Ղարաբաղում վերսկսված հակամարտությունն Էրդողանը դիտարկում է որպես նոր թիրախ իր իմպերիալիստական ​​հավակնությունների համար. Jerusalem Post

Թուրքիայի վերջին տարիների աննախադեպ ագրեսիվ արտաքին քաղաքականությունն ազդեցություն է ունենում Անկարայի հետաքրքրության դաշտում գտնվող երկրների վրա:

Այս մասին գրում է Jerusalem Post-ը՝ շեշտելով, որ Լեռնային Ղարաբաղում վերսկսված հակամարտությունը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից դիտարկվում է որպես նոր նպատակ իր իմպերիալիստական հավակնությունների համար, այդ իսկ պատճառով ինքնիշխան Հայաստանը ենթարկվում է Թուրքիայի հարձակմանը:

Աղբյուրը նշում է, որ անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև բախումների բռնկումից առաջ՝ սեպտեմբերի 19-ին, սիրիական աղբյուրները բացահայտել են, որ Թուրքիան սկսել է կամավորների հավաքագրել Սիրիայի հյուսիսային Աֆրին քաղաքում՝ նրանց հետագայում հակամարտության գոտի տեղափոխելու համար: Հաղորդվում է, որ վարձկաններին տեղափոխել են վերապատրաստման ճամբար Թուրքիայում, որտեղից էլ նրանք թուրք զինվորների հսկողությամբ մեկնել են Բաքու:

Ըստ Flightradar24.com-ի տվյալներին, ինչպես ներկայացնում է պարբերականը, թուրքական օդանավը մեկնել է Տրիպոլիի «Միտիգա» օդանավակայանից և վայրէջք կատարել Բաքվում: Ռազմական փորձագետների կարծիքով՝ օդանավը մի խումբ թրքամետ վարձակնների է տեղափոխել՝ հայկական զինված ուժերի դեմ կռվելու համար:

«Էրդողանի իրական նպատակները ղարաբաղյան հակամարտության հարցում հստակ չեն, հատկապես հաշվի առնելով այն փաստը, որ թուրքական ներխուժումը կարող էր հանգեցնել Ռուսաստանի ներգրավմանն ու հետագա էսկալացիայի:  Կարծես, եթե դիմակայող կողմերը գործնական քայլեր չանեն խաղաղ կարգավորման հասնելու համար և չկանխեն օտար միջամտությունը, աշխարհն ականատես կլինի նոր երկարատև հակամարտության և բազմաթիվ քաղաքացիական կորուստների»,- եզրափակում է պարբերականը:



Աղբյուրը՝ https://www.tert.am/
Կատեգորիա: Աշխարհ | Ավելացրեց: Goris_Today (03.10.2020)
Դիտումներ: 1557 | Վարկանիշ: 0.0/0
Դեպի Եվրատեսիլ՝ դեպի հաղթանակ
Դեպի Եվրատեսիլ՝ դեպի հաղթանակ

«Ռուսաստանից վրեժ լուծելու համար Թուրքիան կարող է ...
«Ռուսաստանից վրեժ լուծելու համար Թուրքիան կարող է ...

Քաղաքակրթությունը չի կարող զարգանալ ֆաշիզմի, այլատ...
Քաղաքակրթությունը չի կարող զարգանալ ֆաշիզմի, այլատ...

Հայտնաբերվել են Սյունիքում ձնահյուսի տակ մնացած 4 ...
Հայտնաբերվել են Սյունիքում ձնահյուսի տակ մնացած 4 ...

Հայտնի են Իրանի խորհրդարան անցած հայ պատգամավորներ...
Հայտնի են Իրանի խորհրդարան անցած հայ պատգամավորներ...

Հայաստանի ամերիկյան համալսարանի Շարունակական կրթու...
Հայաստանի ամերիկյան համալսարանի Շարունակական կրթու...

Թուրքիան փակել է Իրանի հետ սահմանը կորոնավիրուսի պ...
Թուրքիան փակել է Իրանի հետ սահմանը կորոնավիրուսի պ...

ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ ԿԱՊԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱ...
ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ ԿԱՊԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱ...

Բեն Ավետիսյանը, Անի Խաչիկյանը, Գոռ Հակոբյանը, Գրիգ...
Բեն Ավետիսյանը, Անի Խաչիկյանը, Գոռ Հակոբյանը, Գրիգ...

Նոր գովազդային նյութեր առկա չեն
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
ԿԱՅՔԻ ՑԱՆԿԸ
ԿՈՆՏԱԿՏՆԵՐ
Էլ․ հասցե՝ syuniknews@mail.ru
ՀՀ ՍՅՈւՆԻՔԻ ՄԱՐԶ
քաղաք Գորիս
Գալստյան 62