Մեր գործն արդար է, գնում ենք դեպի հաղթանակ. Ռուստամ Բաքոյան

ՀՀ ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության՝ ազգությամբ եզդի պատգամավոր Ռուստամ Բաքոյանը կոչ է անում տարբեր երկրների եզդիներին հայկական սփյուռքի հետ միասին շարունակել աջակցել Արցախին, Հայաստանին, նաև շեշտում, որ հայկական կողմի գործն արդար է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Բաքոյանն այս մասին ասաց ԱԺ-ում հայտարարությունների ժամին:

«Ուրախ եմ, որ մեր եզդիները սփյուռքում հայկական սփյուռքի հետ մեկ բռունցք դարձած մի քանի ճակատով շատ լուրջ աշխատում են: Կոչ ձեզ՝ շարունակեք նույն տեմպով ձեր ֆինանսական աջակցությունը ցուցաբերել»,-ասաց պատգամավորը:

Նա տեղեկացրեց, որ եզդիական համայնքը Շտապօգնության մեքենաներ է տրամադրելու պաշտպանության բանակին: Բաքոյանը դիմեց Ադրբեջանի բնիկ ժողովուրդներին՝ թալիշներին: «Մենք աջակցում ենք ձեզ, որ ձեր պետականությունը ստեղծեք: Դուք ապրում եք ձեր պատմական հայրենիքում և իրավունք ունեք ինքնորոշվելու: Երկիրը չպետք է Ադրբեջան կոչվի, այլ պետք է թալիշների կամ լեզգիների երկիր համարվի»,-ասաց նա ու հավելեց՝  եզդիներդ Հայաստանում հայերի հետ լիիրավ հավասար քաղաքացիներ են զգում:

Նա հիշեցրեց, որ Ադրբեջանի կողմից Սիրիայից եկած ահաբեկիչներ են մասնակցում մարտերին հարավից: «Հենց հարավում նաև այս պահին եզդիական ջոկատն է մարտեր մղում նրանց դեմ»,-ասաց Բաքոյանը:

Աննա Գրիգորյան



Աղբյուրը՝ https://armenpress.am/
Կատեգորիա: Աշխարհ | Ավելացրեց: Goris_Today (06.10.2020)
Դիտումներ: 53 | Վարկանիշ: 0.0/0
Երբ չգիտես՝ ինչից խոսել, խոսիր Արցախից. Ս. Սարգսյա...
Երբ չգիտես՝ ինչից խոսել, խոսիր Արցախից. Ս. Սարգսյա...

Նախկին վարչապետներն անձնական երաշխավորություն կներ...
Նախկին վարչապետներն անձնական երաշխավորություն կներ...

Նիկոլ Փաշինյանն ու Բակո Սահակյանն Արցախում անցկացր...
Նիկոլ Փաշինյանն ու Բակո Սահակյանն Արցախում անցկացր...

Հայաստանի ու Արցախի փոխգործակցությունը մեր ժողովրդ...
Հայաստանի ու Արցախի փոխգործակցությունը մեր ժողովրդ...

Վիետնամում բուժել են կորոնավիրուսով վարակված բոլոր...
Վիետնամում բուժել են կորոնավիրուսով վարակված բոլոր...

ՀՀ-ին սահմանակից Իրանի Արևելյան Ատրպատական նահանգո...
ՀՀ-ին սահմանակից Իրանի Արևելյան Ատրպատական նահանգո...

Դեպի Եվրատեսիլ՝ դեպի հաղթանակ
Դեպի Եվրատեսիլ՝ դեպի հաղթանակ

Գարուն Երեւան. վարչապետը նոր լուսանկար է հրապարակե...
Գարուն Երեւան. վարչապետը նոր լուսանկար է հրապարակե...

Խոջալու. Ադրբեջանի զեղծարարությունները ադրբեջանցին...
Խոջալու. Ադրբեջանի զեղծարարությունները ադրբեջանցին...

Նոր գովազդային նյութեր առկա չեն
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
ԿԱՅՔԻ ՑԱՆԿԸ
ԿՈՆՏԱԿՏՆԵՐ
Էլ․ հասցե՝ syuniknews@mail.ru
ՀՀ ՍՅՈւՆԻՔԻ ՄԱՐԶ
քաղաք Գորիս
Գալստյան 62