Զոհված կամավոր Մարատ Խաչատրյանը մասնակցել էր նաև Ապրիլյան պատերազմին. նա ունի 2 որդի

Արցախյան մարտերում զոհվածներից է նաև Մարատ Խաչատրյանը, որը մեկնել էր Արցախ որպես կամավոր: Նա նաև կամավոր կերպով մասնակցություն էր ունեցել Ապրիլյան քառօրյա պատերազմին: ԼՈՒՐԵՐ.com-ը կապ հաստատեց Արուսիկ Պապյանի հետ, որը նրանց ընտանիքի բարեկամն է:

«Մարատը տանկիստ էր և հենց պայթյունից է զոհվել: Նա իմ աշակերտների հայրն էր: Բավականին բարի, ուժեղ և հայրանասեր մարդ էր Մարատը: Քաջարան քաղաքում չի գտնվի մեկը, որը տեղյակ չի լինի Մարատի բարությունից»,- նշեց Արուսիկը: 

Ընտանիքի բարեկամն ասաց նաև, որ երբ բանակի վերաբերյալ միջոցառումներ էր կազմակերպում, ծնողներից առաջինը Մարատն էր, որ մոտենում էր և հարցնում՝ ինչո՞վ օգնեմ, ի՞նչ է պետք:

Ըստ զրուցակցի՝ Մարատը ունի 2 որդի, որից մեկը 4-րդ դասարան է, իսկ մյուսը այս տարի է դպրոց ընդունվել. «Հայկը 9 տարեկան է և սովորում է գերազանց, իսկ  Տիգրանը 6 տարեկան է: Մարատի կինը աշխատում էր նախակրթարանում որպես դաստիարակչուհի»,- ասաց նա: 



Աղբյուրը՝ https://lurer.com/
Կատեգորիա: Աշխարհ | Ավելացրեց: Goris_Today (06.10.2020)
Դիտումներ: 1402 | Վարկանիշ: 4.0/1
Կապան քաղաքում տեղի ունեցած ՃՏՊ-ի հետևանքով ուղևոր...
Կապան քաղաքում տեղի ունեցած ՃՏՊ-ի հետևանքով ուղևոր...

Արցախցին չպետք է քվեարկի ՀՀ ժողովրդի լեգիտիմ իշխան...
Արցախցին չպետք է քվեարկի ՀՀ ժողովրդի լեգիտիմ իշխան...

Փրկարարները Սյունիքի մարզի Ագարակ-Կարճևան, Գորիս-Շ...
Փրկարարները Սյունիքի մարզի Ագարակ-Կարճևան, Գորիս-Շ...

Սուրեն Պապիկյանը հանդիպել է «Այո»-ի նկարի հեղինակն...
Սուրեն Պապիկյանը հանդիպել է «Այո»-ի նկարի հեղինակն...

Հայաստանում Իսրայելի դեսպանը ողջունել է Թել Ավիվու...
Հայաստանում Իսրայելի դեսպանը ողջունել է Թել Ավիվու...

Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ մասնակցել է Երվանդ Մանա...
Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ մասնակցել է Երվանդ Մանա...

Իտալական քաղաքը փակվել է կորոնավիրուսի 6 հաստատված...
Իտալական քաղաքը փակվել է կորոնավիրուսի 6 հաստատված...

Լավ լուր` այս օրերին դպրոցից հիվանդության պատճ...
Լավ լուր` այս օրերին դպրոցից հիվանդության պատճ...

ՀՀ-ի և Վրաստանի պաշտպանության նախարարները ստորագրե...
ՀՀ-ի և Վրաստանի պաշտպանության նախարարները ստորագրե...

Նոր գովազդային նյութեր առկա չեն
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
ԿԱՅՔԻ ՑԱՆԿԸ
ԿՈՆՏԱԿՏՆԵՐ
Էլ․ հասցե՝ syuniknews@mail.ru
ՀՀ ՍՅՈւՆԻՔԻ ՄԱՐԶ
քաղաք Գորիս
Գալստյան 62