ԱՄՆ-ում անհանգստացած են Թուրքիայի կողմից առաջիկայում C-400 համակարգերը փորձարկելու նպատակների մասին լուրերով

ԱՄՆ իշխանությունները տեղյակ են և խորապես մտահոգված են տեղեկություններով առ այն, որ  Թուրքիան կարող է մոտակա ժամանակահատվածում սևծովյան ափին փորձարկել ռուսական C-400 զենիթահրթիռային համակարգեր: Այս մասին ՏԱՍՍ գործակալությանը հայտնել է Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչը:

«Ի պատասխան C-400-ի ձեռքբերման՝ մեր կողմից F-35 ծրագրին Թուրքիայի մասնակցության դադարեցումը ցույց է տալիս լրջությունը, որով վարչակազմը մոտենում է այս հարցին: Մենք շարունակում ենք ամենաբարձր մակարդակով ընդգծել, որ այդ գնումը կարևորագույն խոչընդոտ է երկկողմ հարաբերություններում և ՆԱՏՕ-ի ներսում, ինչպես նաև առկա է հավանական պատժամիջոցների ռիսկը՝ CAATSA «Ամերիկայի հակառակորդներին պատժամիջոցների միջոցով հակազդելու» մասին օրենքի շրջանակում»,- նշել է պաշտոնյան:

Նա ընդգծել է, որ իրենք վստահ են՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և նրա կառավարության բարձրաստիճան ներկայացուցիչները հասկանում են ԱՄՆ-ի դիրքորոշումը:



Աղբյուրը՝ https://www.tert.am/
Կատեգորիա: Աշխարհ | Ավելացրեց: Goris_Today (07.10.2020)
Դիտումներ: 2952 | Վարկանիշ: 0.0/0
Ուկրաինայի խորհրդարանում գրանցվել է Հայոց ցեղասպան...
Ուկրաինայի խորհրդարանում գրանցվել է Հայոց ցեղասպան...

Գյուղապետի կինը աշխատանքի չի գնացել, բայց ստացել է...
Գյուղապետի կինը աշխատանքի չի գնացել, բայց ստացել է...

Տաթևի համայնքպետարանը հորդորում է անվտանգության նկ...
Տաթևի համայնքպետարանը հորդորում է անվտանգության նկ...

Կորոնավիրուս. ինչպես պաշտպանվել
Կորոնավիրուս. ինչպես պաշտպանվել

Տարեցների և երեխաների խնամքի շուրջօրյա հաստատությո...
Տարեցների և երեխաների խնամքի շուրջօրյա հաստատությո...

Գորիսի բաժին են բերման ենթարկվել Երևանում բնակվող ...
Գորիսի բաժին են բերման ենթարկվել Երևանում բնակվող ...

Ոստիկանությունը իդեալականին մոտ ցուցակներ է խոստան...
Ոստիկանությունը իդեալականին մոտ ցուցակներ է խոստան...

Խոզի կերի նմուշներում հայտնաբերվել են աղիքային խմբ...
Խոզի կերի նմուշներում հայտնաբերվել են աղիքային խմբ...

Կորոնավիրուսի տարածման պայմաններում անհրաժեշտ է ժա...
Կորոնավիրուսի տարածման պայմաններում անհրաժեշտ է ժա...

Նոր գովազդային նյութեր առկա չեն
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
ԿԱՅՔԻ ՑԱՆԿԸ
ԿՈՆՏԱԿՏՆԵՐ
Էլ․ հասցե՝ syuniknews@mail.ru
ՀՀ ՍՅՈւՆԻՔԻ ՄԱՐԶ
քաղաք Գորիս
Գալստյան 62