Հայաստանում դպրոցները փակելու որոշում չկա. նախարարը հերքում է տարածվող ապատեղեկատվությունը

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը հերքում է տարածվող ապատեղեկատվությունը, թե Հայաստանում դպրոցները փակվելու են: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Արայիկ Հարությունյանն այս մասին գրառում է կատարել «Ֆեյսբուք»-ի իր էջում:

«Որոշ դպրոցներում ապատեղեկատվություն են տարածվում, թե դպրոցները փակվում են: Նման բան չկա ու հիմք չկա նման որոշման համար: Դրա անհրաժեշտության դեպքում մենք որոշում կկայացնենք:

Ռազմական դրության պայմաններում խուճապ տարածելու համար շատ հնարավոր է, որ որոշ դպրոցների տնօրեններ ուղղակի դուրս հրավիրվեն իրենց կաբինետներից: Մենք անպայման իրենց՝ այս օրերի գործունեությանը անդրադառնալու ենք պատերազմից հետո:

Ներկայում բնականոն ընթացք է, բացակաները` քիչ: Առանձին դպրոցներ կարող են անցնել հեռավարի, ինչը սահմանված է սեպտեմբերի 15-ից ընդունված կանոններով: Որոշումը կայացվում է առողջապահության նախարարի ցուցումով»,- գրել է Հարությունյանը:



Աղբյուրը՝ https://armenpress.am/
Կատեգորիա: Աշխարհ | Ավելացրեց: Goris_Today (06.10.2020)
Դիտումներ: 155 | Վարկանիշ: 0.0/0
Ստեղծել կորոնավիրուսի շուրջ մի աղմուկ, որն անբացատ...
Ստեղծել կորոնավիրուսի շուրջ մի աղմուկ, որն անբացատ...

#ՄնաՏանը |  «Մենք երբեք չենք մոռանա Հայոց Ցեղ...
#ՄնաՏանը | «Մենք երբեք չենք մոռանա Հայոց Ցեղ...

#ՄնաՏանը | «Московский комсомолец» կայքը Հայա...
#ՄնաՏանը | «Московский комсомолец» կայքը Հայա...

Արաբական Միացյալ Էմիրություններում կորոնավիրուսի պ...
Արաբական Միացյալ Էմիրություններում կորոնավիրուսի պ...

Վրաստանը կասեցրել է ավիահաղորդակցությունն Իրանի հե...
Վրաստանը կասեցրել է ավիահաղորդակցությունն Իրանի հե...

Հայտնի են Իրանի խորհրդարան անցած հայ պատգամավորներ...
Հայտնի են Իրանի խորհրդարան անցած հայ պատգամավորներ...

Պաշտոնական․ Ա Սերիայի 6 հանդիպումներ կանցկացվեն առ...
Պաշտոնական․ Ա Սերիայի 6 հանդիպումներ կանցկացվեն առ...

Իրանը ոստիկանական ջրցան մեքենաներն օգտագործում է փ...
Իրանը ոստիկանական ջրցան մեքենաներն օգտագործում է փ...

Ադրբեջանի ՊՍԾ-ն մարտական կորուստ ունի
Ադրբեջանի ՊՍԾ-ն մարտական կորուստ ունի

Նոր գովազդային նյութեր առկա չեն
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
ԿԱՅՔԻ ՑԱՆԿԸ
ԿՈՆՏԱԿՏՆԵՐ
Էլ․ հասցե՝ syuniknews@mail.ru
ՀՀ ՍՅՈւՆԻՔԻ ՄԱՐԶ
քաղաք Գորիս
Գալստյան 62