ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ․ Եվրախորհրդարանը քննարկում է Արցախյան գոտում ստեղծված պատերազմական իրավիճակը

Եվրախորհրդարանը հոկտեմբերի  7-ի լիագումար նիստի շրջանակներում քննարկում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում վերսկսված ռազմական բախումների հարցը:

Ինչպես նշվում է Եվրախորհրդարանի կայքում, օրակարգում է «ռազմական բախումների վերսկսումը Հայաստանի և Ադրբեջանի միջև՝ պայմանավորված Լեռնային Ղարաբաղի հակամարտությամբ:

Նշենք, որ Բրյուսելում հոկտեմբերի 5-8-ն ընթանում է Եվրոպական խորհրդարանի լիագումար նստաշրջանը:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։

Հոկտեմբերի 6-ի դրությամբ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի՝ 16 ուղղաթիռ, 17 ինքնաթիռ, 126 անօդաչու թռչող սարք, 379 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, 82 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, մեկ «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, 4 «Սմերչ» և 1 «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ:

Հակառակորդն ունի ավելի քան 3454 զոհ, ավելի քան 5270 վիրավոր։ Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 251 զոհ։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում սպանվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում վիրավորվել է 80 քաղաքացիական անձ, զոհվել՝ 19 մարդ, վնասվել՝ մոտ 2700 գույք ու ենթակառուցվածք։

Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։ Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։

Կատեգորիա: Աշխարհ | Ավելացրեց: Goris_Today (07.10.2020)
Դիտումներ: 182 | Վարկանիշ: 0.0/0
Լուսանկարում երեկ զոհված սպան է՝ Հայկ Ասրյանը, ով ...
Լուսանկարում երեկ զոհված սպան է՝ Հայկ Ասրյանը, ով ...

Ալեն Սիմոնյանը ներկա կգտնվի Ուրուգվայի նորընտիր նա...
Ալեն Սիմոնյանը ներկա կգտնվի Ուրուգվայի նորընտիր նա...

Կառավարության որոշմամբ 2 շաբաթով դադարեցվեց Իրանի ...
Կառավարության որոշմամբ 2 շաբաթով դադարեցվեց Իրանի ...

Ուկրաինայի խորհրդարանում գրանցվել է Հայոց ցեղասպան...
Ուկրաինայի խորհրդարանում գրանցվել է Հայոց ցեղասպան...

Արցախի ՊՆ–ն հրապարակել է ևս 16 զոհի անուն․ հայկակա...
Արցախի ՊՆ–ն հրապարակել է ևս 16 զոհի անուն․ հայկակա...

Առաջին լուսանկարներն Արփինե Հովհաննիսյանի հարսանիք...
Առաջին լուսանկարներն Արփինե Հովհաննիսյանի հարսանիք...

Իրանուհին և իր երկու երեխան հոսպիտալացվել են Վրաստ...
Իրանուհին և իր երկու երեխան հոսպիտալացվել են Վրաստ...

Օրակարգում են կորոնավիրուսի ներթափանցման կանխման բ...
Օրակարգում են կորոնավիրուսի ներթափանցման կանխման բ...

Ryanair-ն ուսումնասիրում է Միլան-Երևան չվերթի ուղև...
Ryanair-ն ուսումնասիրում է Միլան-Երևան չվերթի ուղև...

Նոր գովազդային նյութեր առկա չեն
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
ԿԱՅՔԻ ՑԱՆԿԸ
ԿՈՆՏԱԿՏՆԵՐ
Էլ․ հասցե՝ syuniknews@mail.ru
ՀՀ ՍՅՈւՆԻՔԻ ՄԱՐԶ
քաղաք Գորիս
Գալստյան 62