Ադրբեջանը վերջին անհաջող ճիգերն է գործադրում ղարաբաղյան հիմնախնդիրն իր օգտին լուծելու փորձի համար. Աշոտ Ղուլյան

«Այն, ինչ Ադրբեջանն է այսօր անում միջազգային ահաբեկչական խմբավորումների ուժերին ապավինելով, ցույց է տալիս, որ նա վերջին անհաջող ճիգերն է գործադրում ղարաբաղյան հիմնախնդիրն իր օգտին լուծելու փորձի համար»,- «Արցախ» տեղեկատվական կենտրոնում հայտնեց Արցախի Հանրապետության ԱԺ նախկին նախագահ Աշոտ Ղուլյանը:

Նա հայտարարեց` չի կարելի ասել, որ Արցախում չէին սպասում պատերազmին, բայց միշտ էլ մի ներքին ձայն հուշել էր, որ երևի Ադրբեջանը ինչ-որ տեղ դասեր պետք է քաղած լիներ 90-ականների և ապրիլյան պատերազմներից:

«Սակայն պարզվել է, որ ոչ միայն դասեր չեն քաղել, այլ հնարավոր բոլոր միջոցներով պատրաստվել են անմարդկային գործողությունների»,- հայտարարեց ԱՀ ԱԺ նախկին նախագահը:

Նրա խոսքով, կան բոլոր նախանշաններ, որ Ադրբեջանը երկար տարիներ նախապատրաստվել է լայնամասշտաբ պատերազմական գործողություներին

«Մենք մտածում էինք,  որ մեր դեմ լինելու է միայն Ադրբեջանը՝ իր բոլոր քաղաքական ռազմական և տնտեսական հնարավորություններով և մենք պատրաստ էինք դրան»,- հայտնեց Ղուլյանը և նկատեց, որ Ադրբեջանը դասեր էր քաղել և միայն իր ուժերին վստահ չլինելով և սկսել էր քայլեր ձեռնարկել Թուրքիայի և միջազգային ահաբեկչական խմբերի աջակցությունը ստանալու համար:

Նրա խոսքով, ներկայում Արցախում մի ռազմական թատերաբեմ է, որը ամեն րոպե կարող է վերածվել, ոչ միան տարածաշրջանի, այլ ավելի մեծ հակամարտության:

Աշոտ Ղուլյանը վստահաբար հայտնեց, որ Ադրբեջանին ոչինչ չի հաջողի, քանի որ Արցախի շուրջ համախմբվել են ոչ միայն աշխարհի հայությունը այլ նաև բոլոր միջազգային կառույցները, ովքեր հասկանում են, թե ինչ է նշանակում միջազգային անվտանգություն:

«Վերջին երկու օրերին մենք տեսնում ենք, որ աշխարհը ուրիշ ձևով է նայում դրան, որը տեղի է ունեցել հոկտեմբերի 1-ից հետո, իմ կարծիքով դրա պատճառն այն է, որ որոշակի տվյալներ են հայտնվել և ռուսական և ֆրանսիական ռազմաքաղաքական ղեկավարությանը»,- շեշտեց Ղուլյանը՝ նկատի ունենալով միջազգային ահաբեկիչների ներկայությունը Արցախում:

Ըստ նրա, բոլորի համար հասկանալի է, որ այստեղ միայն Ղարաբաղի հարցը չէ, այլ Մերձավոր Արևելքի նոր, անվերջ ծխացող օջախ դարձնելու խնդիր է, որի մեջ թուրքական ձեռագիրն է, իսկ Ադրբեջանը կամակատար է:

ԱԺ նախկին նախագահը նկատեց, որ Մինսկի համանախագահների համարձակ հայտարարություններն այս պահին բավարար չեն ռազմական գործողությունները դադարեցնելու համար, պետք է կոնկրետ քայլեր արվեն: Նա չի կասկածում, որ դրանք արվում են, բայց շատ կարևոր է, որ հասարակություն էլ դա զգա:



Աղբյուրը՝ https://www.panorama.am/
Կատեգորիա: Աշխարհ | Ավելացրեց: Goris_Today (03.10.2020)
Դիտումներ: 131 | Վարկանիշ: 0.0/0
Սիսիանում իրականցվում են փողոցների բարեկարգաման ըն...
Սիսիանում իրականցվում են փողոցների բարեկարգաման ըն...

«Քրեական գործիդ հատորների վրեն նստես՝ ոտերդ գետնին...
«Քրեական գործիդ հատորների վրեն նստես՝ ոտերդ գետնին...

Խոջալու. Ադրբեջանի զեղծարարությունները ադրբեջանցին...
Խոջալու. Ադրբեջանի զեղծարարությունները ադրբեջանցին...

Տեսանյութ՝ Սիսիան-Գորիս ճանապարհահատվածից
Տեսանյութ՝ Սիսիան-Գորիս ճանապարհահատվածից

«5-րդ ալիքի» սեփականատեր Արմեն Թավադյանը կմնա կալա...
«5-րդ ալիքի» սեփականատեր Արմեն Թավադյանը կմնա կալա...

ՀՀ քաղաքացիներն Իրանից Հայաստան կվերադառնան հատուկ...
ՀՀ քաղաքացիներն Իրանից Հայաստան կվերադառնան հատուկ...

Ռազմական ոստիկանության ներկա պետը ասել է՝ Սերժը որ...
Ռազմական ոստիկանության ներկա պետը ասել է՝ Սերժը որ...

«Սիրո անուրջներ» խորագրով միջոցառում՝ Գորիսում
«Սիրո անուրջներ» խորագրով միջոցառում՝ Գորիսում

«Անտերություն է». Մեղրու ԲԿ-ում հրաժարվել են զննել...
«Անտերություն է». Մեղրու ԲԿ-ում հրաժարվել են զննել...

Նոր գովազդային նյութեր առկա չեն
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
ԿԱՅՔԻ ՑԱՆԿԸ
ԿՈՆՏԱԿՏՆԵՐ
Էլ․ հասցե՝ syuniknews@mail.ru
ՀՀ ՍՅՈւՆԻՔԻ ՄԱՐԶ
քաղաք Գորիս
Գալստյան 62