Ադրբեջանական ԶԼՄ-ները կեղծել են «Ռոսիա-1»-ի ռեպորտաժի բովանդակությունը

Աղրբեջանական մի շարք լրատվակայքեր և յութուբյան ալիքներ «Նիկոլ Փաշինյանն անընդհատ զանգահարում է Վլադիմիր Պուտինին» վերտառությամբ տեսանյութ են տարածում։ Report.az-ը, մասնավորապես, հայտնում է, թե «Ռոսիա-1» հեռուստաընկերությունը հրապարակել է կադրեր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Ռուսաստանի կառավարության անդանմերի հետ ունեցած հանդիպումից և իբրև թե այդ կադրերում երևում է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անընդհատ զանգահարում է Վլադիմիր Պուտինին։

մոնտաժված

Ուսումնասիրելով տարածվող տեսանյութը՝ հայտնում ենք, որ այն մոնտաժված է, իսկ բովանդակությունը ներկայացվում է կոնտեքստից կտրված։ «Ռոսիա-1»-ի թղթակից Պավել Զառուբինի ինստագրամյան էջում կարող եք տեսնել ռեպորտաժի իրական՝ չմոնտաժված տարբերակը։ Լրագրողը, ամփոփելով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի աշխատանքային շաբաթը, նշում է, որ նախագահական հեռախոսը «չէր լռում»։ Նախագահի մամուլի ծառայությունն էլ փոխանցել էր լրագրողին, որ զանգահարողների մեջ եղել են մի շարք անձինք՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Ճապոնիայի վարչապետ Յոսիհիդե Սուգայը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն և այլք։

իրական

Այսպիսով, կարող ենք փաստել, որ ադրբեջանական աղբյուրներով տարածվող տեսանյութը մոնտաժված է, իսկ բովանդակությունը՝ խեղաթյուրված։



Աղբյուրը՝ https://infocheck.am/
Կատեգորիա: Աշխարհ | Ավելացրեց: Goris_Today (05.10.2020)
Դիտումներ: 119 | Վարկանիշ: 0.0/0
ՀՀ-ի և Վրաստանի պաշտպանության նախարարները ստորագրե...
ՀՀ-ի և Վրաստանի պաշտպանության նախարարները ստորագրե...

Իտալական քաղաքը փակվել է կորոնավիրուսի 6 հաստատված...
Իտալական քաղաքը փակվել է կորոնավիրուսի 6 հաստատված...

Հայաստանի ու Արցախի փոխգործակցությունը մեր ժողովրդ...
Հայաստանի ու Արցախի փոխգործակցությունը մեր ժողովրդ...

Լավ լուր` այս օրերին դպրոցից հիվանդության պատճ...
Լավ լուր` այս օրերին դպրոցից հիվանդության պատճ...

Քաղաքակրթությունը չի կարող զարգանալ ֆաշիզմի, այլատ...
Քաղաքակրթությունը չի կարող զարգանալ ֆաշիզմի, այլատ...

Արարատում ավելի քան 1000 շահառու այլևս նպաստ չի ստ...
Արարատում ավելի քան 1000 շահառու այլևս նպաստ չի ստ...

«Դեղորայքի և պարագաների գները պահեʹք հավուր պատշաճ...
«Դեղորայքի և պարագաների գները պահեʹք հավուր պատշաճ...

Ձնաբքի պատճառով ճանապարհին մնացած քաղաքացիները տեղ...
Ձնաբքի պատճառով ճանապարհին մնացած քաղաքացիները տեղ...

Անոթային վիրաբույժի կողմից «Գորիս» ԲԿ-ում կիրականա...
Անոթային վիրաբույժի կողմից «Գորիս» ԲԿ-ում կիրականա...

Նոր գովազդային նյութեր առկա չեն
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
ԿԱՅՔԻ ՑԱՆԿԸ
ԿՈՆՏԱԿՏՆԵՐ
Էլ․ հասցե՝ syuniknews@mail.ru
ՀՀ ՍՅՈւՆԻՔԻ ՄԱՐԶ
քաղաք Գորիս
Գալստյան 62