ՀՀ և Ֆրանսիայի ԱԳ նախարարներն ընդգծել են ռազմական գործողությունների դադարեցման կարևորությունը

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լը Դրիանի հետ: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից:

ԱԳ նախարարներն անդրադարձ են կատարել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում վերջին զարգացումներին: Այս առնչությամբ նախարար Զոհրաբ Մնացականյանն իր գործընկերոջն իրազեկել է Ադրբեջանի կողմից Արցախի մայրաքաղաքի և խոշոր բնակավայրերի, քաղաքացիական բնակչության ու քաղաքացիական կենսապահովման ենթակառուցվածքների միտումնավոր հրետակոծման վերաբերյալ։ Հայաստանի արտգործնախարարը խստորեն դատապարտել է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից միջազգային հումանիտար իրավունքի կոպտագույն խախտումներով ուղեկցվող գործողությունները։

ԱԳ նախարարը խորը մտահոգություն է հայտնել Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմական գործողություններում Թուրքիայի աջակցությամբ Մերձավոր Արևելքից Ադրբեջան տեղափոխված օտարերկրյա զինյալ ահաբեկիչների անմիջական ներգրավվածության առնչությամբ, ինչը հանգեցնում է տարածաշրջանային անվտանգության և խաղաղության խաթարմանը։

Երկուստեք ընդգծվել է ռազմական գործողությունների անհապաղ դադարեցման կարևորությունը և այդ ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում անհրաժեշտ քայլերի ձեռնարկումը:



Աղբյուրը՝ https://armenpress.am/
Կատեգորիա: Աշխարհ | Ավելացրեց: Goris_Today (05.10.2020)
Դիտումներ: 64 | Վարկանիշ: 0.0/0
Սի Ծինփինը երախտագիտություն է հայտնել կորոնավիրուս...
Սի Ծինփինը երախտագիտություն է հայտնել կորոնավիրուս...

Հակառակորդն առավոտյան վերսկսել է հրետակոծություննե...
Հակառակորդն առավոտյան վերսկսել է հրետակոծություննե...

ԿԸՀ-ն հրապարակել է «Այո» քարոզչության կողմի պատգամ...
ԿԸՀ-ն հրապարակել է «Այո» քարոզչության կողմի պատգամ...

Լավագույն ավանդույթները շարունակվում են.«Կապանյան ...
Լավագույն ավանդույթները շարունակվում են.«Կապանյան ...

Բեն Ավետիսյանը, Անի Խաչիկյանը, Գոռ Հակոբյանը, Գրիգ...
Բեն Ավետիսյանը, Անի Խաչիկյանը, Գոռ Հակոբյանը, Գրիգ...

ԱՀԿ-ն հայտնել է կորոնավիրուսի՝ պանդեմիայի վերածվել...
ԱՀԿ-ն հայտնել է կորոնավիրուսի՝ պանդեմիայի վերածվել...

Հայաստանի ամերիկյան համալսարանի Շարունակական կրթու...
Հայաստանի ամերիկյան համալսարանի Շարունակական կրթու...

Սլովակիայի դեսպանության բացումը կխթանի երկկողմ կապ...
Սլովակիայի դեսպանության բացումը կխթանի երկկողմ կապ...

Հաստատվել է Իրանի մայրաքաղաքի 13-րդ վարչական շրջան...
Հաստատվել է Իրանի մայրաքաղաքի 13-րդ վարչական շրջան...

Նոր գովազդային նյութեր առկա չեն
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
ԿԱՅՔԻ ՑԱՆԿԸ
ԿՈՆՏԱԿՏՆԵՐ
Էլ․ հասցե՝ syuniknews@mail.ru
ՀՀ ՍՅՈւՆԻՔԻ ՄԱՐԶ
քաղաք Գորիս
Գալստյան 62