Ժամանակավոր զինադադարի առաջարկ մենք չենք ստացել. Արցախի ԱԳ նախարար

«Ադրբեջանը տիկնիկի դեր է կատարում, այսինքն՝ Թուրքիայի ձեռքին է, հիմնական աշխատանքը կաարում է Թուրքիայի հետ»,- ասուլիսում ասաց Արցախի ԱԳ նախարար Մասիս Մայիլյանը։

Նրա կարծիքով, իրենք  առնվազն պետք է վերականգնեն առաջնագիծը, և միջազգային հանրությունը պետք է նպաստի դրան։

«Ընդհանրապես պետք է վերականգնվի 1994-ի այն գիծը, որ հաստատվել էր և համաձայնեցվել էր կողմերի միջև։ Այդ շփման գիծը պետք է  ձգտենք վերականգնել, որ որևէ գայթակղություն չլինի Ադրբեջանին և Թուրքիային նոր պատերազմ սկսելու համար»,- ասաց Մ.Մայիլյանը։

Նա նշեց, որ ՌԴ-ն ջանքեր է գործադրում, ՌԴ ԱԳ նախարարությունը մշտապես կապի մեջ է ՀՀ ԱԳ նախարարի հետ, երեք անգամ հեռախոսազրույց է եղել Նիկոլ Փաշինյանի ու Վլադիմիր Պուտինի միջև, կա ԵԱՀԿ համանախագահող երկրների նախագահների հայտարարությունը։

«Այն ժամանակվա իրենց ջանքերը հաջողությամբ են ավարտվել։ Հիմա էլ իրենց հնարավորությունները պակաս չեն, բայց ունենք նոր գործոն՝ Թուրքիայի գործոնը։
Եթե Ռուսաստանն ավելի հեշտ կարող էր համոզել Ադրբեջանին՝ համաձայնության գնալ խաղաղ ճանապարհով, հիմա ավելի դժվար խնդիր է դրված՝  համոզել Էրդողանին, հիմա ավելի խոշոր խաղացող է հայտնվել Հարավային Կովկասում և այս հանգամանքը պետք է  հաշվի առնենք»,- ասաց Արցախի ԱԳ նախարարը։

Նրա կարծիքով, ուժը հայկական կողմում է, անպայման կարողանալու են զսպել Ադրբեջանին և Թուրքիային։

«Արցախի բանակը կամավորների, ազատամարտիկների հետ պարտադրում են Ադրբեջանին խաղաղություն, բայց լավ կլինի նաև, որ մենք դիվանագիտական ճանապարհով ինչքան հնարավոր է շուտ համոզենք ագրեսորներին կանգնեցնել իրենց գործողությունները»,- նշեց նա։

Մ.Մայիլյանի խոսքով, խաղաղություն պարտադրելու մի քանի ձև կա․ «Մեկն այն է, ինչ մեր բանակն անում է ռազմի դաշտում։ Երկրորդ ձևը, եթե խոսում ենք Ադրբեջանի ու Թուրքիայի մասին, միջազգային տարբեր գործիքակազմ կա՝ սկսած համոզելու տարբերակներից, նաև սանկցիաների տարբերակը։ Կարծում եմ՝ հիմա միջազգային հանրությունը գտնվում է դեռ առաջին փուլում, պետք է կատարվեն հաջորդ քայլերը մինչև  չհասնենք տարածաշրջանում խաղաղության»։

Ինչ վերաբերում է ժամանակավոր զինադադարին, Արցախի ԱԳ նախարարն ասաց, որ  նման առաջարկ իրենք չենք ստացել։

«Ով սկսել է այդ պատերազմը, ռազմական ագրեսիան, իրենք պետք է առաջինը կանգ առնեն»,- ասաց Մ.Մայիլյանը։

Նա չի կասկածում  է, որ «այս պատերազմում հաղթելու ենք»։



Աղբյուրը՝ http://Panorama.am
Կատեգորիա: Աշխարհ | Ավելացրեց: Goris_Today (03.10.2020)
Դիտումներ: 183 | Վարկանիշ: 0.0/0
Չինաստանում մարդիկ սկսել են կրկնակի վարակվել կորոն...
Չինաստանում մարդիկ սկսել են կրկնակի վարակվել կորոն...

ՄԻԵԴ-ն Ադրբեջանին պարտավորեցրել Է փոխհատուցում վճա...
ՄԻԵԴ-ն Ադրբեջանին պարտավորեցրել Է փոխհատուցում վճա...

Հայտնի են Իրանի խորհրդարան անցած հայ պատգամավորներ...
Հայտնի են Իրանի խորհրդարան անցած հայ պատգամավորներ...

Հայաստանում իրականացվել է նոր կորոնավիրուսի ախտորո...
Հայաստանում իրականացվել է նոր կորոնավիրուսի ախտորո...

Վրաստանում խուճապ է․ քաղաքացիները դատարկում են սու...
Վրաստանում խուճապ է․ քաղաքացիները դատարկում են սու...

Բալային համակարգի պատճառով վարորդական իրավունքից ո...
Բալային համակարգի պատճառով վարորդական իրավունքից ո...

Ավագանու արտահերթ նիստ՝ Կապան համայնքում
Ավագանու արտահերթ նիստ՝ Կապան համայնքում

Կապանի բ/կ-ում կորոնավիրուսով հիվանդների առկայությ...
Կապանի բ/կ-ում կորոնավիրուսով հիվանդների առկայությ...

«Այո»-ի լոգոյի 3 միլիոն դրամը կբաշխվի «Երեկոյան Եր...
«Այո»-ի լոգոյի 3 միլիոն դրամը կբաշխվի «Երեկոյան Եր...

Նոր գովազդային նյութեր առկա չեն
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
ԿԱՅՔԻ ՑԱՆԿԸ
ԿՈՆՏԱԿՏՆԵՐ
Էլ․ հասցե՝ syuniknews@mail.ru
ՀՀ ՍՅՈւՆԻՔԻ ՄԱՐԶ
քաղաք Գորիս
Գալստյան 62