ՀՀ ԱԱԾ-ն հետամուտ է լինելու ստահոդ լուրեր տարածողներին պատասխանատվության ենթարկելուն

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը օրենսդրությամբ իրեն տրված ողջ գործիքակազմը կիրառելով՝ հետամուտ է լինելու ստահոդ լուրեր տարածողներին, հասարակությանը պառակտող և խուճապ սերմանող սադրիչներին  հայտնաբերելուն և օրենքի ամբողջ խստությամբ պատասխանատվության ենթարկելուն: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասվում է ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնի տարածած հայտարարության մեջ։

«Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացնում է, որ վերջին շրջանում հաճախակի են դարձել Ադրբեջանի և Թուրքիայի կողմից հայկական լրատվական կայքերի, սոցիալական ցանցերի հայկական օգտատերերի կոտրված հաշիվների, ինչպես նաև հայկական անուններով ստեղծված կեղծ էջերի միջոցով ապատեղեկատվություն տարածելու դեպքերը։

Մասնավորապես, www.facebook.com սոցիալական ցանցում ստեղծվել է ՀՀ հանրային հեռուստաընկերության կեղծ էջ (Armenian Soldier անվանումով), որի նպատակն է, ստահոդ լուրեր տարածելով, խուճապ առաջացնել Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության բնակչության շրջանում։

Համացանցում առկա են նաև հայալեզու ադրբեջանական կայքեր (.az տիրույթում), որոնք պատրաստված են հայկական լսարանի համար և տարածում են ակնհայտ սուտ տեղեկություններ՝ դարձյալ խուճապային տրամադրություններ ստեղծելու նպատակով:

Սիրելի՛ հայրենակիցներ,

Անհրաժեշտ է  չօգտվել նման տեղեկատվական աղբյուրներից, ցուցաբերել զգոնություն, համանման տեղեկությունները չփոխանցել միմյանց՝ նկատի ունենալով այն հանգամանքը, որ դրանց տարածումը բացառապես միտված է մեր համազգային միասնությունը խաթարելուն և պետությունը թուլացնելուն:

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը հայտնում է, որ օրենսդրությամբ իրեն տրված ողջ գործիքակազմը կիրառելով՝ հետամուտ է լինելու ստահոդ լուրեր տարածողներին, հասարակությանը պառակտող և  խուճապ սերմանող սադրիչներին (провокатор) հայտնաբերելուն և օրենքի ամբողջ խստությամբ  պատասխանատվության ենթարկելուն:

Միաժամանակ, հորդորում ենք խստագույնս պահպանել Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի սեպտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետությունում ռազմական դրություն հայտարարելու մասին» N 1586-Ն որոշման պահանջները»,- ասվում է հայտարարության մեջ:



Աղբյուրը՝ https://armenpress.am/
Կատեգորիա: Աշխարհ | Ավելացրեց: Goris_Today (03.10.2020)
Դիտումներ: 91 | Վարկանիշ: 0.0/0
Ամենայն հայոց փեսան մի քանի օրով ժամանել էր Հայաստ...
Ամենայն հայոց փեսան մի քանի օրով ժամանել էր Հայաստ...

Անվճար անհետաձգելի բուժօգնության սենյակներ՝ Կապանի...
Անվճար անհետաձգելի բուժօգնության սենյակներ՝ Կապանի...

Տեսանյութ՝ Սիսիան-Գորիս ճանապարհահատվածից
Տեսանյութ՝ Սիսիան-Գորիս ճանապարհահատվածից

ՌԴ դեսպանը Մարգարիտա Սիմոնյանին ու Անդրանիկ Միհրան...
ՌԴ դեսպանը Մարգարիտա Սիմոնյանին ու Անդրանիկ Միհրան...

Արթուր Դավթյանը 2008թ. մեղադրական 2 դատավճիռ բեկան...
Արթուր Դավթյանը 2008թ. մեղադրական 2 դատավճիռ բեկան...

Գորիսում 2020 թվականի բյուջեով նախատեսվում է իրակա...
Գորիսում 2020 թվականի բյուջեով նախատեսվում է իրակա...

ՀՀ-ի և Վրաստանի պաշտպանության նախարարները ստորագրե...
ՀՀ-ի և Վրաստանի պաշտպանության նախարարները ստորագրե...

Գագիկ Ծառուկյանի տան դիմաց գտնվող «Մուլտի» բենզալց...
Գագիկ Ծառուկյանի տան դիմաց գտնվող «Մուլտի» բենզալց...

Տեառնընդառաջի տոնի առթիվ Սիսիանի համայնքապետարանի ...
Տեառնընդառաջի տոնի առթիվ Սիսիանի համայնքապետարանի ...

Նոր գովազդային նյութեր առկա չեն
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
ԿԱՅՔԻ ՑԱՆԿԸ
ԿՈՆՏԱԿՏՆԵՐ
Էլ․ հասցե՝ syuniknews@mail.ru
ՀՀ ՍՅՈւՆԻՔԻ ՄԱՐԶ
քաղաք Գորիս
Գալստյան 62