Արցախի ԱԳ նախարար Մասիս Մայիլյանը նամակ է հղել Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարին

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը հոկտեմբերի 5-ին պաշտոնական նամակ է հղել Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ-Բուրիչին՝ Թուրքիայի և Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության դեմ իրականացվող ագրեսիայի ակտի կապակցությամբ, որում ակտիվ կերպով ներգրավվել են նաև վարձկաններ Մերձավոր Արևելքի ահաբեկչական կազմակերպություններից: 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության արտգործնախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, նամակում, մասնավորապես, նշվում է, որ Ադրբեջանը խախտել է Եվրոպայի խորհրդին անդամակցելիս իր ստանձնած հիմնական հանձնառությունը՝ միայն խաղաղ ճանապարհով կարգավորելու ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունը։ Մասիս Մայիլյանը գլխավոր քարտուղարին նաև տեղեկացրել է Ադրբեջանի կողմից կյանքի իրավունքի ապահովմանն ուղղված իր ստանձնած պարտավորությունները կոպտորեն և զանգվածային կերպով խախտելու փաստերի մասին: Նամակում նաև ընդգծվում է, որ Թուրքիան հավասարապես պատասխանատու է Եվրոպայի խորհրդի տարածքում նոր ռազմական առճակատումը նախաձեռնելու և թեժացնելու, ինչպես նաև Մերձավոր Արևելքի ահաբեկչական կազմակերպություններից վարձկաններ հավաքագրելու և Արցախի Հանրապետության դեմ ռազմական գործողություններին մասնակցելու նպատակով Ադրբեջան ուղարկելու համար։  

Մասիս Մայիլյանը կոչ է անում Եվրոպայի խորհրդին կիրառել իր բոլոր հնարավորությունները՝ անհապաղ դադարեցնելու Եվրոպայի խորհրդի իրավազորության տարածքում Արցախի խաղաղ բնակչության դեմ իրականացվող՝ որևէ արդարացում չունեցող բռնությունները, մարդու իրավունքների զանգվածային խախտումները և շարունակվող պատերազմական հանցագործությունները: 



Աղբյուրը՝ https://armenpress.am/
Կատեգորիա: Աշխարհ | Ավելացրեց: Goris_Today (05.10.2020)
Դիտումներ: 103 | Վարկանիշ: 0.0/0
Արարատում ավելի քան 1000 շահառու այլևս նպաստ չի ստ...
Արարատում ավելի քան 1000 շահառու այլևս նպաստ չի ստ...

Երբ... Երբ ձախողված է գրեթե ամեն ինչ...
Երբ... Երբ ձախողված է գրեթե ամեն ինչ...

Coronavirus-ը՝ Իտալիայում. Վենետիկում չեղյալ է հայ...
Coronavirus-ը՝ Իտալիայում. Վենետիկում չեղյալ է հայ...

Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը եւ Գորիսի փոխհամ...
Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը եւ Գորիսի փոխհամ...

Այսօր Բուն Բարեկենդանն է. Երևանում սպասվում է մեծ ...
Այսօր Բուն Բարեկենդանն է. Երևանում սպասվում է մեծ ...

Մեղրի համայնքում նշվել է Տյառնընդառաջը
Մեղրի համայնքում նշվել է Տյառնընդառաջը

Սպարտակ Կյուրեղյան. «Մեր նպատակը մարզերում ՏՏ ոլոր...
Սպարտակ Կյուրեղյան. «Մեր նպատակը մարզերում ՏՏ ոլոր...

ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբը հորդորում է զերծ մն...
ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբը հորդորում է զերծ մն...

ՀՀ ԱԱԾ-ում տեղյակ են ենթադրյալ ադրբեջանցու՝ Երևանո...
ՀՀ ԱԱԾ-ում տեղյակ են ենթադրյալ ադրբեջանցու՝ Երևանո...

Նոր գովազդային նյութեր առկա չեն
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
ԿԱՅՔԻ ՑԱՆԿԸ
ԿՈՆՏԱԿՏՆԵՐ
Էլ․ հասցե՝ syuniknews@mail.ru
ՀՀ ՍՅՈւՆԻՔԻ ՄԱՐԶ
քաղաք Գորիս
Գալստյան 62