ԱՀ ԱԺ-ն աշխարհի խորհրդարաններին կոչ է անում ճանաչել Արցախի անկախությունը

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի հայտարարությամբ կոչ է արել աշխարհի երկրների խորհրդարաններին ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը , որպես ամենաարդյունավետ միջոցը, Արցախի խաղաղ բնակչության դեմ իրականացվող ծանր հանցագործությունները կասեցնելու եւ նրանց իրավունքները պաշտպանելու նպատակով:

Հայտարարության մեջ նշված է. «Աշվի առնելով, ր 2020 թ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինված ուժերը, կոպտորեն խախտելով ՄԱԿ-ի կանոնադրությունը, զինված հարձակում են նախաձեռնել Արցախի Հանրապետության դեմ, Արցախի Հանրապետության եւ Ադրբեջանի սահմանի ողջ երկայնքով,

Ընդգծելով Արցախի Հանրապետության դեմ զինված ագրեսիայում Թուրքիայի ուղղակի ներգրավածությունը եւ նրա կողմից ռազմական գործողությունների փաստացի հրամանատարությունն ու ղեկավարումը ,

Խորը մտահոգություն հայտնելով Արցախի Հանրապետության դեմ ագրեսիայում Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից ահաբեկչական կազմակերպությունների զինյալների ներգրավվման փաստի կապակցությամբ:

Հաշվի առնելով, որ լայնածավալ ռազմական հարձակումն Արցախի Հանրապետության դեմ շարունակվում է աճող ինտենսիվությամբ եւ ուղեկցվում է զինված հակամարտությունների ժամանակ կիրառելի օրենքների եւ սովորույթների խախտումներով , ներառյալ, քաղաքների եւ գյուղերի, այդ թվում, մայրաքաղաք Ստեփանակերտի դեմ ոչ-ընտրողական եւ մեծ կործանարարություն ունեցող զինատեսակների կիրառմամբ, որի արդյունքում քաղաքաղիական բնակչության շրջանում կան բազմաթիվ զոհեր եւ վիրավորներ,

Ողջունելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների `Ռուսաստանի Դաշնության, Ամերիկայի Միացյալ Նահանգների եւ Ֆրանսիայի Հանրապետության, ինպես նաեւ միջազգային հանրության կողմից իրականացվող քայլերը, ուղղված տարածաշրջանում խաղաղութան վերականգնմանը, եւ միեւնույն Ժամանակ, ափսոսանք հայտնելով, որ Թուրքիայի եւ Ադրբեջանի ոչ կառուցողական դիրքորոշման հետեւանքով այդ քայլերը գործնական արդյուքն չեն տվել ,

Ընդգծելով, որ Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի հերթական ագրեսիան պետք է դիտվի խաղաղ բնակչության դեմ ուղղված համատարած եւ համակարգված հարձակումների համատեքստում , որոնք ձեռնարկվում են Ադրբեջանի կողմից ինչպես խաղաղ, այնպես էլ պատերազմական ժամանակ ՝ 1988 թ ․ Արցախյան սկսված ազգային ազատագրական շարժման սկզբից ի վեր,

Ճանաչելով, որ Արցախի Հանրապետության քաղաքացիների հիմնարար իրավունքների շարունակական խախտումները եւ իրենց անկապտելի իրավունքների իրացման խոչնդոտումը ոչ այլ ինչ են , քան մարդկության դեմ հանցագործություն, Արցախի Հանրապետության Ազգային ժողովը խստորեն դատապարտում է Թուրքիայի եւ Ադրբեջանի, միջազգային ահաբեկչական կազմակերպությունների հետ համատեղ իրականացվող ագրեսիան ընդդեմ Արցախի Հանրապետության եւ կոչ է անում աշխարհի երկրների խորհրդարաններին ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը, որպես ամենաարդյունավետ միջոցը, Արցախի խաղաղ բնակչության դեմ իրականացվող ծանր հանցագործությունները կասեցնելու եւ նրանց իրավունքները պաշտպանելու նպատակով »:



Աղբյուրը՝ https://armenpress.am/
Կատեգորիա: Աշխարհ | Ավելացրեց: Goris_Today (05.10.2020)
Դիտումներ: 82 | Վարկանիշ: 0.0/0
Սոթք-Քարվաճառ, Սևան-Գավառ ավտոճանապարհներին, «Մեղր...
Սոթք-Քարվաճառ, Սևան-Գավառ ավտոճանապարհներին, «Մեղր...

Գեղարքունիքում ջիպեր ու առանձնատներ ունեցող 983 ըն...
Գեղարքունիքում ջիպեր ու առանձնատներ ունեցող 983 ըն...

Քաղաքացիների ընդունելություն Քաջարանի համայնքապետա...
Քաղաքացիների ընդունելություն Քաջարանի համայնքապետա...

Պատգամավորը ներողություն է խնդրել կորոնավիրուսի հա...
Պատգամավորը ներողություն է խնդրել կորոնավիրուսի հա...

Սի Ծինփինը երախտագիտություն է հայտնել կորոնավիրուս...
Սի Ծինփինը երախտագիտություն է հայտնել կորոնավիրուս...

ՀՀ-ի և Վրաստանի պաշտպանության նախարարները ստորագրե...
ՀՀ-ի և Վրաստանի պաշտպանության նախարարները ստորագրե...

ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ ԿԱՊԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱ...
ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ ԿԱՊԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱ...

Արցախի ՊՆ–ն հրապարակել է ևս 16 զոհի անուն․ հայկակա...
Արցախի ՊՆ–ն հրապարակել է ևս 16 զոհի անուն․ հայկակա...

Նախկին վարչապետներն անձնական երաշխավորություն կներ...
Նախկին վարչապետներն անձնական երաշխավորություն կներ...

Նոր գովազդային նյութեր առկա չեն
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
ԿԱՅՔԻ ՑԱՆԿԸ
ԿՈՆՏԱԿՏՆԵՐ
Էլ․ հասցե՝ syuniknews@mail.ru
ՀՀ ՍՅՈւՆԻՔԻ ՄԱՐԶ
քաղաք Գորիս
Գալստյան 62