ԱԺ-ն քննարկեց ռազմական դրությամբ պայմանավորված ընթացիկ ծախսերը 40 միլիարդով ավելացնելու նախագիծը

ՀՀ ազգային ժողովը քննարկեց «Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը, որով, մասնավորապես, նախատեսվում է, որ ռազմական գործողություններով պայմանավորված ընթացիկ ծախսերն աճեն 40 մլրդ դրամով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը ԱԺ նիստում ներկայացրեց ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը:

Նա հիշեցրեց կարգավորումը, որ ռազմական դրության իրավական ռեժիմով պայմանավորված՝ կառավարությունը ներկայացնում է ընթացիկ տարվա բյուջեում փոփոխության նախագիծ: «Առաջարկվում է հիմնական կանխատեսումների համար հիմք ընդունված համախառն ներքին արդյունքի ցուցանիշը վերանայել, վերանայել նաև պետբյուջեի պակասուրդի ցուցանիշը»,-ասաց Ջանջուղազյանը:

2020 թվականին սպասվում է տնտեսական ցուցանիշների 6.8 տոկոս նվազում՝ ապրիլին կորոնավիրուսային համավարակով պայմանավորված բյուջեի օրենքի փոփոխությունների հիմքում ընկած 2 տոկոսի դիմաց: Գնահատվում է, որ անվանական ՀՆԱ-ն կնվազի՝ կազմելով 6 տրլն 170 մլրդ դրամ՝ ապրիլին բյուջեի օրենքի փոփոխությունների հիմքում ընկած 6 տրլն 485 մլրդ դրամի դիմաց: Ջանջուղազյանը նկատեց, որ ստեղծված իրավիճակը չի շրջանցի նաև հարկային եկամուտները: «Գնահատվել է, որ կարող ենք ունենալ շուրջ 0.3 տոկոսային կետ հարկեր-ՀՆԱ հարաբերակցության անկում»,-ասաց նախարարը:

2020 թվականի պետբյուջեի հարկային եկամուտների կանխատեսվող մեծությունը գնահատվում է մոտ 1 տրլն 320 մլրդ դրամ: «Բացի այդ, լրացուցիչ 40 մլրդ դրամ ծախսեր են ենթադրվում առաջարկված նախագծով»,-ասաց նախարարը:

Պետական բյուջեի ընթացիկ ծախսերը կկազմեն շուրջ 1 տրլն 637 մլրդ դրամ (ՀՆԱ-ի 26.5%), ինչը 9.5 մլրդ դրամով մեծ է ապրիլին կատարված փոփոխությունների համեմատ եւ 40 մլրդ դրամով մեծ է 2021թվականի բյուջեի նախագծի հիմքում դրվող 2020 թվականի սպասվող ցուցանիշից:

Եկամուտների և ծախսերի հարաբերակցության համեմատությամբ կանխատեսվում է, որ պետական բյուջեի պակասուրդը կկազմի շուրջ 459 մլրդ դրամ (ՀՆԱ-ի 7.4%), ինչը 134.8 մլրդ դրամով (ՀՆԱ-ի 2.4 տոկոսային կետով) ավելի մեծ է ապրիլին կատարված փոփոխությունների համեմատ եւ 75.4 մլրդ դրամով (ՀՆԱ-ի 1.3 տոկոսային կետով)  ավելի մեծ է 2021թ. բյուջեի նախագծի հիմքում դրվող 2020-ի սպասվող ցուցանիշից: 2020 թվականի համար գնահատվում է, որ  ՀՀ կառավարության պարտք/ՀՆԱ ցուցանիշը կմոտենա շուրջ 67 տոկոսի՝ հատելով 60 տոկոս սահմանային շեմը:

Աննա Գրիգորյան



Աղբյուրը՝ https://armenpress.am/
Կատեգորիա: Աշխարհ | Ավելացրեց: Goris_Today (06.10.2020)
Դիտումներ: 72 | Վարկանիշ: 0.0/0
Ալեն Սիմոնյանը ներկա կգտնվի Ուրուգվայի նորընտիր նա...
Ալեն Սիմոնյանը ներկա կգտնվի Ուրուգվայի նորընտիր նա...

Լույս է տեսել «Հայագիտություն. Սյունիք» հանդեսի հե...
Լույս է տեսել «Հայագիտություն. Սյունիք» հանդեսի հե...

«Անտերություն է». Մեղրու ԲԿ-ում հրաժարվել են զննել...
«Անտերություն է». Մեղրու ԲԿ-ում հրաժարվել են զննել...

Արցախի ՊՆ–ն հրապարակել է ևս 16 զոհի անուն․ հայկակա...
Արցախի ՊՆ–ն հրապարակել է ևս 16 զոհի անուն․ հայկակա...

Կներես Հայկ ջան, որ չկարողացանք․ Տիգրան Կարապետյան
Կներես Հայկ ջան, որ չկարողացանք․ Տիգրան Կարապետյան

Նվերներ համայնքապետարանի կողմից Սիսիանի հրշեջ-փրկա...
Նվերներ համայնքապետարանի կողմից Սիսիանի հրշեջ-փրկա...

Օրակարգում են կորոնավիրուսի ներթափանցման կանխման բ...
Օրակարգում են կորոնավիրուսի ներթափանցման կանխման բ...

5 տարուց ավելի է ինչ կամովորության սկզբունքով մեկն...
5 տարուց ավելի է ինչ կամովորության սկզբունքով մեկն...

Իտալական քաղաքը փակվել է կորոնավիրուսի 6 հաստատված...
Իտալական քաղաքը փակվել է կորոնավիրուսի 6 հաստատված...

Նոր գովազդային նյութեր առկա չեն
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
ԿԱՅՔԻ ՑԱՆԿԸ
ԿՈՆՏԱԿՏՆԵՐ
Էլ․ հասցե՝ syuniknews@mail.ru
ՀՀ ՍՅՈւՆԻՔԻ ՄԱՐԶ
քաղաք Գորիս
Գալստյան 62