Երուսաղեմի հայոց պատրիարքը դիմել է Նեթանյահուին՝ դադարեցնել Ադրբեջանին զենքի վաճառքը

Երուսաղեմի հայոց պատրիարք  Տ. Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանը նամակ է հղել Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուին՝ կոչ անելով դադարեցնել Իսրայելի կողմից Ադրբեջանին զենքի վաճառքը։ Նամակի պատճեններն ուղարկվել են նաև Իսրայելի պաշտպանության նախարար Բենի Գանցին, Քնեսեթի խոսնակ Յաիր Լևինին, ԱԳ նախարար Աշքենազին։

Նամակը, որը տարածել է Հայոց պատրիարքարանը, ներկայացնում ենք ստորև․

«Ցաւալի է, որ Լեռնային Ղարաբաղի հանրապետութեան խաղաղ հայ բնակչութեան դէմ Ատրպէյճանի յարձակողական քաղաքականութեանը կը մասնակցի Իսրայէլ՝ իր աջակցութեամբ: Կովկասի այս լեռնային շրջանը տասնամեակներ շարունակ եղած է անվերջ պատերազմներու գօտի Ատրպէյճանի եւ Լեռնային Ղարաբաղ-Հայաստանի միջեւ: Եվ յիշէք Պրն. Վարչապետ, որ Լեռնային Ղարաբաղը պատմականօրէն Հայաստանի մաս կը կազմէր մինչեւ այն օրը, երբ Ստալին որոշեց Նախիջեւանի հետ մէկ այլ հայկական շրջան եւս տալ Ատրպէյճանին: Մենք կը հասկնանք, որ Իսրայէլ ազնիւ եւ բարեկամական կապեր ունի Ատրպէյճանի հետ, բայց ոչ այնքան, որ յարձակողին ժամանակակից ռազմամթերք մատակարարէ՝ խրախուսելով Ատրպէյճանին խաթարել իրենց ունեցած փխրուն խաղաղութիւնը: Այնուամենայնիւ, տարածաշրջանի մէջ պատերազմի բռնկման համար ռազմականօրէն յօգուտ Ատրպէյճանի գործելը, անշուշտ, կը վկայէ այն մասին, որ Իսրայէլ դէմ է, որպէսզի հնացած խաղաղ բանակցային գործընթացը յաջող ըլլայ: Ատկէ զատ, Իսրայէլի ներկայ դիրքորոշումը հեգնանքով ցոյց կու տայ, որ Իսրայէլ անբարենպաստ վերաբերմունք ունի Հայաստանի եւ 20-րդ դարու Առաջին ցեղասպանութիւն ապրած Հայ ժողովուրդի նկատմամբ:

Անհրաժեշտութիւն չկայ յիշեցնելու Ձեզ, Պրն. Վարչապետ, Ձեր ժողովուրդի տառապանքները, ցեղասպանութեան եւ ջարդերու համակարգուած ծրագիրներները: Այսօր, երկու ժողովուրդներ, մասնաւորապէս՝ Թուրքիան եւ Ատրպէյճանը, կը փորձեն ջնջել հայերուն իրենց հայրենիքէն, եւ, ցաւօք, Ձեր երկիրը հանդուգն կերպով կ'օգնէ անոնց հասնիլ իրենց միասնական նպատակին: Ճիշդ է Հրեաներ կը պնդեն, թէ իրենք գոյութեան իրաւունք ունին, սակայն Ձեր երկիրը ազդուօրէն կը ժխտէ Հայերու իրաւական գոյութիւնը՝ ոչնչացնելու համար անցնելով Ատրպէյճանի կողմը: Ամէն բան յստակ է, Աստուծոյ կողմէ ընտրուած մարդիկ կը գործէն անաստուած: Ո՞ւր մնաց բարոյականութիւնը: Ազգերու տնտեսական կամ սոցիալական շահերը պէտք է՞ գերակայ ըլլան ժողովուրդներէ, խիղճէ, մարդկային վերաբերմունքէ ու արդար դատողութենէ:

Ուստի, կը խնդրենք Ձեզմէ՝ որպէս բանիմաց եւ խաղաղասէր քաղաքական գործիչ, Ձեր փորձառութեամբ օգնէք խաղաղութիւն հաստատել Ատրպէյճանի եւ Լեռնային Ղարաբաղի հանրապետութեան միջեւ, ոչ թէ բորբոքէք պատերազմն ու թշնամանքը այս երկու ժողովուրդներու միջեւ: Թող Ձեր խիղճը ըլլայ Ձեր դատաւորը: Մենք կը հաւատանք, որ ազնիւ եւ անկեղծ գործերը կ'արդարացնեն մեր սպասելիքները:

Մենք անկեղծօրէն կ'աղօթենք, որ խաղաղութիւն հաստատուի այստեղ՝ այս երկրին մէջ եւ արտերկրի մէջ»,- ըսած է Նուրհան Պատրիարք իր նամակին մէջ:



Աղբյուրը՝ https://www.panorama.am/
Կատեգորիա: Աշխարհ | Ավելացրեց: Goris_Today (06.10.2020)
Դիտումներ: 104 | Վարկանիշ: 0.0/0
Արցախի ՊՆ–ն հրապարակել է ևս 45 զոհի անուն, հայկակա...
Արցախի ՊՆ–ն հրապարակել է ևս 45 զոհի անուն, հայկակա...

ՊԲ-ն հրապարակել է ևս 23 զոհի անուն, հայկական կողմի...
ՊԲ-ն հրապարակել է ևս 23 զոհի անուն, հայկական կողմի...

«Հանրապետություն»-ը միանում է Այո-ին
«Հանրապետություն»-ը միանում է Այո-ին

Դեպի Եվրատեսիլ՝ դեպի հաղթանակ
Դեպի Եվրատեսիլ՝ դեպի հաղթանակ

Ֆրանսիայի դպրոցներում կարող է արգելվել թուրքերենի ...
Ֆրանսիայի դպրոցներում կարող է արգելվել թուրքերենի ...

Հայաստանը ունեցել է կապեր Եվրոպայի հետ, իսկ Ադրբեջ...
Հայաստանը ունեցել է կապեր Եվրոպայի հետ, իսկ Ադրբեջ...

Թուրքիայի զորախմբերի հարձակումներն Իդլիբում սկսվել...
Թուրքիայի զորախմբերի հարձակումներն Իդլիբում սկսվել...

Նիկոլ Փաշինյանը  շնորհավորական ուղերձ է հղել Ճապոն...
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ճապոն...

Հայտնի են Ենոքավանում մարդու վրա վայրի կենդանու հա...
Հայտնի են Ենոքավանում մարդու վրա վայրի կենդանու հա...

Նոր գովազդային նյութեր առկա չեն
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
ԿԱՅՔԻ ՑԱՆԿԸ
ԿՈՆՏԱԿՏՆԵՐ
Էլ․ հասցե՝ syuniknews@mail.ru
ՀՀ ՍՅՈւՆԻՔԻ ՄԱՐԶ
քաղաք Գորիս
Գալստյան 62