Լեհաստանն աջակցում է ԼՂ հակամարտության գոտում կրակը դադարեցնելու ԵԱՀԿ ՄԽ ջանքերին

Լեհաստանի Արտաքին գործերի նախարարությունը լիովին կիսում է միջազգային հանրության մտահոգությունը Լեռնային Ղարաբաղում շարունակվող ռազմական գործողությունների վերաբերյալ, որոնք հանգեցրել են զոհերի թվի ավելացմանը, այդ թվում ՝ քաղաքացիական բնակչության շրջանում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին ասված է Լեհաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական կայքում:

«Մենք մեր ցավակցությունն ենք հայտնում զոհվածների ընտանիքներին։ Կոչ ենք անում ամբողջովին պահպանել միջազգային մարդասիրական իրավունքի նորմերը և զինված հակամարտությունում քաղաքացիական բնակչությանը պաշտպանելու պարտավորությունը: Համոզված ենք, որ զինված բռնությունը չի հանգեցնի հակամարտության կարգավորմանը»,- ասված է հայտարարությունում:

Լեհաստանի ԱԳՆ-ն նշում է, որ ռազմական գործողությունները նաև սպառնում են տարածաշրջանի կայունությանը:

«Այս համատեքստում մենք աջակցում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի ջանքերին` համոզելու կողմերին` անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները, ապաէսկալացնել իրավիճակը և նստել խաղաղ բանակցությունների սեղանի շուրջ: ԵԱՀԿ-ն համապատասխան հարթակ է տարածաշրջանային երկխոսության համար և ունի լարվածության թուլացմանն աջակցելու գործիքները»,- նշված է ԱԳՆ հայտարարությունում:



Աղբյուրը՝ https://armenpress.am/
Կատեգորիա: Աշխարհ | Ավելացրեց: Goris_Today (06.10.2020)
Դիտումներ: 74 | Վարկանիշ: 0.0/0
Հայաստանը ունեցել է կապեր Եվրոպայի հետ, իսկ Ադրբեջ...
Հայաստանը ունեցել է կապեր Եվրոպայի հետ, իսկ Ադրբեջ...

Գարուն Երեւան. վարչապետը նոր լուսանկար է հրապարակե...
Գարուն Երեւան. վարչապետը նոր լուսանկար է հրապարակե...

Հայտնի են Ենոքավանում մարդու վրա վայրի կենդանու հա...
Հայտնի են Ենոքավանում մարդու վրա վայրի կենդանու հա...

Բալային համակարգի պատճառով վարորդական իրավունքից ո...
Բալային համակարգի պատճառով վարորդական իրավունքից ո...

Նիկոլ Փաշինյանը  շնորհավորական ուղերձ է հղել Ճապոն...
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ճապոն...

Իրանում ՀՀ դեսպանատունը ժամանակավորապես դադարեցնու...
Իրանում ՀՀ դեսպանատունը ժամանակավորապես դադարեցնու...

Վրաստանը կասեցրել է ավիահաղորդակցությունն Իրանի հե...
Վրաստանը կասեցրել է ավիահաղորդակցությունն Իրանի հե...

Փրկարարները Կապանի գազալցակայաններից մեկում դադարե...
Փրկարարները Կապանի գազալցակայաններից մեկում դադարե...

Վրաստանը երկու շաբաթով փակել է Ադրբեջանի հետ սահմա...
Վրաստանը երկու շաբաթով փակել է Ադրբեջանի հետ սահմա...

Նոր գովազդային նյութեր առկա չեն
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
ԿԱՅՔԻ ՑԱՆԿԸ
ԿՈՆՏԱԿՏՆԵՐ
Էլ․ հասցե՝ syuniknews@mail.ru
ՀՀ ՍՅՈւՆԻՔԻ ՄԱՐԶ
քաղաք Գորիս
Գալստյան 62