Նիդերլանդների խորհրդարանը կառավարությանն է դիմել Բաքվի և Անկարայի դեմ միջոցներ ձեռնարկելու կոչով

Նիդերլանդների խորհրդարանը հոկտեմբերի 6-ին ձայների ճնշող մեծամասնությամբ ընդունել է բանաձև, որով Ղարաբաղյան պատերազմն անմիջապես կանգնեցնելու համար կոչ է արվում կառավարությանը միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի և Թուրքիայի դեմ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ բանաձևի հեղինակը կոալիցիոն Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության խոնակ Մարթայն ֆան Հելֆերթն է։

Ստորև ներկայացվում է բանաձևի ոչ պաշտոնական թարգմանությունն ամբողջությամբ.

«Խորհրդարանը, հարցի քննարկումից հետո,

▪   արձանագրելով, որ Եվրոպայի սահմանին Լեռնային Ղարաբաղի շուրջ հակամարտությունը թեժանում է, 

▪   արձանագրելով, որ ԵՄ-ն բանակցություններ է վարում գործընկերության ու համագործակցության ամրապնդման շուրջ, 

▪   արձանագրելով զոհերի՝ այդ թվում քաղաքացիական բնակչության շրջանում, աճող քանակը, 

▪   արձանագրելով, որ Թուրքիան հրահրում է կռիվն ադրբեջանական կողմից, և նշելով, հատկապես, Բաքվի և Անկարայի ագրեսիվ հռետորաբանությունը,

կոչ է անում կառավարությանն առաջիկա ԵՄ գագաթաժողովում պնդել, որ պետք է եզրակացություններում ներառել անհապաղ հրադադարի հաստատման անհրաժեշտությունը և կողմերի վերադարձը բանակցային սեղան՝ ԵԱՀԿ-ի հովանու ներքո։

Կոչի շրջանակներում Նիդերլանդների խորհրդարանը դիմում է կառավարությանը՝ հստակ հասցեագրելու նպատակով ագրեսիայում ներգրավված պետություններին՝ հաշվի առնելով նախագահ Ալիևի նվաճողական հրապարակային հայտարարությունները։ Նրանք պնդում են, որ այս հարցում մեծագույն պատասխանատվությունը կրում է Ադրբեջանը և վերջինիս հարկավոր է վերջնագիր ներկայացնել։ Եթե հարկավոր է, ապա դա պետք է հետևանքներ ունենա ԵՄ Արևելյան գործընկերության ծրագրի շրջանակներում նախատեսված աջակցության առումով։ Նրանք կոչ են անում Հայաստանին և Ադրբեջանին հարգել միջազգային իրավունքը և, բարի կամքից ելնելով, բանակցել»։



Աղբյուրը՝ https://armenpress.am/
Կատեգորիա: Աշխարհ | Ավելացրեց: Goris_Today (06.10.2020)
Դիտումներ: 238 | Վարկանիշ: 0.0/0
Վրաստանը երկու շաբաթով փակել է Ադրբեջանի հետ սահմա...
Վրաստանը երկու շաբաթով փակել է Ադրբեջանի հետ սահմա...

Իրանի հետ ՀՀ սահմանին շարժը կտրուկ նվազել է.բեռնատ...
Իրանի հետ ՀՀ սահմանին շարժը կտրուկ նվազել է.բեռնատ...

Կապան համայնքում կկազմակերպվեն Տեառնընդառաջի տոնին...
Կապան համայնքում կկազմակերպվեն Տեառնընդառաջի տոնին...

Հովիկ Աբրահամյանի ընտանիքն ինքնակամ կառույցն օրինա...
Հովիկ Աբրահամյանի ընտանիքն ինքնակամ կառույցն օրինա...

Կազմակերպված հասարակություն ունենալու համար անհրաժ...
Կազմակերպված հասարակություն ունենալու համար անհրաժ...

Բեն Ավետիսյանը, Անի Խաչիկյանը, Գոռ Հակոբյանը, Գրիգ...
Բեն Ավետիսյանը, Անի Խաչիկյանը, Գոռ Հակոբյանը, Գրիգ...

Աշխատանքային խորհրդակցություն Սյունիքի մարզպետարան...
Աշխատանքային խորհրդակցություն Սյունիքի մարզպետարան...

ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆ ՀՐԴԵՀԻՑ ՏՈՒԺԱԾ ԸՆՏԱՆԻՔԻՆ
ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆ ՀՐԴԵՀԻՑ ՏՈՒԺԱԾ ԸՆՏԱՆԻՔԻՆ

Հայաստանի ամերիկյան համալսարանի Շարունակական կրթու...
Հայաստանի ամերիկյան համալսարանի Շարունակական կրթու...

Նոր գովազդային նյութեր առկա չեն
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
ԿԱՅՔԻ ՑԱՆԿԸ
ԿՈՆՏԱԿՏՆԵՐ
Էլ․ հասցե՝ syuniknews@mail.ru
ՀՀ ՍՅՈւՆԻՔԻ ՄԱՐԶ
քաղաք Գորիս
Գալստյան 62