Թուրքիան արձագանքել է Ասադի՝ Էրդողանի հասցեին հնչեցրած մեղադրանքներին

Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի հայտարարություններն առ այն, որ Անկարան Սիրիայից կամ այլ երկրներից Լեռնային Ղարաբաղ է տեղափոխում ահաբեկիչների, պայմանավորված են Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդեպ անձնական հակակրանքով: Այս մասին «ՌԻԱ Նովոստի» գործակալությանը հայտնել է Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր Օզթյուրք Յըլմազը:

«Ասադն անձնական հակակրանք ունի Էրդողանի նկատմամբ։ Ցանկանալով նրան վնաս հասցնել՝ նա վնասում է ամբողջ Թուրքիային։ Ասադի հայտարարությունները ոչ մի արժեք չունեն և քարոզչության գործիք են»,-ասել է նա։

Նա հավելել է, որ Թուրքիան Ադրբեջանում և Արևելյան Միջերկրածովյան տարածաշրջանում ունի իր իրավունքներն ու շահերը:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադը «ՌԻԱ Նովոստի» գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է, որ Սիրիայից գրոհայիններ են տեղափոխվում Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի, և Դամասկոսը կարող է դա հաստատել:

«Մենք միանգամայն կարող ենք հաստատել դա, բայց ոչ այն պատճառով, որ ապացույցներ ունենք։ Երբեմն ապացույցներ չկան, բայց կան դրա ցուցումները»,- ասել է Ասադը՝ պատասխանելով այն հարցին, թե կարո՞ղ է հաստատել, որ Սիրիայում կռվող խմբավորումներից ահաբեկիչները տեղափոխում են հայ-ադրբեջանական հակամարտության գոտի։

Սիրիայի ղեկավարը նշել է նաև, որ Լեռնային Ղարաբաղում հակամարտության նոր սրացման գլխավոր նախաձեռնողը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն է:

«Լիբիայում նա ահաբեկիչներին է աջակցում, Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի և Հայաստանի միջև վերջերս սկսված հակամարտության գլխավոր հրահրողն ու նախաձեռնողն էլ հենց նա է եղել»,- հայտարարել է Ասադը:



Աղբյուրը՝ https://www.tert.am/
Կատեգորիա: Աշխարհ | Ավելացրեց: Goris_Today (06.10.2020)
Դիտումներ: 1244 | Վարկանիշ: 0.0/0
Անվճար անհետաձգելի բուժօգնության սենյակներ՝ Կապանի...
Անվճար անհետաձգելի բուժօգնության սենյակներ՝ Կապանի...

«Goris Today»-ը փոխում է ձևաչափը
«Goris Today»-ը փոխում է ձևաչափը

ՊԲ-ն հրապարակել է ևս 25 զոհված զինծառայողի անուն, ...
ՊԲ-ն հրապարակել է ևս 25 զոհված զինծառայողի անուն, ...

Ամենաատելի օլիգարխն ասում է՝ ոտերս մաքրելու եմ. ար...
Ամենաատելի օլիգարխն ասում է՝ ոտերս մաքրելու եմ. ար...

Կապանի ոստիկանները բնակարանային գողության փորձ են ...
Կապանի ոստիկանները բնակարանային գողության փորձ են ...

ՀԾԿՀ-ն 10 մլն դրամով կտուգանի «Վեոլիա Ջուր» ընկերո...
ՀԾԿՀ-ն 10 մլն դրամով կտուգանի «Վեոլիա Ջուր» ընկերո...

«Սա ապտակ չէր կոնկրետ ինձ, ապտակ էր ուսուցչին». Թի...
«Սա ապտակ չէր կոնկրետ ինձ, ապտակ էր ուսուցչին». Թի...

Կապան քաղաքի 40 առավել կարիքավոր ընտանիքներ ստացան...
Կապան քաղաքի 40 առավել կարիքավոր ընտանիքներ ստացան...

Կորոնավիրուսի դեմ պայքարում Իրանը կներգրավի Զինված...
Կորոնավիրուսի դեմ պայքարում Իրանը կներգրավի Զինված...

Նոր գովազդային նյութեր առկա չեն
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
ԿԱՅՔԻ ՑԱՆԿԸ
ԿՈՆՏԱԿՏՆԵՐ
Էլ․ հասցե՝ syuniknews@mail.ru
ՀՀ ՍՅՈւՆԻՔԻ ՄԱՐԶ
քաղաք Գորիս
Գալստյան 62