական ընտրություններին մասնակցելու հայտ է նե...
Համապետական ընտրություններին մասնակցելու հայտ է նե...

Տեառնընդառաջի տոնի առթիվ Սիսիանի համայնքապետարանի ...
Տեառնընդառաջի տոնի առթիվ Սիսիանի համայնքապետարանի ...

Գորիսի ֆրանս-հայկական սրտաբանական կենտրոնի բժիշկնե...
Գորիսի ֆրանս-հայկական սրտաբանական կենտրոնի բժիշկնե...

Իրանում կորոնավիրուսով վարակված 39 մարդ ապաքինվել ...
Իրանում կորոնավիրուսով վարակված 39 մարդ ապաքինվել ...

ՀՀ-ն պատրաստ է դիմագրավելու կորոնավիրուսին. առկա է...
ՀՀ-ն պատրաստ է դիմագրավելու կորոնավիրուսին. առկա է...

Նոր գովազդային նյութեր առկա չեն
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
ԿԱՅՔԻ ՑԱՆԿԸ
ԿՈՆՏԱԿՏՆԵՐ
Էլ․ հասցե՝ syuniknews@mail.ru
ՀՀ ՍՅՈւՆԻՔԻ ՄԱՐԶ
քաղաք Գորիս
Գալստյան 62