Հակառակորդը ձեռնարկել էր հարձակողական գործողություններ՝ նախապես կենտրոնացնելով ուժեր. Ա. Հովհաննիսյան

Հակառակորդը միայն այսօր ունի մոտ 400 զոհ, գրեթե 700 վիրավոր։ Հայկական կողմը այսօրվա ընթացքում խոցել է ադրբեջանական 13 զրահատեխնիկա, 3 ինքնաթիռ,1 ԱԹՍ։ Այս մասին այսօր, լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում, ամփոփելով օրվա պատկերը, հայտնեց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:

Հովհաննիսյանի խոսքով` այս պահին մարտերը շարունակվում են նույն ուղղություններով` հարավային եւ  հյուսիսային։ Համեմատելով նախորդ երկու օրերի հետ` նա նշեց, որ այսօր մարտերը նույնքան համառ եւ ծանր չեն եղել, թեպետ հակառակորդը շարունակել է հարձակողական գործողություններ՝  նույն ուղղություններում՝ նախապես կենտրոնացնելով որոշակի ուժեր, որոնք մեր զինծառայողները հետ են մղել ու պատճառել են թշնամուն զգալի կորուստներ:

Արծրուն հովհաննիսյանը խոսեց ապատեղեկատվության մասին, որը հակառակորդ երկիրը տարածում է ամենաբարձր ղեկավարության մակարդակով, մասնավորապես` Ադրբեջանի նախագահն ու վերջինիս ընտանիքը ։ 

«Մենք բոլոր հիմնավոր կասկածներն ունենք ենթադրելու, որ Ալիեւը սեփական երկրում գտնվում է ինֆորմացիոն բլոկադայի կամ ապատեղեկատվության տիրույթում։ Փաստացի, երկրի գլխավոր գերագույն հրամանատարը չի տիրապետում իրավիճակին, կամ էլ սխալ են զեկուցում»,– նշեց Հովհաննիսյանը:

Նա հավելեց, որ այդ կեղծ ինֆորմացիայից Ալիեւը ոգեւորվում է, ապա  սեփական պարտությունը հաղթանակ ներկայացնելու համար փորձում է էժանագին լուրեր տարածել, որոնք շատ հեշտ հերքվում են։

«Այսօր Գյանջայի` պատմական Գանձակի օդանավակայանին հասցված հարվածից հետո մենք հասկացանք, թե Ալիեւն ինչքան թքած ունի ժողովրդի վրա։ Մեկ շաբաթ է` մարտեր են ընթանում, բայց Ալիեւը ոչ մի քայլ չի ձեռնարկել սեփական բնակչության անվտանգությունն ապահովելու համար»,– նշել է Հովհաննիսյանը։

Արծրուն հովհաննիսյանը եւս մեկ անգամ հայտնեց, որ Ադրբեջանի ինված ուժերը մարտերի փաստացի կառավարումը հանձնված է Թուրքիայի ԶՈւ-ին։ Նա նշեց` Հայաստանի, Արցախի բանակը կռվում է թուրք-ադրբեջանական միացյալ ուժերի դեմ։

«Թուրքական զինված ուժերի ամենագործուն մասնակցությունն այսօր որոշակիորեն չեզոքացվել է։ Թուրքական ԱԹՍ–ները չեն կարողացել աշխատել, կորուստն ու փախուստն ավելի շատ է եղել, դրա համար էլ գրավված քաղաքների մասին լուրերը շատանում են»,-ասաց նա՝ հավելելով, որ Ադրբեջանի ԶՈՒ–ն այսօր որեւէ նշանակալի մարտավարական գործողություն չի կարողացել կատարել, դեռ ավելին՝ հետ է շպրտվել:

Անդրադառնալով ՀՀ տարածքին, Հովհաննիսյանը հայտնեց, որ ՀՀ–ի սահմաններին ակտիվ մարտական գործողություններ չկան, հարաբերական հանգիստ է։ 

«Չեմ կարծում, որ Երեւանը վտանգված է, բայց ամեն դեպքում, մենք պատերազմի մեջ ենք»,– նշեց Հովհաննիսյանը` պատասխանելով այն հարցին, թե արդյոք կարող է նաև մայրաքաղաքին վտանգ սպառնալ։



Աղբյուրը՝ https://armtimes.com/
Կատեգորիա: Աշխարհ | Ավելացրեց: Goris_Today (04.10.2020)
Դիտումներ: 254 | Վարկանիշ: 0.0/0
«Սիրո անուրջներ» խորագրով միջոցառում՝ Գորիսում
«Սիրո անուրջներ» խորագրով միջոցառում՝ Գորիսում

Քիչ առաջ խոսեցի Վրաստանի առողջապահության նախարարի ...
Քիչ առաջ խոսեցի Վրաստանի առողջապահության նախարարի ...

Լավ լուր` այս օրերին դպրոցից հիվանդության պատճ...
Լավ լուր` այս օրերին դպրոցից հիվանդության պատճ...

Շարմազանովը՝ ադրբեջանական մամուլի «ներշնչանքի աղբյ...
Շարմազանովը՝ ադրբեջանական մամուլի «ներշնչանքի աղբյ...

Կազմակերպված հասարակություն ունենալու համար անհրաժ...
Կազմակերպված հասարակություն ունենալու համար անհրաժ...

«Չարենցավանի քաղաքապետը, օգտագործելով հոր՝ Կովալեն...
«Չարենցավանի քաղաքապետը, օգտագործելով հոր՝ Կովալեն...

Մեղրիի անցակետում հայտնաբերվել է ջերմող մեկ քաղաքա...
Մեղրիի անցակետում հայտնաբերվել է ջերմող մեկ քաղաքա...

ժամանակավորապես խզել Երևան-Թեհրան օդային կապը, փակ...
ժամանակավորապես խզել Երևան-Թեհրան օդային կապը, փակ...

«Ջայ Ջագաթ 2020» քայլարշավի մասնակիցները Հարժիսում...
«Ջայ Ջագաթ 2020» քայլարշավի մասնակիցները Հարժիսում...

Նոր գովազդային նյութեր առկա չեն
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
ԿԱՅՔԻ ՑԱՆԿԸ
ԿՈՆՏԱԿՏՆԵՐ
Էլ․ հասցե՝ syuniknews@mail.ru
ՀՀ ՍՅՈւՆԻՔԻ ՄԱՐԶ
քաղաք Գորիս
Գալստյան 62