Ինտերնետը միացրեք Ալիևը տեղեկանա, թե չէ լրիվ է երևակայության գիրկն ընկել. Լապշինը՝ Մատաղիսը գրավելու Ալիևի հայտարարության մասին

Հայտնի բլոգեր, լրագրող Ալեքսանդր Լապշինը, որին պաշտոնական Բաքուն «սև ցուցակի» մեջ էր ներառել՝ Լեռնային Ղարաբաղ այցելելու պատճառով, ֆեյսբուքյան գրառում է կատարել՝ անդրադառնալով ղարաբաղյան հակամարտության վերջին զարգացումներին։

«Երբեմն այնպիսի զգացողություն եմ ունենում, թե Իլհամ Ալիևին նախագահական պալատում լիովին մեկուսացած են պահում, և նա ընդհանրապես տեղյակ չէ, թե ինչ է կատարվում: Ադրբեջանական ԶԼՄ-ների նկատմամբ վստահությունս, մոտավորապես, զրոյի է հավասար, բայց Haqqin.az-ում կարդալով, որ նրանք գրավել են Մատաղիս գյուղը, անհանգստացա: Այս գյուղը տեղակայված է դեպի մեկ այլ գյուղ՝ Թալիշ տանող առանցքային ճանապարհի վրա: Իսկ Թալիշում ես մի քանի ընտանիք գիտեմ․ նրանք, փաստորեն, խնդիրնե՞ր ունեն: Զանգեցի, լսեցի զվարթ ձայնը, որն ինձ հարցնում էր՝ գործերս ինչպես են: Ի՞մ։ Այո՛, ինձ մոտ ամեն բան կարգին է, դուք ինչպե՞ս եք։ Նրանք ասում են, որ շուրջը կրակոցներ են, շատ տներ վնասված են, բայց դիմանում են: Երեխաներին տարել են, մեծերը մնացել են: Երեկ ադրբեջանցիները գրեթե գյուղ են մտել, մոտակայքում եղել, բայց նրանց հետ են շպրտել սահմանի նախնական գիծ, և այժմ ամեն ինչ կարգին է: Մատաղիսի հետ նույնպես ամեն ինչ կարգին է, ոչ ոք այն չի գրավել: Պատմում եմ, որ ադրբեջանական լրատվամիջոցները գրում են, թե իրենց գյուղը բռնազավթվել է և նույնիսկ հաջողվել է այն Սութովուշան վերանվանել: Նրանք այնտեղ ծիծաղում են թե՝ թող միանգամից Բաքուն վերանվանեն, ինչու են մանրուքների վրա ժամանակ վատնում։ Էհ, հերիք է սուլթանին տանջեք, նրա ինտերնետը միացրեք, այլապես «ձյաձկան» լրիվ երևակայության գիրկն է ընկել»,- գրել է Լապշինը։ Հիշեցնենք՝ Ալեքսանդր Լապշինը ձերբակալվել էր 2016 թվականին Բելառուսում՝ Ադրբեջանի հարցման համաձայն: Պաշտոնական Բաքուն բլոգերին «սև ցուցակի» մեջ էր ներառել առանց իրենց հետ համաձայնեցնելու Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն այցելելու պատճառով: Բելառուսի Գերագույն դատարանը 2017 թվականի փետրվարի 7-ին մերժել էր Լապշինի բողոքը՝ կապված Բելառուսի Գլխավոր դատախազության որոշման հետ, որով Լապշինը պետք է արտահանձնվեր Ադրբեջան: Լապշինը նույն օրը հատուկ չվերթով տեղափոխվել էր Մինսկից Բաքու` պետական անվտանգության ծառայության աշխատակիցների ուղեկցությամբ: Ծանր հանցագործությունները քննող Բաքվի դատարանում հուլիսի 20-ին հրապարակվել էր ՌԴ և Իսրայելի քաղաքացի բլոգերի գործով դատավճիռ. նա դատապարտվել էր 3 տարվա ազատազրկման: 2017 թվականի սեպտեմբերի 11-ին Իլհամ Ալիևը Լապշինին ներում է շնորհել:
 

Կատեգորիա: Աշխարհ | Ավելացրեց: Goris_Today (03.10.2020)
Դիտումներ: 587 | Վարկանիշ: 0.0/0
Սիսիանի գրադարանի աշխատակցուհիները դպրոցներին և նո...
Սիսիանի գրադարանի աշխատակցուհիները դպրոցներին և նո...

Կարեն Խաչատրյանը գտնվում է քրեակատարողական հիմնարկ...
Կարեն Խաչատրյանը գտնվում է քրեակատարողական հիմնարկ...

Հաստատվել է Իրանի մայրաքաղաքի 13-րդ վարչական շրջան...
Հաստատվել է Իրանի մայրաքաղաքի 13-րդ վարչական շրջան...

Քաղաքակրթությունը չի կարող զարգանալ ֆաշիզմի, այլատ...
Քաղաքակրթությունը չի կարող զարգանալ ֆաշիզմի, այլատ...

Թուրքիան փակել է Իրանի հետ սահմանը կորոնավիրուսի պ...
Թուրքիան փակել է Իրանի հետ սահմանը կորոնավիրուսի պ...

Դեպի Եվրատեսիլ՝ դեպի հաղթանակ
Դեպի Եվրատեսիլ՝ դեպի հաղթանակ

Կազմակերպված հասարակություն ունենալու համար անհրաժ...
Կազմակերպված հասարակություն ունենալու համար անհրաժ...

«Սիրո անուրջներ» խորագրով միջոցառում՝ Գորիսում
«Սիրո անուրջներ» խորագրով միջոցառում՝ Գորիսում

Գիրք նվիրելու օրվա կապակցությամբ Գորիսի կենտրոնակա...
Գիրք նվիրելու օրվա կապակցությամբ Գորիսի կենտրոնակա...

Նոր գովազդային նյութեր առկա չեն
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
ԿԱՅՔԻ ՑԱՆԿԸ
ԿՈՆՏԱԿՏՆԵՐ
Էլ․ հասցե՝ syuniknews@mail.ru
ՀՀ ՍՅՈւՆԻՔԻ ՄԱՐԶ
քաղաք Գորիս
Գալստյան 62