Կոնգրեսական Քրիս Սմիթի համոզմամբ՝ անհրաժեշտ է դադարեցնել ռազմական օգնությունն Ադրբեջանին

ԱՄՆ Հանրապետական կոնգրեսական Քրիս Սմիթի համոզմամբ՝ Ադրբեջանի՝ Արցախի դեմ սանձազերծած ռազմական գործողություններում Թուրքիան ռազմական աջակցություն է ցույց տալիս Ադրբեջանին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Ամերիկայի ձայն»-ի ռուսական ծառայությանը տված հարցազրույցում Սմիթը նշում է, որ այդ առնչությամբ բազմաթիվ ապացույցներ կան, բայց անհրաժեշտ է ավելի խորը հետաքննություն անցկացնել, մասնավորապես կործանիչ ինքնաթիռների հարցում, որոնք օգտագործում են, և կարծիք կա, որ դրանք տրամադրվում են Թուրքիայի կողմից:  «Երբ ունենք մի քանի հազար ջիհադականների ներկայություն, պատահաբար տեղի չի ունենում. դա ծրագրված էր: Մենք հավատում ենք, որ Թուրքիան այս ամենում կրկին ունեցել է դերակատարում: Մարդիկ են զոհվում: Չնայած Մինսկի խմբի համանախագահների գործունեությունը չի տվել բաղձալի արդյունք, սակայն այն մեծ ջանքեր է գործադրել: Կարծում եմ՝ երբ Ալիևը հրաժարվում էր բանակցելուց, ապավինում էր գերակա ռազմական ուժին: Անհրաժեշտ է խստորեն արձագանքել դրան: Գիտեմ, որ ֆրանսիացիները բարձրաձայնել են, մենք բարձրաձայնել ենք, ինչպես նաև հայերը»,-նշում է կոնգրեսականը:

Նա ընդգծում է, որ ուժի կիրառումը պետք է դադարի. անհրաժեշտ է դադարեցնել ռազմական գծով  ֆինանսավորումը և ռազմական օգնությունն Ադրբեջանին: «Մենք պետք է վերանայենք մեր հարաբերությունները նաև Թուրքիայի հետ: Հիշենք Թուրքիայի գործողություները Կիպրոսում: Նրանք շարունակում են նույն կերպ գործել Կիպրոսի ապօրինի  օկուպացումից հետո: Դա արշավանք էր: Այն, որ դա տեղի է ունեցել տարիներ առաջ, որևէ կերպ չի մեղմացնում այդ անարդար և սարսափելի արարքը: Թուրքիան շարժվում է սխալ ուղղությամբ: Ես երկու կոնգրեսական լսումներ եմ կազմակերպել Հայոց ցեղասպանության վերաբերյալ: Մեկը կապված էր հայերի դեմ իրականացված ցեղասպանության 100-րդ տարելիցի հետ, իսկ մյուսը՝ դեռևս Քլինթոնի նախագահության օրոք էր»,-շեշտեց Սմիթն ու հավելեց, որ երբեք չի մոռանա, որ լսումներին մասնակցում էր նաև թուրք դիվանագետը: Երկու կողմերն էլ ներկայացված են եղել: Թուրքական կողմը սպառնացել է Ինջիրլիքի ռազմակայանով, եթե ԱՄՆ-ն ընդունի ցեղասպանության ճանաչման բանաձևը:

Սմիթի խոսքով՝ բոլորն էլ գիտակցում էին, որ իրականությունն այն է, որ տեղի է ունեցել Հայոց ցեղասպանություն:

Վերադառնալով Ադրբեջանի՝ Արցախի դեմ սանձազերծած ռազմական գործողություններին՝ Քրիս Սմիթն ընդգծում է, որ  կա մի իրավիճակ, երբ Թուրքիան Ադրբեջանին ռազմական աջակցություն է ցույց տալիս: «Մեր ուղերձն է՝ կանգ առե՛ք: Օր առաջ պետք է դադարեցնել արյունահեղությունը: ՆԱՏՕ դաշինքի անդամը չպետք է այդպես վարվի: Այս ամենը կարող է վերածվել ավելի լայն ընդհարման: Անհրաժեշտ է վերադառնալ 1994  թվականի զինադադարին, այնուհետև գտնել կարգավորման բանաձև: Սա այլևս սառեցված հակամարտություն չէ, ինչպես այն հաճախ փորձում են ներկայացնել»,-եզրափակում է Սմիթը:



Աղբյուրը՝ https://armenpress.am/
Կատեգորիա: Աշխարհ | Ավելացրեց: Goris_Today (06.10.2020)
Դիտումներ: 116 | Վարկանիշ: 0.0/0
Հայաստանը ունեցել է կապեր Եվրոպայի հետ, իսկ Ադրբեջ...
Հայաստանը ունեցել է կապեր Եվրոպայի հետ, իսկ Ադրբեջ...

Քիչ առաջ խոսեցի Վրաստանի առողջապահության նախարարի ...
Քիչ առաջ խոսեցի Վրաստանի առողջապահության նախարարի ...

Պատգամավորը ներողություն է խնդրել կորոնավիրուսի հա...
Պատգամավորը ներողություն է խնդրել կորոնավիրուսի հա...

Ryanair-ն ուսումնասիրում է Միլան-Երևան չվերթի ուղև...
Ryanair-ն ուսումնասիրում է Միլան-Երևան չվերթի ուղև...

Մասնավոր անձի հեռախոսային ձայնագրառումը կարող է որ...
Մասնավոր անձի հեռախոսային ձայնագրառումը կարող է որ...

Փետրվարի 25-ին Հայաստանի մեծ մասում սպասվում են տե...
Փետրվարի 25-ին Հայաստանի մեծ մասում սպասվում են տե...

Իրանում հաստատեցին երկրում կորոնավիրուսով վարակման...
Իրանում հաստատեցին երկրում կորոնավիրուսով վարակման...

Ակունք համայնքում անցկացվել է «Գեղարքունյաց Ձմեռ -...
Ակունք համայնքում անցկացվել է «Գեղարքունյաց Ձմեռ -...

Ինչու է Ալիևը մոռանում, որ ադրբեջանցի անվանումն առ...
Ինչու է Ալիևը մոռանում, որ ադրբեջանցի անվանումն առ...

Նոր գովազդային նյութեր առկա չեն
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
ԿԱՅՔԻ ՑԱՆԿԸ
ԿՈՆՏԱԿՏՆԵՐ
Էլ․ հասցե՝ syuniknews@mail.ru
ՀՀ ՍՅՈւՆԻՔԻ ՄԱՐԶ
քաղաք Գորիս
Գալստյան 62