ՌԴ և Իրանի ԱԳ նախարարներն արձանագրել են ԼՂ խնդրի դիվանագիտական լուծման այլընտրանքի բացակայությունը

Ռուսաստանի Դաշնության Արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն ու Իրանի Արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆն ընդգծել են, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության դիվանագիտական ճանապարհով կարգավորումը չունի այլընտրանք: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ինչպես հայտնում է ՌԴ ԱԳՆ պաշտոնական կայքը, այս մասին նախարարները խոսել են հեռախոսազրույցի ընթացքում:

Հեռախոսազրույցի ընթացքում հայտնվել է Մոսկվայի և Թեհրանի լուրջ մտահոգությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում աննախադեպ էսկալացիայի առնչությամբ: Ընդգծվել է նրանում Սիրիայից և Լիբիայից ապօրինի զինված խմբավորումների զինյալ ծայրահեղականների ներգրավվածության վտանգավորությունը: Արձանագրվել է դիվանագիտական կարգավորման այլընտրանքի բացակայությունը, որի սկիզբը պետք է դառնա առանց նախապայմանների կրակի դադարեցումը:

Լավրովը մատնանշել է Ռուսաստանի ինտենսիվ ջանքերը, ինչպես ազգային մակարդակով, այնպես էլ ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահության շրջանակներում` տարածաշրջանում խաղաղության շուտափույթ հաստատման ուղղությամբ: Նախարարները կրկին ընդգծել են այն կարևոր դերը, որը կարող են ունենալ Հայաստանի և Ադրբեջանի հարևան երկրները:



Աղբյուրը՝ https://armenpress.am/
Կատեգորիա: Աշխարհ | Ավելացրեց: Goris_Today (06.10.2020)
Դիտումներ: 151 | Վարկանիշ: 0.0/0
ՀԾԿՀ-ն 10 մլն դրամով կտուգանի «Վեոլիա Ջուր» ընկերո...
ՀԾԿՀ-ն 10 մլն դրամով կտուգանի «Վեոլիա Ջուր» ընկերո...

Անընդունելի է, որ կա մենյու, մենյուով կարող ես մու...
Անընդունելի է, որ կա մենյու, մենյուով կարող ես մու...

ԱՀԿ-ն հայտնել է կորոնավիրուսի՝ պանդեմիայի վերածվել...
ԱՀԿ-ն հայտնել է կորոնավիրուսի՝ պանդեմիայի վերածվել...

Գորիս համայնքի ավագանու երեք անդամ մեկ տարի չեն մա...
Գորիս համայնքի ավագանու երեք անդամ մեկ տարի չեն մա...

«5-րդ ալիքի» սեփականատեր Արմեն Թավադյանը կմնա կալա...
«5-րդ ալիքի» սեփականատեր Արմեն Թավադյանը կմնա կալա...

Ինչու է Ալիևը մոռանում, որ ադրբեջանցի անվանումն առ...
Ինչու է Ալիևը մոռանում, որ ադրբեջանցի անվանումն առ...

Մասնավոր անձի հեռախոսային ձայնագրառումը կարող է որ...
Մասնավոր անձի հեռախոսային ձայնագրառումը կարող է որ...

Գեղարքունիքում ջիպեր ու առանձնատներ ունեցող 983 ըն...
Գեղարքունիքում ջիպեր ու առանձնատներ ունեցող 983 ըն...

Դրամաշնորհներ գործարարների համար
Դրամաշնորհներ գործարարների համար

Նոր գովազդային նյութեր առկա չեն
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
ԿԱՅՔԻ ՑԱՆԿԸ
ԿՈՆՏԱԿՏՆԵՐ
Էլ․ հասցե՝ syuniknews@mail.ru
ՀՀ ՍՅՈւՆԻՔԻ ՄԱՐԶ
քաղաք Գորիս
Գալստյան 62