Ինչպես կարող ենք թույլ տալ Թուրքիային՝ մնալ ՆԱՏՕ-ում. Ֆրանսուա Օլանդը մասնակցել է Արցախի պաշտպանության ցույցին

Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը վերաբերում է ոչ միայն Հայաստանին, այլև ամբողջ Հարավային Կովկասի տարածաշրջանին և նույնիսկ ամբողջ աշխարհին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին ի պաշպանություն Արցախի Ալֆորվիլում կազմակերպված ակցիայի ժամանակ ասաց Ֆրանսիայի 24-րդ նախագահ Ֆրանսուա Օլանդը:

«Տարիներ շարունակ շփման գծում եղել են դեպքեր, որոնք բազմաթիվ մահերի պատճառ են հանդիսացել: Բայց այսօր շփման գծի կոնֆլիկտի առջև չենք, այլ ավելի լուրջ իրադարձության` մենք պատերազմի առջև ենք: Այո, իրական պատերազմի, որը սկսվել է Ադրբեջանի կողմից, բայց կարող է շարունակվել Թուրքիայի օժանդակությամբ: Թուրքիան, որը զենք-զինամթերքից բացի, Ադրբեջան է ուղարկում նաև սիրիացի և լիբիացի վարձկաններին: Այսօր իրավիճակը ավելի է սրվել, թիրախավորվել է քաղաքացիական բնակչությունը: Սա միայն էսկալացիա չէ, սա ամբողջ Կովկասի ապակայունացում է»,- ընդգծեց Օլանդը:

Ֆրանսիայի 24-րդ նախագահի խոսքով` իր երկիրն ունի հատուկ պատասխանատվություն՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, և պետք է շարունակի այն կրել: «Եվրոպական խորհուրդը պետք է բանաձև ընդունի և պարտադրի կողմերին հրադադար հաստատել, բայց նաև միջոցներ պետք է ձեռնարկվեն Թուրքիայի վերաբերյալ, որովհետև Թուրքիայի ամբողջ ռազմավարությունն է պատճառը, որ այսօր իրավիճակը այդպիսին է»,- նշեց Օլանդը:

Նրա համար անհասկանալի է, թե ինչպես կարող է ՆԱՏՕ-ն թույլ տալ իր անդամ երկրին Միջերկրական ծովում Հունաստանի նկատմամբ ոտնձգություններ, Սիրիայում տարածքներ գրավել և հարձակվել քրդերի վրա, ինչպես է ՆԱՏՕ-ն հանդուրժում, որ Թուրքիան մտնի Կովկաս և հրահրի ռազմական գործողություններ: «Կարճ ասած՝ այսօր նա Հայաստանում է, Ղարաբաղում, բայց վաղը կարող է լինել Բալկաններում, եթե ոչինչ չանենք: Ինչպես կարող ենք թույլ տալ Թուրքիային մնալ ՆԱՏՕ-ի կազմում, մի դաշինքի, որը հիմնված է ազատության և ժողովրդավարության սկզբունքի վրա: Այսօր եկել է պատասխանատվության ժամանակը և այն եկել է Եվրոպա և ոչ մի շանտաժ չի կարող գործի դրվել Եվրոպայում»,- եզրափակեց Օլանդը:

Ալֆորվիլի քաղաքապետ Լյուկ Կարվունասն ամբողջ ակցիան ուղիղ հեռարձակում էր «Ֆեյսբուք»-ի իր էջում:



Աղբյուրը՝ https://armenpress.am/
Կատեգորիա: Աշխարհ | Ավելացրեց: Goris_Today (04.10.2020)
Դիտումներ: 182 | Վարկանիշ: 0.0/0
Փետրվարի 25-ին Հայաստանի մեծ մասում սպասվում են տե...
Փետրվարի 25-ին Հայաստանի մեծ մասում սպասվում են տե...

Ryanair-ն ուսումնասիրում է Միլան-Երևան չվերթի ուղև...
Ryanair-ն ուսումնասիրում է Միլան-Երևան չվերթի ուղև...

Կապանում առկա ջրամատակարարման գրաֆիկի մոնիթորինգ
Կապանում առկա ջրամատակարարման գրաֆիկի մոնիթորինգ

Հովհաննես Շահինյանի տունը խուզարկվել է կաշառք տալ-...
Հովհաննես Շահինյանի տունը խուզարկվել է կաշառք տալ-...

Աշխատանքային խումբ է գործուղվել Մեղրիի բժշկասանիտա...
Աշխատանքային խումբ է գործուղվել Մեղրիի բժշկասանիտա...

Ավագանու արտահերթ նիստ՝ Կապան համայնքում
Ավագանու արտահերթ նիստ՝ Կապան համայնքում

Երբ չգիտես՝ ինչից խոսել, խոսիր Արցախից. Ս. Սարգսյա...
Երբ չգիտես՝ ինչից խոսել, խոսիր Արցախից. Ս. Սարգսյա...

Ջալալ Հարությունյանը նշանակվել է Արցախի պաշտպանութ...
Ջալալ Հարությունյանը նշանակվել է Արցախի պաշտպանութ...

Վրաստանն արգելել է իրանցիների և իտալացիների մուտքը...
Վրաստանն արգելել է իրանցիների և իտալացիների մուտքը...

Նոր գովազդային նյութեր առկա չեն
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
ԿԱՅՔԻ ՑԱՆԿԸ
ԿՈՆՏԱԿՏՆԵՐ
Էլ․ հասցե՝ syuniknews@mail.ru
ՀՀ ՍՅՈւՆԻՔԻ ՄԱՐԶ
քաղաք Գորիս
Գալստյան 62