ֆրանսիացի 173 գործիչ կոչ է անում պարտադրել Ադրբեջանին դադարեցնել բռնությունը

Ֆրանսիայի հայկական կազմակերպությունները համակարգող խորհրդի հետ համագործակցությամբ Անն Իդալգոն, Վալերի Պեկրեսը, Լորան Վոքիեն, Միշել Ռուբիրոլան և 173 քաղաքական գործիչներ ստորագրահավաք են իրականացրել, որպեսզի Ֆրանսիան վերանայի Հայաստանի և Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիայի հարցում իր ռազմավարությունը։

Ստորագրահավաք կազմակերպած քաղաքական գործիչներն անբավարար են համարում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի առաջարկությունը՝ առավել ակտիվ միջնորդի դերով ներգրավվելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում։ Նրանք ցանկանում են, որպեսզի Ֆրանսիան վերանայի «իր ռազմավարությունն այդ հակամարտությունում». այն է՝ «օրենքի ուժով դատապարտել ադրբեջանական ագրեսիան և պարտադրել Ադրբեջանին անմիջապես դադարեցնել բռնությունները, խոստանալով լայնամասշտաբ աջակցություն Լեռնային Ղարաբաղի իշխանություններին, որին կհաջորդի նրանց լիիրավ և ամբողջական լեգիտիմության ճանաչումը»։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ֆրանսիական Le Journal du Dimanche թերթն անդրադառնալով նախաձեռնությանը, մեջբերել է ստորագրահավաքի կոչը. «Սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը պատերազմ է սանձազերծել Լեռնային Ղարաբաղի հայության դեմ՝ թիրախավորելով քաղաքներ և քաղաքացիական բնակչությանը։ Այս տարածքը հայկական քաղաքակրթության բնօրրանն է։ Լեռնային Ղարաբաղի ազգաբնակչությունը պատմության ողջ ընթացքում չի դադարել գլխավորապես հայկական լինելուց և պատերազմական ծանր պայքարի գնով վերանվաճել է իր ազատությունը, որն ավարտվել է 1994թ․ հրադադարով։ Սակայն հակամարտությունը մնում է չլուծված և ռազմաճակատի ողջ երկայնքով ժամեր շարունակ ընթացող աննախադեպ բռնությունները վկայում են, որ միջնորդության փորձերն ապարդյուն են։

Լեռնային Ղարաբաղի հայությանը վերացնելու ռազմական գործողությունների հանդեպ չեզոքությունը, ոչ այլ ինչ է, քան աչքակապություն։ Ֆրանսիական դիվանագիտությունը մեծ ջանքեր է գործադրում։ Որպես Ռուսաստանի և Միացյալ Նահանգների հետ Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության ստեղծած Մինսկի խմբի համանախագահող երկիր՝ Ֆրանսիան հայտարարել է իր չեզոքությունը և տասնամյակներ ի վեր վճռականորեն աշխատում է այդ բնակչության անվտանգությունը և խաղաղությունը երաշխավորող լուծում գտնելու հարցում։ Սակայն այս տարվա վերջին դեպքերից հետո Ֆրանսիան պետք է արմատապես վերանայի իր ռազմավարությունը։

Հուլիսի 12-ին ադրբեջանական բանակը հարձակում է գործել ոչ թե Լեռնային Ղարաբաղի, այլ Հայաստանի՝ միջազգայնորեն ճանաչված սահմանի վրա։ Մինսկի խումբը կոչված է թույլ չտալու ուժի կիրառումը Թուրքիայի և Իրանի սահմանին և Սիրիայից ոչ հեռու գտնվող այս ծայրահեղ անկայուն տարածաշրջանում և առավել ևս հակամարտության տարածվելը դրա սահմաններից դուրս։ Ավելին, մենք չենք կարող հանդուրժել ռազմական ագրեսիան  Ֆրանսիայի բարեկամ երկրի դեմ, որի ժողովուրդը 1915թ․ ցեղասպանության զոհ է եղել և որի հանդեպ մենք կրում ենք պատմական և համընդհանուր պատասխանատվություն։ 

