Լիբիայից մինչև Արցախ. Թուրքիան բռնել է պատերազմի ուղին, սակայն ոչ ոք դրան ուշադրություն չի դարձնում. The Jerusalem Post

Հայաստանի և Ադրբեջանի միջև մոլեգնող հակամարտությունը Թուրքիային ևս մի հնարավորություն է տվել նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի երկաթե բազկի տակ ընդլայնել իր դաժան, կայսերական ձգտումները, գրում է The Jerusalem Post պարբերականի քաղաքական մեկնաբան Էմիլ Շրեդերը:

«Փաստացի, Հայաստանի և Ադրբեջանի միջև բռնության հանկարծակի պոռթկումը, ավելի քան հավանական է, մասամբ կազմակերպվել է Թուրքիայի կողմից՝ հաշվի առնելով ներկայիս թուրքական ռեժիմի ավելի ագրեսիվացող միջազգային քաղաքականությունը: Լիբիայից մինչև Սիրիա, Հունաստանից մինչև Իրաք և Ադրբեջան, և նույնիսկ մինչև Իսրայել Թուրքիայի գործողությունները հակասում են միջազգային իրավունքի և բարոյականության չափանիշներին»,- նշում է հեղինակը:

Նա գրում է, որ կարծես Սիրիայում արյունալի քաղաքացիական պատերազմը բավականաչափ բարդ չէր, Թուրքիան, օգտվելով Սիրիայում տիրող քաոսից, ռազմական ագրեսիվ գործողություններ սկսեց 2016-ին, որոնք շարունակվում են մինչ օրս: Վերջինս զավթել է Սիրիայի որոշ հատվածներ՝ տեղացի քուրդ բնակչությանը ճնշելու նպատակով, սակայն պնդում է, որ մաքրում է «ահաբեկչական գոտին»:

Բազմաթիվ անկախ կազմակերպությունները հայտնել են, որ Թուրքիան իրականացնում է էթնիկ բնաջնջում և այլ ռազմական հանցագործություններ ընդդեմ տեղի ազգային փոքրամասնությունների: Եվ չնայած այս ամենին, միջազգային մարմինները և ԱՄՆ-ն ոչինչ չեն արել Թուրքիային պատասխանատվության ենթարկելու համար: Եվ ինչպես հաճախ պատահում է մարդու իրավունքները խախտողների հետ, երբ նրանք չեն ենթարկվում պատասխանատվության, Թուրքիայի ագրեսիան և հանցագործությունները չեն սահմանափակվել Սիրիայով:

«Թուրքիան նաև սկսել է հավաքագրել տեղաբնակներին՝ Լիբիայի դեմ պատերազմի համար: Կան վկայություններ նաև, որ Անկարան հավաքագրում է Սիրիայում գտնվող գրոհայիններին Հայաստանի դեմ պատերազմելու համար: Բոլորովին վերջերս թուրքական ներգրավվածությունն ընդլայնվեց Ադրբեջանում, որտեղ Թուրքիան աջակցում է Լեռնային Ղարաբաղում Հայաստանի հանդեպ իրականացվող բռնությանը:

Թուրքիան բազմիցս գնդակոծել է քրդական շրջաններն Իրաքի հյուսիսում և պարբերաբար սպառնում է Հունաստանին: Նրա ռազմական հարձակումը Լիբիայի վրա նույնպես հանգեցրել է Կիպրոսի և Իսրայելի հետ հարաբերություններում լարվածության ուժգնացմանը՝ EastMed էներգետիկ նախագծի առաջխաղացման ֆոնին: Թուրքիան բառացիորեն գտնվում է պատերազմական ուղու վրա, սակայն թվում է՝ ոչ ոք ուշադրություն չի դարձնում դրան»,-գրում է հեղինակը:



Աղբյուրը՝ https://www.tert.am/
Կատեգորիա: Աշխարհ | Ավելացրեց: Goris_Today (06.10.2020)
Դիտումներ: 922 | Վարկանիշ: 0.0/0
Վրաստանում արձանագրվեց կորոնավիրուսի առաջին դեպքը....
Վրաստանում արձանագրվեց կորոնավիրուսի առաջին դեպքը....

Ավտովթար Սյունիքի մարզում. 29-ամյա վարորդը Ford Tr...
Ավտովթար Սյունիքի մարզում. 29-ամյա վարորդը Ford Tr...

Շարմազանովը՝ ադրբեջանական մամուլի «ներշնչանքի աղբյ...
Շարմազանովը՝ ադրբեջանական մամուլի «ներշնչանքի աղբյ...

Քաղաքացիների ընդունելություն Քաջարանի համայնքապետա...
Քաղաքացիների ընդունելություն Քաջարանի համայնքապետա...

ՀՀ ազգային հերոս, կապիտան Ռուբեն Սանամյանը ողջ և ա...
ՀՀ ազգային հերոս, կապիտան Ռուբեն Սանամյանը ողջ և ա...

ՊԲ-ն հրապարակել է ևս 23 զոհի անուն, հայկական կողմի...
ՊԲ-ն հրապարակել է ևս 23 զոհի անուն, հայկական կողմի...

Ռուս-թուրքական չհայտարարված պատերազմ. 33 թուրք զին...
Ռուս-թուրքական չհայտարարված պատերազմ. 33 թուրք զին...

«5-րդ ալիքի» սեփականատեր Արմեն Թավադյանը կմնա կալա...
«5-րդ ալիքի» սեփականատեր Արմեն Թավադյանը կմնա կալա...

Սիսիանի կենտրոնական հրապարակում կտեղադրվի մեծ LED ...
Սիսիանի կենտրոնական հրապարակում կտեղադրվի մեծ LED ...

Նոր գովազդային նյութեր առկա չեն
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
ԿԱՅՔԻ ՑԱՆԿԸ
ԿՈՆՏԱԿՏՆԵՐ
Էլ․ հասցե՝ syuniknews@mail.ru
ՀՀ ՍՅՈւՆԻՔԻ ՄԱՐԶ
քաղաք Գորիս
Գալստյան 62