Հակամարտության սրման համար Ադրբեջանի լիարժեք պատասխանատվության մասին հստակ ապացույց կա. Ալմագրո

Ամերիկյան պետությունների կազմակերպությունը վերջին 5 տարիներին ուշիուշով հետևել է Ադրբեջանի միակողմանի սպառազինության մրցավազքին, դա ԼՂ ուղղությամբ զինված վերջին ագրեսիայի նախապատրաստումն է եղել. հակամարտության սրման հարցում Ադրբեջանի լիարժեք պատասխանատվության վերաբերյալ հստակ ապացույց կա: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է Ամերիկյան պետությունների կազմակերպության գլխավոր քարտուղար Լուիս Ալմագրոն՝ Միացյալ Նահանգներում Ադրբեջանի դեսպան Էլին Սուլեյմանովին ուղղված նամակում:

Նա նախ նշել է, որ դեսպանին գրում է՝ ի պատասխան ԼՂ-ի վրա ռազմական հարձակումների վերաբերյալ Ամերիկյան պետությունների կազմակերպության հայտարարության արձագանքի:

«Վերջին 5 տարիների ընթացքում մենք ուշիուշով հետևում ենք ձեր երկրի միակողմանի սպառազինության մրցավազքին, դա խորը մտահոգության առիթ է, քանի որ այս սրումն անկասկած նախապատրաստումն էր՝ Ադրբեջանի կողմից ձեռնարկված այս զինված ագրեսիայի համար: Ագրեսիայի և հակամարտության սրման հարցում ձեր լիարժեք պատասխանատվության վերաբերյալ հստակ ապացույց կա: Ֆրանսիան հայտարարություն է արել՝ վկայելով, որ Թուրքիան ուղարկել է ISIS-ի հետ փոխկապակցված 300 իսմալիստների՝ հակամարտության մեջ միանալու ադրբեջանական զինված ուժերին»,-նշել է Ալմագրոն:

Նա նաև նկատել է, որ Միացյալ Նահանգների պետդեպը ևս հաստատել է Թուրքիայից հարյուրավոր սիրիացի վարձկանների ներկայությունը՝ Ադրբեջանին աջակցելու համար: Բացի այդ, Բրյուսելում վերջին հանդիպմանը եվրոպացի առաջնորդները դատապարտել են ցանկացած արտաքին միջամտություն: «Հակամարտությունում թուրքական օդուժի մասնակցության հետ կապված ապացույցը բացարձակ դատապարտելի է»,-նշել է Ալմագրոն:

Նա նկատել է, որ Հայաստանն արդեն արտահայտել է իր պատրաստակամությունը՝ ընդունելու բանակցությունները: «Հիմա միջազգային խաղաղության և կայունության նկատմամբ ձեր պատասխանատվությունն է՝ ընդունել նույնը»,-ասել է նա:

Ալմագրոն շեշտել է, որ այն հայտարարությունը, որին Ադրբեջանի դեսպանը հղում է անում նամակում, թողարկվել է Ամերիկյան պետությունների կազմակերպության գլխավոր քարտուղարության կողմից, որն ինքը պատիվ ունի ղեկավարելու և որը խիստ դատապարտում է ռազմական ագրեսիան, հատկապես այն հարձակումները, որոնք ուղղված են խաղաղ բնակչության դեմ և կոչ է անում դադարեցնել ռազմական գործողությունները:

«Ինքնորոշման հիմնական ուղերձը՝ մի սկզբունք, որը դուք որոշել եք անտեսել,  հակամարտությունների խաղաղ կարգավորում՝ մեկ այլ սկզբունք, որը դուք որոշել եք անտեսել: Այն, ինչ ես համարում եմ անհամատեղելի ինքնորոշման և խաղաղության և կայունության սկզբունքների հետ, Լեռնային Ղարաբաղում խաղաղ բնակչության դեմ վերջերս կատարված ռազմական հարձակումներն են և բանակցային գործընթացին միջամտող, սպառնացող օտարերկրյա փոփոխականները»,-գրել է նա:

Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը հաղորդել է, որ Լեռնային Ղարաբաղում քաղաքացիական ենթակառուցվածքները թիրախավորվում են: «Ըստ ՀՀ կառավարության՝ խաղաղ բնակչության դեմ այս հանցավոր հարձակումներն իրականացրել է ձեր երկիրը ՝ թուրք ռազմական մասնագետների հետ միասին: Ինչպես մենք նշել էինք 2020-ի սեպտեմբերի 27-ին մեր հռչակագրում, որպես ռազմական թիրախ՝ քաղաքացիական անձանց վրա հարձակվելու պրակտիկան պետք է արգելվի, դա զինված հակամարտությունը կարգավորող հիմնական կանոնների լիակատար խախտում է»,-շեշտել է նա:

 Ամերիկյան պետությունների կազմակերպությունը հավատարիմ է Լեռնային Ղարաբաղում վերջերս տեղի ունեցած ռազմական ագրեսիային վերաբերող իր հայտարարությանը և կրկնում է բանակցային գործընթացը վերաակտիվացնելու անհրաժեշտությունը՝ ԵԱՀԿ  Մինսկի խմբի շրջանակներում: «Կարծում ենք, որ այս հակամարտությունը կարող է լուծվել միայն բանակցային գործընթացի միջոցով, որը հիմնված է միջազգային իրավունքի և Հելսինկյան համաձայնագրերում ամրագրված սկզբունքների վրա»,-ասել է Ալմագրոն ու  իր անկեղծ ցավակցությունը հայտնել երկու կողմերի զոհերի համար:



Աղբյուրը՝ https://armenpress.am/
Կատեգորիա: Աշխարհ | Ավելացրեց: Goris_Today (03.10.2020)
Դիտումներ: 204 | Վարկանիշ: 0.0/0
Երևանում հայ մասնագետները հաջողությամբ իրականացրել...
Երևանում հայ մասնագետները հաջողությամբ իրականացրել...

Շարմազանովը՝ ադրբեջանական մամուլի «ներշնչանքի աղբյ...
Շարմազանովը՝ ադրբեջանական մամուլի «ներշնչանքի աղբյ...

Գորիսի բաժին են բերման ենթարկվել Երևանում բնակվող ...
Գորիսի բաժին են բերման ենթարկվել Երևանում բնակվող ...

ԱԱԾ-ում կադրային փոփոխություններ կլինեն. Էդուարդ Մ...
ԱԱԾ-ում կադրային փոփոխություններ կլինեն. Էդուարդ Մ...

Իրանում ՀՀ դեսպանատունը ժամանակավորապես դադարեցնու...
Իրանում ՀՀ դեսպանատունը ժամանակավորապես դադարեցնու...

Իրանում կորոնավիրուսից առաջին զոհերն են գրանցվել
Իրանում կորոնավիրուսից առաջին զոհերն են գրանցվել

Վահագն Վերմիշյանին պաշտոնից ազատելու հարցը կառավար...
Վահագն Վերմիշյանին պաշտոնից ազատելու հարցը կառավար...

2 միլիոն 676 հազար դոլար պարգևավճար ՀՀ Գլխավոր դատ...
2 միլիոն 676 հազար դոլար պարգևավճար ՀՀ Գլխավոր դատ...

Սի Ծինփինը երախտագիտություն է հայտնել կորոնավիրուս...
Սի Ծինփինը երախտագիտություն է հայտնել կորոնավիրուս...

Նոր գովազդային նյութեր առկա չեն
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
ԿԱՅՔԻ ՑԱՆԿԸ
ԿՈՆՏԱԿՏՆԵՐ
Էլ․ հասցե՝ syuniknews@mail.ru
ՀՀ ՍՅՈւՆԻՔԻ ՄԱՐԶ
քաղաք Գորիս
Գալստյան 62