Այդ պատասխանատվությունը մեզ պետք է ստիպի դուրս գալ չեզոքությունից։ Այդ չեզոքությունը  բացարձակապես չի պաշտպանում ժամեր շարունակ կրակի տակ գտնվող քաղաքացիական բնակչությանը․ զոհվել են կանայք, երեխաներ։ Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաք Ստեփանակերտը, որը ռազմաճակատից բազմաթիվ կիլոմետր հեռու է, ռմբակոծությունների թիրախ է։ Լեռնային Ղարաբաղի հայությանը վերացնելու նպատակ ունեցող ռազմական գործողությունների հանդեպ չեզոքությունն աչքակապություն է։

Մեզ մտահոգում է նաև Թուրքիան, որի մասնակցությունն այս հակամարտությանն այլևս անհնար է հերքել։ Հուլիսին Հայաստանի դեմ հարձակումից ի վեր, Թուրքիան կատաղորեն բորբոքում է հակամարտությունը՝  ռազմատենչ հայտարարություններով աջակցելով Ադրբեջանին։ Պատահական չէ, որ հուլիսից ի վեր թուրքական ծայրահեղ աջակողմյան ռազմական Գորշ գայլեր խմբավորումը բռնություններ է կատարում մեր երկրում՝ մասնավորապես հուլիսի 24-ին Դեսին-Շապիոյում (Ռոնի դեպարտամենտ) խաղաղ հայ ցուցարարների դեմ։

Տասնամյակներ շարունակ Ֆրանսիայի որդեգրած չեզոքությունը խաղաղության տանող ուղի չէ»։



Աղբյուրը՝ https://armtimes.com/
Կատեգորիա: Աշխարհ | Ավելացրեց: Goris_Today (04.10.2020)
Դիտումներ: 113 | Վարկանիշ: 0.0/0
Ryanair-ն ուսումնասիրում է Միլան-Երևան չվերթի ուղև...
Ryanair-ն ուսումնասիրում է Միլան-Երևան չվերթի ուղև...

ՊԲ-ն հրապարակել է ևս 23 զոհի անուն, հայկական կողմի...
ՊԲ-ն հրապարակել է ևս 23 զոհի անուն, հայկական կողմի...

Կապան համայնքում կկազմակերպվեն Տեառնընդառաջի տոնին...
Կապան համայնքում կկազմակերպվեն Տեառնընդառաջի տոնին...

Թուրք զինվորականներն Իդլիբում հրետակոծում են ռուսա...
Թուրք զինվորականներն Իդլիբում հրետակոծում են ռուսա...

Գորիսի բժշկական կենտրոնի դիահերձարան է տեղափոխվել ...
Գորիսի բժշկական կենտրոնի դիահերձարան է տեղափոխվել ...

Իրանում կորոնավիրուսից մահվան նոր դեպք է գրանցվել....
Իրանում կորոնավիրուսից մահվան նոր դեպք է գրանցվել....

«Ջայ Ջագաթ 2020» քայլարշավի մասնակիցները Հարժիսում...
«Ջայ Ջագաթ 2020» քայլարշավի մասնակիցները Հարժիսում...

Հանրապետությունում սպասվում է ձյուն, առանձին հատվա...
Հանրապետությունում սպասվում է ձյուն, առանձին հատվա...

Դեպի Եվրատեսիլ՝ դեպի հաղթանակ
Դեպի Եվրատեսիլ՝ դեպի հաղթանակ

Նոր գովազդային նյութեր առկա չեն
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
ԿԱՅՔԻ ՑԱՆԿԸ
ԿՈՆՏԱԿՏՆԵՐ
Էլ․ հասցե՝ syuniknews@mail.ru
ՀՀ ՍՅՈւՆԻՔԻ ՄԱՐԶ
քաղաք Գորիս
Գալստյան 62