Արսեն Թորոսյանը Սյունիքի մարզում է

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի այցերը շարունակվում են: Այս պահին նա Սյունիքի մարզում է: Նախարարը ողջ օրվա ընթացքում շրջելու է մարզի բոլոր բժշկական կազմակերպություններում` վերջիններիս բժշկական սարքավորումներով, դեղերով և այլ անհրաժեշտ պարագաներով հագեցվածության ու  պատրաստվածության աստիճանը գնահատելու համար:

Արսեն Թորոսյանը հանդիպել է Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանին, ում հետ քննարկել են մարզում բժշկական օգնության և սպասարկման կազմակերպչական հարցերը: 

Նախարարը նշել է, որ Գորիսի, ինչպես նաև մյուս բժշկական կազմակերպությունները պետք է մշտապես պատրաստ և զգոն լինեն` հաշվի առնելով  ստեղծված այս իրավիճակում վիրավորներին բուժօգնություն ցույց տալու առաջնահերթությունն ու տարածաշրջանի կարևորությունը` հավելելով, որ Հայաստանի և Արցախի առողջապահական համակարգերն ու առհասարակ ողջ բժշկական հանրույթն ամուր կանգնած է մեր հայրենակիցների կողքին:

Շրջայցի ընթացքում Արսեն Թորոսյանը այցելել է Ադրբեջանի ագրեսիվ գործողությունների արդյունքում տուժածներին, ծանոթացել նրանց առողջական վիճակին: Զրուցելով վիրավորների և հարազատների հետ` նախարարը մաղթել է առողջություն, տոկունություն և շուտափույթ ապաքինում:

Կատեգորիա: Աշխարհ | Ավելացրեց: Goris_Today (06.10.2020)
Դիտումներ: 360 | Վարկանիշ: 4.0/3
«Ջայ Ջագաթ 2020» քայլարշավի մասնակիցները Հարժիսում...
«Ջայ Ջագաթ 2020» քայլարշավի մասնակիցները Հարժիսում...

Տարօրինակ հավկիթներ՝ անընթեռնելի մակնշմամբ. ՍԱՏՄ-ն...
Տարօրինակ հավկիթներ՝ անընթեռնելի մակնշմամբ. ՍԱՏՄ-ն...

Հունահռոմեական ըմբշամարտի հավաքականի մարզչական խոր...
Հունահռոմեական ըմբշամարտի հավաքականի մարզչական խոր...

Սյունիքի մարզի 3 համայնքում «Այո»-ի շտաբը կհամակար...
Սյունիքի մարզի 3 համայնքում «Այո»-ի շտաբը կհամակար...

Գորիսի հիմնը
Գորիսի հիմնը

Նիկոլ Փաշինյանը  շնորհավորական ուղերձ է հղել Ճապոն...
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ճապոն...

Փետրվարի 28-ին տեղի կունենա Գորիս համայնքի ավագանո...
Փետրվարի 28-ին տեղի կունենա Գորիս համայնքի ավագանո...

ՀՀ ՌՈ պետն ու ԶՈՒ բարոյահոգեբանական ապահովման վարչ...
ՀՀ ՌՈ պետն ու ԶՈՒ բարոյահոգեբանական ապահովման վարչ...

Բաքվում դրությունը ծանր է՝ Ալիեւը բերման է ենթարկե...
Բաքվում դրությունը ծանր է՝ Ալիեւը բերման է ենթարկե...

Նոր գովազդային նյութեր առկա չեն
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
ԿԱՅՔԻ ՑԱՆԿԸ
ԿՈՆՏԱԿՏՆԵՐ
Էլ․ հասցե՝ syuniknews@mail.ru
ՀՀ ՍՅՈւՆԻՔԻ ՄԱՐԶ
քաղաք Գորիս
Գալստյան 62